«Կվաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12. Տող 12.
Կվասն ունի հաճելի ու թարմացնող համ, կարգավորում է [[նյութափոխանակություն]]ը, լավ է անրադառնում սիրտ-[[անոթային համակարգ]]ի վրա<ref name="Буров М.">Буров М. Целебные свойства кваса. ISBN 5-222-07416-1</ref><ref>[http://www.mk.ru/editions/daily/article/2007/07/27/90777-kto-poydet-za-kvasom.html МК № 24527 от 27 июля 2007 г. профессор Михаил Елисеев]</ref><ref>Р. В. Кононова. КВАС — ЭКОЛОГИЧЕСКИ ЧИСТЫЙ БЕЗАЛКОГОЛЬНЫЙ НАПИТОК Одесская национальная академия пищевых технологий</ref>։ Կվասն ունի ընտիր համային որակներ և իր մեջ պարունակվող կաթնաթթուների և քացախաթթուների շնորհիվ հագեցնում է ծարավը, ունի բարձր էներգետիկական արժեք և իր մեջ եղած [[ածխաթթու գազ]]ի շնորհիվ հեշտացնում է կերակուրը մարսելու պրոցեսը և նրա ներծծումը [[օրգանիզմ]]ի կողմից, ինչպես նաև բացում է ախորժակը, այդպիսով օգնելով [[մարսողություն|մարսողության]] գործընթացին<ref name="Буров М." />։ Բացի այդ կվասն իր մեջ պարունակում է [[վիտամիններ]] B1 և E<ref name="Буров М." />: Ալկոհոլի պարունակությունը թթխմորային հացից պատրաստված կվասի տեսակների մեջ 0,7 %-ից մինչև 2,6 % է։ Խմորման ճանապարհով պատրաստված և շշալցված կվասը հաճախ նաև գազավորում են։ Կվասը խորհուրդ չի տրվում [[լյարդի ցիրոզ]]ով, [[գաստրիտ]]ով և [[գերճնշում]]ով հիվանդ մարդկանց<ref>[http://gotovim-doma.ru/forum/viewtopic.php?f=402&t=4275&start=0&view=print Квас хлебный]</ref>։

Ըստ որոշ կարծիքների, [[օղի|օղու]] ի հայտ գալուց հետո, կվասի պատրաստման տեխնոլոգիան ենթարկվեց փոփոխության։ Այլևս ուշադրություն չէին դարձնում նրա թնդության վրա՝ այն իջավ մոտավորապես 8-ից մինչև 4% և ավելի ցածր։ Դրանից առավելապես շահեցին համն ու որակը<ref>Квас, брага, медовуха. — Лабиринт. — ISBN 5-7811-0174-8.</ref><ref>[http://www.nubo.ru/pavel_egorov/kvas.html Второе рождение русского кваса]</ref>։
Ըստ որոշ կարծիքների՝ [[օղի|օղու]] ի հայտ գալուց հետո, կվասի պատրաստման տեխնոլոգիան ենթարկվեց փոփոխության։ Այլևս ուշադրություն չէին դարձնում նրա թնդության վրա՝ այն իջավ մոտավորապես 8-ից մինչև 4% և ավելի ցածր։ Դրանից առավելապես շահեցին համն ու որակը<ref>Квас, брага, медовуха. — Лабиринт. — ISBN 5-7811-0174-8.</ref><ref>[http://www.nubo.ru/pavel_egorov/kvas.html Второе рождение русского кваса]</ref>։

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Ռուսական խոհանոց]]
[[Կատեգորիա:Ռուսական խոհանոց]]

12:00, 13 Հունիսի 2019-ի տարբերակ

Կվաս
Ենթատեսակfermented beverage?
Բաղադրամասերտարեկանի հաց, տարեկանի ալյուր, ածիկ, ջուր, խմորասնկեր, միրգ, չամիչ, Մեղր և կանաչի
Ծագման երկիր Բելառուս,  Ռուսաստան,  Լեհաստան և  Ուկրաինա
 Kvass Վիքիպահեստում

Կվաս (ռուս.՝ Квас), սլավոնական ավանդական թթվաշ ըմպելիք, որը պատրաստում են խմորումով, ալյուրից և ցորենի կամ գարու ածիկից, ինչպես նաև աշորայի հացից, հաճախ դրան ավելացնելով հոտավետ խոտաբույսեր, մեղր և մեղրամոմ։ Կվաս պատրաստում են նաև ճակնդեղից, մրգերից և հատապտուղներից: Անցյալում հաճախ կվասը հիմք է հանդիսացել նաև սառը ապուրների պատրաստման համար։

Պատմություն

Կվասը շատ հին ըմպելիք է։ Այդ խմիչքի առաջին նախատիպերը գրավում էին միջանկյալ դիրք կվասի և գարեջրի միջև և ի հայտ են եկել մթա երրորդ հազարամյակի Եգիպտոսում: Կվասին նմանվող ըմպելիքներ են նկարագրել Հիպոկրատը, Հերոդոտը և Պլինիոս Ավագը: Մրգային կվասը հայտնի էր նաև Բաբելոնում, չնայած այն տարածում չի գտել Հին Միջագետքում:

Սլավոններին կվասը հայտնի է հազար տարուց ավելի։ Հայտնի է, որ արևելյան սլավոնները դրա բաղադրատոմսն ունեին Կիևյան Ռուսիայի կազմավորումից շատ առաջ։ Կվասի մասին ռուսական գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 996 թվականին։ Իր մկրտությունից հետո իշխան Վլադիմիր Մեծը հրամայել է բաժանել ժողովրդին կերակուր, մեղր և կվաս։ Կվաս կարողանում էին պատրաստել նաև Լեհաստանում, Լիտվայում և Լատվիայում: Ըստ Նեստորի հաղորդման, Անդրեաս առաքյալը տեսել է, թե ինչպես են սլավոնները իրենց բաղնիքներում կվասով ցողվում[1]։ 9-14-րդ դարերում, սլավոնական ազգերը պատրաստել են նաև ալկոհոլային կվաս և այն ժամանակների լեզվով հարբեցողներին անվանել են «կվասնիկ»: Այն տարիներին կվասը եղել է տոնակատարությունների և հարսանիքների հիմնական ոգելից խմիչքը։

Նկարագիր

Համաձայն Beer Judge Certification Program կազմակերպության դասակարգման՝ կվասը գարեջուր է և պատկանում է «պատմական, ավանդական, տեղական» գարեջրերի դասին[2]։ Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում կվասը համարվում է անկախ և ազգային ըմպելիք։

Կվասն ունի հաճելի ու թարմացնող համ, կարգավորում է նյութափոխանակությունը, լավ է անրադառնում սիրտ-անոթային համակարգի վրա[3][4][5]։ Կվասն ունի ընտիր համային որակներ և իր մեջ պարունակվող կաթնաթթուների և քացախաթթուների շնորհիվ հագեցնում է ծարավը, ունի բարձր էներգետիկական արժեք և իր մեջ եղած ածխաթթու գազի շնորհիվ հեշտացնում է կերակուրը մարսելու պրոցեսը և նրա ներծծումը օրգանիզմի կողմից, ինչպես նաև բացում է ախորժակը, այդպիսով օգնելով մարսողության գործընթացին[3]։ Բացի այդ կվասն իր մեջ պարունակում է վիտամիններ B1 և E[3]: Ալկոհոլի պարունակությունը թթխմորային հացից պատրաստված կվասի տեսակների մեջ 0,7 %-ից մինչև 2,6 % է։ Խմորման ճանապարհով պատրաստված և շշալցված կվասը հաճախ նաև գազավորում են։ Կվասը խորհուրդ չի տրվում լյարդի ցիրոզով, գաստրիտով և գերճնշումով հիվանդ մարդկանց[6]։

Ըստ որոշ կարծիքների՝ օղու ի հայտ գալուց հետո, կվասի պատրաստման տեխնոլոգիան ենթարկվեց փոփոխության։ Այլևս ուշադրություն չէին դարձնում նրա թնդության վրա՝ այն իջավ մոտավորապես 8-ից մինչև 4% և ավելի ցածր։ Դրանից առավելապես շահեցին համն ու որակը[7][8]։

Ծանոթագրություններ

  1. Фадей Булгарин «Россия в историческом, статистическом, географическом и литературном отношениях», Истории Ч.1, типография А. Плюшара, Санктперербург — 1837 г., стр. 78
  2. 2008 BJCP Style Guidelines
  3. 3,0 3,1 3,2 Буров М. Целебные свойства кваса. ISBN 5-222-07416-1
  4. МК № 24527 от 27 июля 2007 г. профессор Михаил Елисеев
  5. Р. В. Кононова. КВАС — ЭКОЛОГИЧЕСКИ ЧИСТЫЙ БЕЗАЛКОГОЛЬНЫЙ НАПИТОК Одесская национальная академия пищевых технологий
  6. Квас хлебный
  7. Квас, брага, медовуха. — Лабиринт. — ISBN 5-7811-0174-8.
  8. Второе рождение русского кваса
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվաս» հոդվածին։