«Թադեոս առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝) |
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (51) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 5. | Տող 5. | ||
== Թադեոս առաքյալը Նոր Կտակարանում == |
== Թադեոս առաքյալը Նոր Կտակարանում == |
||
«Թադեոս» անվամբ Ավետարանիչներից [[Առաքյալներ|առաքյալին]] կոչում է միայն [[Մարկոս Ավետարանիչ|Մարկոսը]] (Մարկ. |
«Թադեոս» անվամբ Ավետարանիչներից [[Առաքյալներ|առաքյալին]] կոչում է միայն [[Մարկոս Ավետարանիչ|Մարկոսը]] (Մարկ. 3:18): [[Մատթեոս առաքյալ|Մատթեոս Ավետարանիչը]] անվանում է. «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» (Մատթ. 10:3): Առաքյալը Ղեբեոս (եբր.՝ «սիրտ») է անվանված նաև Մատթեոսի մոտ որոշ աննշան ձեռագրերի հիշյալ 3:18 համարում: [[Ղուկաս Ավետարանիչ|Ղուկաս]] և Հովհաննես Ավետարանիչները առաքյալին անվանում են Հուդա (եբր.՝ «գովելի», «հռչակավոր»)՝ «Հակոբի որդի Հուդա» (Ղուկ. 6:16, Գործք 1:13), «Հուդան (ոչ Իսկարիովտացին)» (Հովհ. 14:22): Ղեբեոս ձևը որոշ ուսումնասիրողներ համարում են նույն Թադեոսի տարընթերցումը, իսկ արդեն Թադեոս անվանումը Մարկոսը և Մատթեոսը օգտագործում են [[Հուդա Իսկարիովտացի|Հուդա Իսկարիովտացու]] հետ շփոթ չառաջացնելու համար: Առաքյալը անվանվում է որդի Հակոբոսի (Ղուկ. 6:16) կամ Ալփեոսի (Մատթ. 10:3) և եղբայրն է մեկ այլ առաքյալի՝ [[Հակոբոս Ալփյան առաքյալ|Հակոբոս Ալփյան]]ի (հմմտ. Մատթ. 10:3), չնայած որոշ տեղերում Թադեոսի եղբայրն է համարվում [[Թովմաս առաքյալ]]ը, ով հայտնի է նաև Երկվորյակ անվամբ: |
||
Թադեոս առաքյալի մասին բացի 12-ի շարքում նշվելուց, Ավետարանում գոյություն ունի լոկ մեկ հիշատակում [[Ավետարան ըստ Հովհաննեսի|Հովհաննու Ավետարան]]ում. երբ [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]] [[Վերջին ընթրիք]]ի ժամանակ ասում է «Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան» |
Թադեոս առաքյալի մասին բացի 12-ի շարքում նշվելուց, Ավետարանում գոյություն ունի լոկ մեկ հիշատակում [[Ավետարան ըստ Հովհաննեսի|Հովհաննու Ավետարան]]ում. երբ [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]] [[Վերջին ընթրիք]]ի ժամանակ ասում է «Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»: Հուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կոթևանենք» (14:20-22): Եվս մեկ անգամ Թադեոս առաքյալը հիշատակվում է [[Գործք առաքելոց]]ում (1:13): |
||
== Թադեոս առաքյալի քարոզչությունը և նահատակությունը համաձայն Ավանդության == |
== Թադեոս առաքյալի քարոզչությունը և նահատակությունը համաձայն Ավանդության == |
||
[[Պատկեր:Surb gexard.JPG|մինի|150px|Սուրբ Գեղարդ]] |
[[Պատկեր:Surb gexard.JPG|մինի|150px|Սուրբ Գեղարդ]] |
||
Որքան խճճված են Թադեոս առաքյալի վերաբերյալ ավետարանական տեղեկությունները, կրկնակի խճճված են տեղեկությունները նրա քարոզչության վերաբերյալ՝ հաստատված |
