«Աքեմենյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
չ (կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
չ (հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը)
Այնուամենայնիվ, Դարեհի իրավահաջորդներից և ոչ-ոք , այդ թվում՝ Դարեհ II-ը (մ.թ.ա. 404-423թթ․) և Արտաքսերքսես II-ը (մ.թ.ա. 358-404 թթ.), ովքեր Դարեհ Մեծից մի փոքր անգամ չէին ժառանգել նրա արժանիքները, երկրի կառավարման հմտություններն ու բանիմացությունը, այս խնդրին քաղաքական լուծում տալու և Իրանի փառքն ու հզորությունը,  արքայական Ֆարրահը <!-- Իրանական հին հավատալիքների համաձայն ֆարրահ Աստծո կողմից ընտրյալ և երկրում նրա իրավահաջորդ թագավոր լինելու նշան էր, որով օժտված էին իրանական թագավորները: -->Միջերկրականի և արևելյան շրջաններում պահպանելու գործում ոչ-մի խոչընդոտի չհանդիպեցին:
 
Նույնիսկ մ.թ.ա. 415 թ.- ի Եգիպտոսի ապստամբությունն իրենց իրանցի [[Սատրապ]]<nowiki/>ի դեմ, որի հետևանքով այդ երկրի մի հատված բաժանվեց Իրանից, որին մ.թ.ա 401 թ.- ին հաջորդեց տասը հազար հունական գրոհայինների՝ Իրանի բանակից անջատման ու հեռացման իրադարձությունը, ինչն այդ օրերին Իրանի զինված ուժերի թուլության նշանն ու արդյունքն էր, ի զորու չեղավ  թուլացնել Իրանի ամբողջականությունը:
 
Դարեհ Մեծի հիմնած կառավարման համակարգը և որոշ Սատրապների քաղաքական հաշվարկված միջոցների կիրառումը, ովքեր թագավորների լավագույն խորհրդականներն էին, Աքեմենյան հարստության տարածական միասնականությունն ու ամբողջականությունը անքակտ պահելու լավագույն երաշխիքն էին:[[Պատկեր:Fragment of wall decoration from the Palace of Xerxes, guardsman in procession, 486-465 BC, Achaemenid, Iran, Persepolis, gray limestone - Cleveland Museum of Art - DSC08093.JPG|մինի|Քսերքսես I-ը (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I)]]
 
Ըստ [[Հերոդոտոս]]<nowiki/>ի Աքեմենյան թագավորներից ամենաշատը մնացած արձանագրությունները պատկանում են Դարեհի թագավորության շրջանին, ինչպես նաև Աքեմենյան տիրապետության այս հսկայական տարածքը, որը ընդգրկում էր Գիոնի եւ Սինդի սահմաններից մինչև Եգիպտոս և Էգեյան ծովի սահմանները, Դարեհի օրոք հստակ ու կարգապահ վարչաքաղաքական ստորաբաժանումների համակարգ է ունեցել՝ բաժանված լինելով ավելի քան 20 Օսթանների (որոնք կոչվում էին սատրապիա կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհ, իսկ հին պարսկերենով՝ խշաթրա, և ամեն մի Օսթանը ունեցել է մի սատրապ,  կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհատեր, իսկ հին պարսկերենով՝ խշաթրապավան, ով իբրև մարզպետ իր տարածքի ներքին կյանքի կազմակերպման և խնդիրների լուծման պատասխանատուն էր)։ Բայց, չնայած նրան, որ սատրապը օսթանի ներքին կյանքին առնչվող հարցերի նկատմամբ մանրադիտակային վերահսկողություն ուներ, օսթանի կայազորի հրամանատարը և պաշտպանական համակարգը նրա հրամանատարության տակ չէր․ մի փաստ, որը սատրապին իր համեմատական անսահմանափակ ներքին ուժի և իշխանության հետ մեկտեղ միշտ պահում էր թագավորի հսկողության ներքո, և ապստամբական գաղափարները նրա համար գրեթե կիրառելի չէին: Թագավորի կամքը, հրամաններն ու օրենքները բոլոր օսթաններում օրենք էին համարվում, որին խստորեն հետևում էին բոլորը<ref>{{Cite book|title=، تاریخ هرودوت،|last=هرودوت|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=160}}</ref>:
 
Հպատակ ժողովուրդներն էլ, չնայած իրենց կրոնի ու հավատալիքների առումով սահմանափակումներ չունեին, բայց, խստորեն հետևելով թագավորի օրենքներին ու հրամանին՝ հավատարիմ էին արքայության միասնականության և ամբողջականության պահպանմանը: Նրանց՝ պարտականությունների կատարման հավատարմության հաստատակամության լավագույն օրինակներից մեկն էլ Դարեհի պալատի կառուցման աշխատանքներին այս ժողովուրդների համագործակցությունն ու աջակցումն է: Դարեհից մնացած կավե տախտակների վրա արված արձանագրությունները լավագույնս ի ցույց են դնում Դարեհի Շուշի պալատի կառուցման գործում այս ցեղերի արհեստավորների ցուցաբերած դերն ու մասնակցությունը<ref>{{Cite book|title=راهنمای مستند تخت جمشید.|last=شاهپور شهبازی.|first=علیرضا|publisher=نیاد پژوهشی پارسه-پاسارگاد. تهران: انتشارات سفیران و انتشارات فرهنگسرای میردشتی،|year=۱۳۸۴|isbn=شابک ‎۴-۶-۹۱۹۶۰-۹۶۴.|location=|pages=19}}</ref>:

Նավարկման ցանկ