«Կլիմենտ VII (հակապապ)»–ի խմբագրումների տարբերություն
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +) |
||
Տող 57. | Տող 57. | ||
[[Պատկեր:VIIKelemen.jpg|մինի|ձախից|Կլիմենտ VII-ի կիսանդրին Ավինյոնի փոքր պալատում]] |
[[Պատկեր:VIIKelemen.jpg|մինի|ձախից|Կլիմենտ VII-ի կիսանդրին Ավինյոնի փոքր պալատում]] |
||
Ռոբերտը [[Ժնև]] |
Ռոբերտը [[Ժնև]]ի կոմս Ամադեուս III-ի կրտսեր որդիներից մեկն էր, ծնվել է 1342 թվականին: Իր համար հոգևոր ուղի ընտրելով՝ նա արդեն պատանեկան տարիքից քահանա ձեռնադրվեց, իսկ 1359 թվականին դարձավ առաքելական պրոտոնոտար: 1361 թվականին նա դարձավ եպիսկոպոս՝ որպես այդպիսին նշանակվելով Տերուանում (քաղաք [[Ֆրանսիա]]յի հյուսիսում), 1368 թվականին Ռոբերտը դարձավ Կամբրեի եպիսկոպոս, իսկ 1371 թվականի մայիսի 30-ին՝ կարդինալ: |
||
1376 թվականին նշանակվել է պապի լեգատ Հյուսիսային Իտալիայում, որտեղ այդ ժամանակ պապական մարզերում ապստամբություն էր ծագել: Ռոբերտը, ում բնավորությունը և ապրելու կերպը ավելի շատ զինվորականի էր բնորոշ, քան հոգևոր սպասավորի, անձամբ է առաջնորդել ապստամբությունը ճնշելու համար այստեղ ուղարկված զորքերը: [[Չեզենա]] քաղաքի գրավման ժամանակ սպանվեց մոտ 4000 մարդ, ինչով Ռոբերտ Ժնևսկին «մսագործի» և «չեզենյան դահճի» մականուններ վաստակեց: |
1376 թվականին նշանակվել է պապի լեգատ Հյուսիսային Իտալիայում, որտեղ այդ ժամանակ պապական մարզերում ապստամբություն էր ծագել: Ռոբերտը, ում բնավորությունը և ապրելու կերպը ավելի շատ զինվորականի էր բնորոշ, քան հոգևոր սպասավորի, անձամբ է առաջնորդել ապստամբությունը ճնշելու համար այստեղ ուղարկված զորքերը: [[Չեզենա]] քաղաքի գրավման ժամանակ սպանվեց մոտ 4000 մարդ, ինչով Ռոբերտ Ժնևսկին «մսագործի» և «չեզենյան դահճի» մականուններ վաստակեց: |
||
Տող 63. | Տող 63. | ||
=== Եկեղեցու բաժանումը === |
=== Եկեղեցու բաժանումը === |
||
[[Գրիգորիոս XI]]-ի մահից հետո [[Հռոմ]] |
[[Գրիգորիոս XI]]-ի մահից հետո [[Հռոմ]]ում հրավիրված [[կոնկլավ]]ը նոր պապ ընտրեց Բարտոլոմեո Պրինյանոյին, ով ընդունեց Ուրբանոս VI անունը: Նա թագադրվեց 1378 թվականի ապրիլի 10-ին. [[կարդինալ]]-ընտրողները նրան հարգում էին որպես օրինական ընտրված [[Հռոմի Պապ|պապ]]: Սակայն նոր [[Հռոմի Պապ|պոնտիֆիկ]]ի՝ [[կարդինալ]]ների և կուրիական մեծատոհմիկների դեմ ձեռնարկած միջոցները հանգեցրին նրան, որ արդեն 1378 թվականի աշնանը պապն իր դեմ հանեց գրեթե բոլոր կարդինալներին: |
||
[[Կարդինալ]]-ընտրողների մեծ մասը, ներառյալ՝ բոլոր ֆրանսիացիները, հավաքվեցին [[Ֆոնդի]] քաղաքում և չեղարկեցին նախորդ [[կոնկլավ]] |
[[Կարդինալ]]-ընտրողների մեծ մասը, ներառյալ՝ բոլոր ֆրանսիացիները, հավաքվեցին [[Ֆոնդի]] քաղաքում և չեղարկեցին նախորդ [[կոնկլավ]]ի որոշումը (ժողովրդի վստահությունը չվայելելու պատճառաբանությամբ): Ի պատասխան՝ Ուրբանոս VI-ը իր հետևորդների շարքերից 29 նոր [[կարդինալ]]ներ նշանակեց: |
||
1378 թվականի սեպտեմբերի 20-ին [[Ֆոնդի]] |
