«Ժան Տեր-Մերկերյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://armenpress.am/ +https://armenpress.am/)
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
Տող 2. Տող 2.
{{Տեղեկաքարտ Երաժիշտ
{{Տեղեկաքարտ Երաժիշտ
| պատկեր = Jean Ter-Merguerian.jpg}}
| պատկեր = Jean Ter-Merguerian.jpg}}
'''Ժան Երվանդի Տեր-Մերկերյան''' ({{lang-fr|Jean Ter-Merguerian}}, {{ԱԾ}}<ref>[http://mincult.am/home-1-2652-page-0.html Կյանքից հեռացել է ճանաչված ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը]</ref>, թաղված է [[Երևան]]ում<ref>[https://armenpress.am/arm/news/822389/ Ժան Տեր-Մերկերյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում]</ref>), ֆրանսահայ ջութակահար, [[ՀԽՍՀ ժողովրդական արտիստ]] ([[1971]])<ref>[http://www.asparez.am/news-hy/jan_ter_merkeryan-hy/ interview with Jean Ter-Merguerian], Asparez, 17 April 2013.</ref><ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=795 AVproduction], Jean Ter-Merguerian, violinist - photo gallery</ref><ref>[http://www.bravo.am/openGallery.php?news_id=21056&id=20162 Armenian Celebrities:] Jean Ter-Merguerian, violinist</ref>։
'''Ժան Երվանդի Տեր-Մերկերյան''' ({{lang-fr|Jean Ter-Merguerian}}, {{ԱԾ}}<ref>[http://mincult.am/home-1-2652-page-0.html Կյանքից հեռացել է ճանաչված ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը]</ref>, թաղված է [[Երևան]]ում<ref>[https://armenpress.am/arm/news/822389/ Ժան Տեր-Մերկերյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում]</ref>), ֆրանսահայ ջութակահար, [[ՀԽՍՀ ժողովրդական արտիստ]] ([[1971]])<ref>[http://www.asparez.am/news-hy/jan_ter_merkeryan-hy/ interview with Jean Ter-Merguerian], Asparez, 17 April 2013.</ref><ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=795 AVproduction], Jean Ter-Merguerian, violinist - photo gallery</ref><ref>[http://www.bravo.am/openGallery.php?news_id=21056&id=20162 Armenian Celebrities:] Jean Ter-Merguerian, violinist</ref>։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

04:26, 19 փետրվարի 2018-ի տարբերակ

Ժան Տեր-Մերկերյան
Պատկեր:Jean Ter-Merguerian.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Jean Ter-Merguerian
Ի ծնե անունֆր.՝ Grégoire Jean Ter Merguerian[1]
Ծնվել էհոկտեմբերի 5, 1935(1935-10-05)[1]
Մարսել[1]
Երկիր Ֆրանսիա և  ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 29, 2015(2015-09-29)[1] (79 տարեկան)
12th arrondissement of Marseille, Մարսել[1]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար, ուսուցիչ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունConservatoire à rayonnement régional de Marseille?, Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
Պարգևներ
 Jean Ter-Merguerian Վիքիպահեստում

Ժան Երվանդի Տեր-Մերկերյան (ֆր.՝ Jean Ter-Merguerian, հոկտեմբերի 5, 1935(1935-10-05)[1], Մարսել[1] - սեպտեմբերի 29, 2015(2015-09-29)[1], 12th arrondissement of Marseille, Մարսել[1][2], թաղված է Երևանում[3]), ֆրանսահայ ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)[4][5][6]։

Կենսագրություն

Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է Մեծ եղեռնից փրկված և Մարսելում ծնված ծնողների ընտանիքում։ 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը՝ կատարելով Ֆելիքս Մենդելսոնի և Անտոնիո Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ։

1948 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան, որտեղ հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով։ Ժանի ուսուցիչներն են լինում հայրը՝ Երվանդը, Կարպ Դոմբաևը (Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին) և Դավիդ Օյստրախը (Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ)։

Պրահայում (1956) և Փարիզում (1961, Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան մրցույթում) Ժանն արժանում է առաջին մրցանակի։ Նրան առաջարկում են մնալ Մոսկվայում, բայց նա վերադառնում է Երևան, սկսեց դասավանդել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1964-1979) և ելույթներ ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։

1971 թվականին արժանանում է ժողովրդական արտիստի կոչման։

Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի, Պրոկոֆևի և այլոց կոնցերտները։

1981 թվականին նա վերադառնում է Մարսել, 1982-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից՝ պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։

Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին, Մարսելում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 19-ին։

Մրցանակներ

  • Սլավիկի և Օնդրժիչեկի անվան մրցույթ (1956, Պրահա, 2-րդ մրցանակ)
  • Չայկովսկու անվան մրցույթ (1958, Մոսկվա, 1-ին կարգի դիպլոմ)
  • Լոնգի և Տիբոյի անվան մրցույթ (1961, Փարիզ, 1-ին մրցանակ)
  • Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթ (1963, Բրյուսել, 9-րդ մրցանակ)
  • Հայաստանի պետական մրցանակ (1977)
  • Պատվո շքանշան, 2015[7]

Ծանոթագրություններ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։