Թեյսպ
Թեյսպ (հուն․՝ Τεΐσπης) կամ Չիշպիշ (հին պարսկ.՝ 𐎨𐎡𐏁𐎱𐎡𐏁[1], Čišpiš[2]), պարսից Աքեմենյան թագավոր (675—Ք․ա․640), Աքեմենի որդի։ Համադանում հայտնաբերված ոսկե թիթեղներին նշված է, որ նա կրել է «Անշանի մեծ թագավոր» տիտղոսը[3]։ Եղած տվյալների համաձայն` նրա որդիներն են եղել ինչպես Կյուրոս I-ը՝ Կյուրոս II Մեծի պապը, այնպես էլ Արիարամնան` Դարեհ Մեծի նախապապը։ Ք.ա. 17֊րդ դարի փաստաթղթերի համաձայն` Թեյսիպը, որը Էլամից կախյալ վիճակում էր գտնվում, այն բանից հետո, երբ ազատագրվել է մեդիական լծից և ընդարձակել իր ոչ մեծ թագավորությունը, գրավել է էլամական Անշան քաղաքը։ Նրան հաջորդել է նրա երկրորդ որդին` Կյուրոսը։ Շմիտի կարծիքով, Չիշպիշ անունը իրանական ծագում ունի, միայն թե նրա ստուգաբանությունն անհայտ է։ Այս անունը ստուգաբանությամբ կապված է նաև հինխուրիտական աստծո՝ Թեշուբի հետ։
Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կյուրոս I (մահացել է Ք.ա. 580 թվականին, Աքեմենյանների ղեկավարը Ք.ա.640֊ 580 թվականներին)
- Կամբիզ I
- Արիարամնա
- Արշամա
- Փարնակ (բաբելոնյան սատրապ (մահացել է Ք.ա. 497 թվականին)
- Հիստասպ (մահացել է Ք.ա. 521 կամ 493 թվականին)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Akbarzadeh D.; A. Yahyanezhad (2006)։ The Behistun Inscriptions (Old Persian Texts) (Persian)։ Khaneye-Farhikhtagan-e Honarhaye Sonati։ ISBN 964-8499-05-5
- Kent Ronald Grubb (1384 AP)։ Old Persian: Grammar, Text, Glossary (Persian)։ translated into Persian by S. Oryan։ ISBN 964-421-045-X
- Schmitt, Rüdiger (1992). «ČIŠPIŠ». Encyclopaedia Iranica. 5. 1992.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աքեմենյաններ | ||
Նախորդ Աքեմեն |
Պարսից թագավոր 675 — 640 |
Հաջորդ Կյուրոս I |
}