1378 թվականի սեպտեմբերի 20-ին [[Ֆոնդի]]ում [[կարդինալ]]ները նոր պապ ընտրեցին Ռոբերտ Ժնևսկուն: Նա ընդունեց Կլիմենտ VII անունը և զենքի ուժով փորձեց նվաճել [[Հռոմ]]ը: Սակայն քաղաքի բնակչությունը պաշտպանեց Ուրբանոս VI-ին, իսկ Կլիմենտը ստիպված եղավ հեռանալ [[Հռոմ]]ի մատույցներից: Նա ուղևորվեց դեպի [[Ավինյոն]], որտեղ արագ վերականգնեց երբեմնի պապական վարչակազմը: Երկու պապերը միմյանց բանադրանքի տակ դրեցին՝ այդ կերպ եկեղեցու բաժանումը այլևս իրականություն դարձնելով: [[Կաթոլիկ եկեղեցի|Արևմտյան եկեղեցու]] պառակտումը ավելի ուշ ստացավ Մեծ հերձված անվանումը և շարունակվեց մի քանի տասնակմյակ: Ուրբանոս VI-ի օրինականությունը ճանաչվեց [[Սրբազան Հռոմեական կայսրություն|Սրբազան Հռոմեական կայսրության]], [[Հունգարիա]]յի, [[Լեհաստան]]ի, սկանդինավյան երկրների և [[Անգլիա]]յի կողմից, իսկ Կլիմենտին աջակցում էին [[Ֆրանսիա]]ն, [[Շոտլանդիա]]ն, [[Նեապոլ]]ը, [[Սիցիլիա]]ն և [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] երկրները: |
||
Մինչ իր մահը 1394 թվականին Կլիմենտ VII-ի նստավայրը [[Ավինյոն]] |
Մինչ իր մահը 1394 թվականին Կլիմենտ VII-ի նստավայրը [[Ավինյոն]]ն էր: Նա աջակցում էր Լյուդովիկոս II-ին [[Նեապոլ]]ի համար պայքարում: Բանադրեց այդ պայքարում իր մրցակից Վլադիսլավին: Կլիմենտ [[հակապապ]]ը ոչ մի փորձ չարեց վերացնելու եկեղեցիական պառակտումը: Մահից հետո նրան հաջորդել է Բենեդիկտոս XIII-ը: |
||
== Գրականություն == |
== Գրականություն == |
08:07, 3 Մարտի 2021-ի տարբերակ
Հակապապ Կլիմենտ VII լատին․՝ Clemens VII | ||
| ||
---|---|---|
1378 թվականի սեպտեմբերի 20 — 1394 թվականի սեպտեմբերի 16 | ||
Եկեղեցի՝ | Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի | |
Նախորդող՝ | Հակապապ Բենեդիկտ XIII | |
| ||
1368 թվականի հոկտեմբերի 11 — 1371 թվականի մայիսի 30 | ||
Եկեղեցի՝ | Կամբրեի թեմ | |
Նախորդող՝ | Պիեռ դե Կլերմոն | |
Հաջորդող՝ | Ժերար դե Դենվիլ | |
Կրթություն | Փարիզի համալսարան | |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և կաթոլիկ քահանա | |
Ծննդյան անուն | Ռոբերտ Ժենևսկի | |
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
Robert de Geneve | |
Ծնունդ | 1342 թվական Անսի, Ժնևի կոմսություն | |
Մահ | սեպտեմբերի 16, 1394[1][2] Ավինյոն, Ֆրանսիա | |
Դինաստիա՝ | House of Geneva | |
Հայր | Ամադեուս III Ժենևսկի | |
Մայր | Մաթիլդա Օվերնսկայա | |
Հոգևոր աստիճանի ընդունում | կարդինալ | |
| |
Կլիմենտ VII (աշխարհիկ անունը՝ Ռոբերտ, կոմս Ժնևսկի, 1342 թվական-1394 թվականի սեպտեմբերի 16), հակապապ՝ 1378 թվականի սեպտեմբերի 20-ից մինչ մահը: Արևմտյան մեծ բաժանման ժամանակաշրջանի «ավինյոնյան» երկու հակապապերից առաջինը:
Կենսագրություն
Մինչև ընտրությունը
Ռոբերտը Ժնևի կոմս Ամադեուս III-ի կրտսեր որդիներից մեկն էր, ծնվել է 1342 թվականին: Իր համար հոգևոր ուղի ընտրելով՝ նա արդեն պատանեկան տարիքից քահանա ձեռնադրվեց, իսկ 1359 թվականին դարձավ առաքելական պրոտոնոտար: 1361 թվականին նա դարձավ եպիսկոպոս՝ որպես այդպիսին նշանակվելով Տերուանում (քաղաք Ֆրանսիայի հյուսիսում), 1368 թվականին Ռոբերտը դարձավ Կամբրեի եպիսկոպոս, իսկ 1371 թվականի մայիսի 30-ին՝ կարդինալ:
1376 թվականին նշանակվել է պապի լեգատ Հյուսիսային Իտալիայում, որտեղ այդ ժամանակ պապական մարզերում ապստամբություն էր ծագել: Ռոբերտը, ում բնավորությունը և ապրելու կերպը ավելի շատ զինվորականի էր բնորոշ, քան հոգևոր սպասավորի, անձամբ է առաջնորդել ապստամբությունը ճնշելու համար այստեղ ուղարկված զորքերը: Չեզենա քաղաքի գրավման ժամանակ սպանվեց մոտ 4000 մարդ, ինչով Ռոբերտ Ժնևսկին «մսագործի» և «չեզենյան դահճի» մականուններ վաստակեց:
Եկեղեցու բաժանումը
Գրիգորիոս XI-ի մահից հետո Հռոմում հրավիրված կոնկլավը նոր պապ ընտրեց Բարտոլոմեո Պրինյանոյին, ով ընդունեց Ուրբանոս VI անունը: Նա թագադրվեց 1378 թվականի ապրիլի 10-ին. կարդինալ-ընտրողները նրան հարգում էին որպես օրինական ընտրված պապ: Սակայն նոր պոնտիֆիկի՝ կարդինալների և կուրիական մեծատոհմիկների դեմ ձեռնարկած միջոցները հանգեցրին նրան, որ արդեն 1378 թվականի աշնանը պապն իր դեմ հանեց գրեթե բոլոր կարդինալներին:
Կարդինալ-ընտրողների մեծ մասը, ներառյալ՝ բոլոր ֆրանսիացիները, հավաքվեցին Ֆոնդի քաղաքում և չեղարկեցին նախորդ կոնկլավի որոշումը (ժողովրդի վստահությունը չվայելելու պատճառաբանությամբ): Ի պատասխան՝ Ուրբանոս VI-ը իր հետևորդների շարքերից 29 նոր կարդինալներ նշանակեց:
1378 թվականի սեպտեմբերի 20-ին Ֆոնդիում կարդինալները նոր պապ ընտրեցին Ռոբերտ Ժնևսկուն: Նա ընդունեց Կլիմենտ VII անունը և զենքի ուժով փորձեց նվաճել Հռոմը: Սակայն քաղաքի բնակչությունը պաշտպանեց Ուրբանոս VI-ին, իսկ Կլիմենտը ստիպված եղավ հեռանալ Հռոմի մատույցներից: Նա ուղևորվեց դեպի Ավինյոն, որտեղ արագ վերականգնեց երբեմնի պապական վարչակազմը: Երկու պապերը միմյանց բանադրանքի տակ դրեցին՝ այդ կերպ եկեղեցու բաժանումը այլևս իրականություն դարձնելով: Արևմտյան եկեղեցու պառակտումը ավելի ուշ ստացավ Մեծ հերձված անվանումը և շարունակվեց մի քանի տասնակմյակ: Ուրբանոս VI-ի օրինականությունը ճանաչվեց Սրբազան Հռոմեական կայսրության, Հունգարիայի, Լեհաստանի, սկանդինավյան երկրների և Անգլիայի կողմից, իսկ Կլիմենտին աջակցում էին Ֆրանսիան, Շոտլանդիան, Նեապոլը, Սիցիլիան և Պիրենեյան թերակղզու երկրները:
Մինչ իր մահը 1394 թվականին Կլիմենտ VII-ի նստավայրը Ավինյոնն էր: Նա աջակցում էր Լյուդովիկոս II-ին Նեապոլի համար պայքարում: Բանադրեց այդ պայքարում իր մրցակից Վլադիսլավին: Կլիմենտ հակապապը ոչ մի փորձ չարեց վերացնելու եկեղեցիական պառակտումը: Մահից հետո նրան հաջորդել է Բենեդիկտոս XIII-ը:
Գրականություն
- «Климент, римские папы и антипапы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
Հղումներ
- Католическая энциклопедия (անգլ.)
- Гергей,Е. История папства. — 2-е изд. — М.: Республика, 1996. — ISBN 5-250-01848-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլիմենտ VII (հակապապ)» հոդվածին։ |
|