Որքան խճճված են Թադեոս առաքյալի վերաբերյալ ավետարանական տեղեկությունները, կրկնակի խճճված են տեղեկությունները նրա քարոզչության վերաբերյալ՝ հաստատված ավանդությամբ: Ավանդության համար մեկնարկ է ծառայում Աբգար թագավորի և նրա հիվանդության մասին պատմությունը, որի վերաբերյալ մի քանի աղբյուրները (Լաբուբնա Եդեսացու ասորական տարբերակը, Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմությունը» և [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենաց]]ու «Հայոց պատմությունը») խառնաշփոթի պատճառ են դառնում: Հայկական ավանդությունը, որը փոխանցում է [[Մովսես Խորենացի]] պատմահայրը, հայտնում է որ Հովհաննեսի Ավետարանի 12-րդ գլխի հեթանոսները Եդեսիայի Աբգար արքայի (Խորենացին Աբգարին հայոց թագավոր է անվանում) հայազգի նախարարներն էին, ովքեր ցանկանում էին տեսնել Քրիստոսին՝ Աբգարի անունից խնդրելու գնալ Եդեսիա և բժշկել արքային: Ավանդությունն ասում է, որ Հիսուսն ինքը չգնաց, սակայն խոստացավ ուղարկել իր առաքյալներից մեկին: Այդ առաքյալը Թադեոսն էր, ով Քրիստոսի համբարձումից հետո մեկնեց Եդեսիա, քարոզեց, բժշկեց և դարձի բերեց Աբգարին: Որոշ աղբյուրներ, սակայն, Աբգարին քարոզած առաքյալ են համարում 72 աշակերտներից մեկին՝ տալով Թադեոս Դիդիմոս (երկվորյակ) անվանումը: Սակայն Հայկական ավանդությունը նշում է, որ Թադեոսը Աբգարին բժշկելուց, քրիստոնեությունը քարոզելուց, ինչպես նաև Ադդե անունով մեկին եպիսկոպոս ձեռնադրելուց հետո Աբգարի հրովարտակով Եդեսիայից անցնում է Արտազ, որտեղ ներկայանում է Հայոց Սանատրուկ արքային (I դար 2-րդ կես)՝ Աբգարի քեռորդուն: Թադեոսի քարոզչությամբ Սանատրուկը ևս ընդունում է քրիստոնեությունը, սակայն զգուշանալով իշխանների սպառնալիքից, շուտով հետ է կանգնում: Թադեոսի հրաշագործ քարոզչությամբ քրիստոնեություն են ընդունում արքունի շատուշատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև թագավորի դուստր Սանդուխտը: Իմանալով այդ մասին՝ Սանատրուկը կարգադրում է սրամահ անել դարձի եկածներին և ձերբակալել դստերն ու Թադեոս առաքյալին: Թադեոսը հրաշքով ազատ է մնում՝ մխիթարելով բանտարկության մեջ հայտնված արքայադստերն ու [[Քրիստոնեություն|քրիստոնյա]]ներին: Հազարավորների դարձի բերելուց, մեծ և չտեսնված հրաշքներ ու բժշկումներ կատարելուց հետո ի վերջո Թադեոս առաքյալն էլ է բանտարկվում: Որպես պատիժ Սանատրուկը նրան նախ նետում է գազանների առաջ, ապա հնոցը, սակայն երկու դեպքում էլ առաքյալը անվնաս է մնում, հրաշքով անվնաս է մնում նաև, երբ տարվում է գլխատվելու: Այս հանգամանքները բազում հեթանոսների Քրիստոսին հավատալու պատճառ են դառնում: Ի վերջո 66 թվականին Թադեոս առաքյալը սրամահ է արվում Արտազ գավառի Շավարշավան քաղաքում: Առաքյալի նահատակության վայրում կառուցվել է [[Սուրբ Թադևոսի վանք|Արտազի Ս.Թադե վանք]]ը: |
||
[[Պատկեր:Qareh kelissa.jpg|մինի|աջից160px|Սուրբ Թադեի վանք]] |
[[Պատկեր:Qareh kelissa.jpg|մինի|աջից160px|Սուրբ Թադեի վանք]] |
||
Իբրև Հայ եկեղեցու հիմնադրի՝ Թադեոսին նվիրվել են ճառեր, գանձեր, տաղեր, աղոթներ և |
Իբրև Հայ եկեղեցու հիմնադրի՝ Թադեոսին նվիրվել են ճառեր, գանձեր, տաղեր, աղոթներ և շարականներ: Թադեոս առաքյալի անունով Հայոց կանոնագրքում առկա են անվավեր կանոններ («Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի ի քաղաքն Ուռհա ի լուսաւորել զնոսա»), որոնք բովանդակում են քրիստոնեական բարոյականության, վարք ու բարքի ընդհանուր սկզբունքներ և սահմանումներ: |
||
Թադեոսն իր պատշաճ տեղն է զբաղեցրել նաև Հայ միջնադարյան |
Թադեոսն իր պատշաճ տեղն է զբաղեցրել նաև Հայ միջնադարյան կերպարվեստում: Նա սովորաբար պատկերվել է մի ձեռքին դաշույն (իր նահատակության գործիքն է), մյուս ձեռքին՝ Հիսուսի կողը խոցած [[գեղարդ]]ը, որը առաքյալը բերել էր Հայաստան և մինչև այսօր որպես նվիրական սրբություն պահվում է եկեղեցու ծոցում: |
||
== Հիշատակության օրը == |
== Հիշատակության օրը == |
||
Սուրբ Թադեոս առաքյալը [[Եկեղեցի|Ընդհանրական Եկեղեցու]] սուրբ |
Սուրբ Թադեոս առաքյալը [[Եկեղեցի|Ընդհանրական Եկեղեցու]] սուրբ է: [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի]]ն տոնում է նրա տոնը 12 [[առաքյալներ]]ի հետ, տարեվերջին՝ [[Բարդուղիմեոս առաքյալ]]ի հետ միասին՝ Տոն Առաջին լուսավորիչների անվամբ Հիսնակի առաջին կիրակիին հաջորդող շաբաթ օրը և Սանդուխտ կույսի հետ: |
||
Հույն եկեղեցին տոնում է օգոստոսի 21-ին, Լատին Եկեղեցին՝ հոկտեմբերի 28- |
Հույն եկեղեցին տոնում է օգոստոսի 21-ին, Լատին Եկեղեցին՝ հոկտեմբերի 28-ին: |
||
==Աղբյուրներ== |
==Աղբյուրներ== |
||
# Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, |
# Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004: |
||
# [[Մաղաքիա Օրմանյան|Մաղաքիա արք. Օրմանյան]], Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, |
# [[Մաղաքիա Օրմանյան|Մաղաքիա արք. Օրմանյան]], Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997: |
||
# Մաղաքիա արք. Օրմանյան, Ազգապատում, հտ. Ա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, |
# Մաղաքիա արք. Օրմանյան, Ազգապատում, հտ. Ա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2001: |
||
# Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, |
# Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997: |
||
# Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, |
# Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010: |
||
# Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002 |
# Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002 թ: |
||
# [[Մովսես Խորենացի]], Հայոց |
# [[Մովսես Խորենացի]], Հայոց Պատմություն: |
||
# Новый библейский словарь, часть 1, Санкт-Петербург, 1999 г. |
# Новый библейский словарь, часть 1, Санкт-Петербург, 1999 г. |
||
# Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003. |
# Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003. |
02:23, 14 Ապրիլի 2016-ի տարբերակ
Թադեոս առաքյալ եբրայերեն՝ ג'ודאס טדיאו | |
---|---|
Ծնվել է | մոտ 10 |
Ծննդավայր | Բանիաս, Հյուսիսային մարզ, Իսրայել կամ Պարսկական կայսրություն |
Մահացել է | մոտ 62 |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Գերեզման | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ազգություն | հրեա |
Կրոն | քրիստոնեություն և հուդայականություն |
Մասնագիտություն | ագարակապան և միսիոներ |
Զբաղեցրած պաշտոններ | առաքյալ |
Saint Jude Thaddeus Վիքիպահեստում |
Թադեոս (Ղեբեոս, Հուդա Յակովբոս) առաքյալ, Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրներից, որ Բարդուղիմեոս առաքյալից առաջ է քարոզել Հայաստանում՝ Արտազ գավառում (43-66 թթ): Ազգությունը՝ հրեա:
Թադեոս առաքյալը Նոր Կտակարանում
«Թադեոս» անվամբ Ավետարանիչներից առաքյալին կոչում է միայն Մարկոսը (Մարկ. 3:18): Մատթեոս Ավետարանիչը անվանում է. «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» (Մատթ. 10:3): Առաքյալը Ղեբեոս (եբր.՝ «սիրտ») է անվանված նաև Մատթեոսի մոտ որոշ աննշան ձեռագրերի հիշյալ 3:18 համարում: Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչները առաքյալին անվանում են Հուդա (եբր.՝ «գովելի», «հռչակավոր»)՝ «Հակոբի որդի Հուդա» (Ղուկ. 6:16, Գործք 1:13), «Հուդան (ոչ Իսկարիովտացին)» (Հովհ. 14:22): Ղեբեոս ձևը որոշ ուսումնասիրողներ համարում են նույն Թադեոսի տարընթերցումը, իսկ արդեն Թադեոս անվանումը Մարկոսը և Մատթեոսը օգտագործում են Հուդա Իսկարիովտացու հետ շփոթ չառաջացնելու համար: Առաքյալը անվանվում է որդի Հակոբոսի (Ղուկ. 6:16) կամ Ալփեոսի (Մատթ. 10:3) և եղբայրն է մեկ այլ առաքյալի՝ Հակոբոս Ալփյանի (հմմտ. Մատթ. 10:3), չնայած որոշ տեղերում Թադեոսի եղբայրն է համարվում Թովմաս առաքյալը, ով հայտնի է նաև Երկվորյակ անվամբ:
Թադեոս առաքյալի մասին բացի 12-ի շարքում նշվելուց, Ավետարանում գոյություն ունի լոկ մեկ հիշատակում Հովհաննու Ավետարանում. երբ Քրիստոս Վերջին ընթրիքի ժամանակ ասում է «Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»: Հուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կոթևանենք» (14:20-22): Եվս մեկ անգամ Թադեոս առաքյալը հիշատակվում է Գործք առաքելոցում (1:13):
Թադեոս առաքյալի քարոզչությունը և նահատակությունը համաձայն Ավանդության
Որքան խճճված են Թադեոս առաքյալի վերաբերյալ ավետարանական տեղեկությունները, կրկնակի խճճված են տեղեկությունները նրա քարոզչության վերաբերյալ՝ հաստատված ավանդությամբ: Ավանդության համար մեկնարկ է ծառայում Աբգար թագավորի և նրա հիվանդության մասին պատմությունը, որի վերաբերյալ մի քանի աղբյուրները (Լաբուբնա Եդեսացու ասորական տարբերակը, Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմությունը» և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը») խառնաշփոթի պատճառ են դառնում: Հայկական ավանդությունը, որը փոխանցում է Մովսես Խորենացի պատմահայրը, հայտնում է որ Հովհաննեսի Ավետարանի 12-րդ գլխի հեթանոսները Եդեսիայի Աբգար արքայի (Խորենացին Աբգարին հայոց թագավոր է անվանում) հայազգի նախարարներն էին, ովքեր ցանկանում էին տեսնել Քրիստոսին՝ Աբգարի անունից խնդրելու գնալ Եդեսիա և բժշկել արքային: Ավանդությունն ասում է, որ Հիսուսն ինքը չգնաց, սակայն խոստացավ ուղարկել իր առաքյալներից մեկին: Այդ առաքյալը Թադեոսն էր, ով Քրիստոսի համբարձումից հետո մեկնեց Եդեսիա, քարոզեց, բժշկեց և դարձի բերեց Աբգարին: Որոշ աղբյուրներ, սակայն, Աբգարին քարոզած առաքյալ են համարում 72 աշակերտներից մեկին՝ տալով Թադեոս Դիդիմոս (երկվորյակ) անվանումը: Սակայն Հայկական ավանդությունը նշում է, որ Թադեոսը Աբգարին բժշկելուց, քրիստոնեությունը քարոզելուց, ինչպես նաև Ադդե անունով մեկին եպիսկոպոս ձեռնադրելուց հետո Աբգարի հրովարտակով Եդեսիայից անցնում է Արտազ, որտեղ ներկայանում է Հայոց Սանատրուկ արքային (I դար 2-րդ կես)՝ Աբգարի քեռորդուն: Թադեոսի քարոզչությամբ Սանատրուկը ևս ընդունում է քրիստոնեությունը, սակայն զգուշանալով իշխանների սպառնալիքից, շուտով հետ է կանգնում: Թադեոսի հրաշագործ քարոզչությամբ քրիստոնեություն են ընդունում արքունի շատուշատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև թագավորի դուստր Սանդուխտը: Իմանալով այդ մասին՝ Սանատրուկը կարգադրում է սրամահ անել դարձի եկածներին և ձերբակալել դստերն ու Թադեոս առաքյալին: Թադեոսը հրաշքով ազատ է մնում՝ մխիթարելով բանտարկության մեջ հայտնված արքայադստերն ու քրիստոնյաներին: Հազարավորների դարձի բերելուց, մեծ և չտեսնված հրաշքներ ու բժշկումներ կատարելուց հետո ի վերջո Թադեոս առաքյալն էլ է բանտարկվում: Որպես պատիժ Սանատրուկը նրան նախ նետում է գազանների առաջ, ապա հնոցը, սակայն երկու դեպքում էլ առաքյալը անվնաս է մնում, հրաշքով անվնաս է մնում նաև, երբ տարվում է գլխատվելու: Այս հանգամանքները բազում հեթանոսների Քրիստոսին հավատալու պատճառ են դառնում: Ի վերջո 66 թվականին Թադեոս առաքյալը սրամահ է արվում Արտազ գավառի Շավարշավան քաղաքում: Առաքյալի նահատակության վայրում կառուցվել է Արտազի Ս.Թադե վանքը:
Իբրև Հայ եկեղեցու հիմնադրի՝ Թադեոսին նվիրվել են ճառեր, գանձեր, տաղեր, աղոթներ և շարականներ: Թադեոս առաքյալի անունով Հայոց կանոնագրքում առկա են անվավեր կանոններ («Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի ի քաղաքն Ուռհա ի լուսաւորել զնոսա»), որոնք բովանդակում են քրիստոնեական բարոյականության, վարք ու բարքի ընդհանուր սկզբունքներ և սահմանումներ: Թադեոսն իր պատշաճ տեղն է զբաղեցրել նաև Հայ միջնադարյան կերպարվեստում: Նա սովորաբար պատկերվել է մի ձեռքին դաշույն (իր նահատակության գործիքն է), մյուս ձեռքին՝ Հիսուսի կողը խոցած գեղարդը, որը առաքյալը բերել էր Հայաստան և մինչև այսօր որպես նվիրական սրբություն պահվում է եկեղեցու ծոցում:
Հիշատակության օրը
Սուրբ Թադեոս առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ, տարեվերջին՝ Բարդուղիմեոս առաքյալի հետ միասին՝ Տոն Առաջին լուսավորիչների անվամբ Հիսնակի առաջին կիրակիին հաջորդող շաբաթ օրը և Սանդուխտ կույսի հետ: Հույն եկեղեցին տոնում է օգոստոսի 21-ին, Լատին Եկեղեցին՝ հոկտեմբերի 28-ին:
Աղբյուրներ
- Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
- Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997:
- Մաղաքիա արք. Օրմանյան, Ազգապատում, հտ. Ա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2001:
- