«Շեփոր»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
clean up, փոխարինվեց: → , ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: → , ): → )։ oգտվելով ԱՎԲ)
|վիքիպահեստ =
}}
'''Շեփոր''' ({{lang-it|tromba}}, {{lang-fr|trompette}}, {{lang-de|Trompete}}, {{lang-en|trumpet}}), [[փողային երաժշտական գործիք]]։ Օգտագործվում է ամենաքիչը սկսած [[մ.թ.ա. 1500]] թվականից, իսկ նվագախմբի կազմության մեջ մտել է միայն [[17-րդ դար]]ում։ Արդեն [[19-րդ դար]]ում շեփորը վերածվեց լիարժեք երաժշտական գործիքի։ Գործիքն ունի վառ [[տեմբր]], օգտագործվում է որպես ուժեղ ձայն ունեցող գործիք դասական և [[Փողային նվագախումբ|փողային նվագախմբ]]երում, նաև [[ջազ]]ում և այլ երաժշտական ժանրերում։
 
== Պատմություն ==
Շեփորն ամենահին [[երաժշտական գործիք]]ներից է։ Առաջին հիշատակումներն այս գործիքի մասին գալիս են վաղնջական ժամանակներից՝ մեզնից ավելի քան 3600 տարի առաջվանից։ Շեփորը տարածված է եղել բազմաթիվ քաղաքակրթություններում՝ Հին [[Եգիպտոս]]ում, Հին [[Հունաստան]]ում, Հին [[Չինաստան]]ում և այլն, և օգտագործվել է որպես ազդանշան տվող գործիք։ Այս դերը շեփորը խաղացել է բազմաթիվ հարյուրամյակների ընթացքում, մինչև [[17-րդ դար]]ը։ Միջնադարյան շեփորահարները զորքի անբաժանելի մասն էին կազմում, միայն նրանք էին կարողանում ազդանշանի միջոցով արագ հավաքել բանակի՝ իրարից հեռու տեղակայված բոլոր զորամասերը։ Շեփոր նվագելու արվեստը համարվում էր «էլիտար», այն տարածված էր հիմնականում վերնախավում։ Խաղաղ ժամանակաշրջանում շեփորը հնչում էր շքերթների ժամանակ, մեծ քաղաքներում կար շեփորահարների հատուկ խումբ, որն ազդարարում էր բարձրաշխարհիկ մարդկանց մուտքը քաղաք, ինչպես նաև ազդարարում էր մոտակա վտանգը ու կարևոր իրադարձությունները։
 
[[Միջնադար]]ի և վերածննդի ժամանակաշրջանում մեծացավ հետաքրքրությունը շեփորի նկատմամբ։ [[Բարոկկո]] դարաշրջանում կոմպոզիտորները սկսեցին նվագախմբում ընդգրկել նաև շեփորը։ Ի հայտ եկան վիրտուոզ շեփորահարներ, «կլարինո» ոճին տիրապետող (դիատոնիկ հնչյունները շեփորը վերին ռեգիստրում՝ արտաշնչելու միջոցով):։ Բարոկկո դարաշրջանը արդարացիորեն կարելի է համարել «բնական շեփորի ոսկեդար»: [[Կլասիցիզմ]]ի և [[ռոմանտիզմ]]ի դարաշրջանում, երբ ամենատարածված երաժշտական միջոցը մեղեդայնությունն էր, բնական շեփորները չէին կարողանում արտահայտել մեղեդային գծերը, ուստի մղվեցին երկրորդ պլան և նվագախմբերում այլևս գրեթե դեր չէին կատարում։
 
Փականի մեխանիզմը, որը հայտնագործվեց [[1830]]-ական թվականներին, սկզբում իրեն այդքան էլ չէր արդարացնում, քանի որ հնարավորություն չէր տալիս ճշգրիտ արտահայտել բոլոր հնչյունները։ Այս ժամանակաշրջանում փողային նվագախմբի վերին ձայնը կատարում էր [[կլարնետ]]ը՝ շեփորի ազգակից գործիքը՝ ավելի նուրբ [[տեմբր]]ով և ավելի լայն տեխնիկական հնարավորություններով։ Կլարնետը նվագախմբի կազմում մնաց մինչև [[20-րդ դար]]ը, երբ գործիքի կառուցվածքը բարելավվեց, շեփորահարները սկսեցին կատարելագործել իրենց հմտությունները և արդեն կարողանում էին շեփորի միջոցով ավելի գեղեցիկ ձայն ստանալ։ Սա հնարավորություն տվեց շեփորին կլարնետը դուրս մղել դասական նվագախմբից և կրկին գրավել իր նախկին տեղը։ Մեր ժամանակներում կլարնետի համար գրված հատվածները, որպես կանոն, նվագախմբում կատարում է հենց շեփորը, սակայն երբեմն օգտագործվում է նաև օրիգինալ գործիքը։ Այժմ շեփորը երբեմն օգտագործվում է որպես աղմկոտ գործիք սիմֆոնիկ ու փողային նվագախմբերում, ինչպես նաև [[ջազ]]ում, ֆանկում և այլ ժանրերում։
1 105 242

edits

Նավարկման ցանկ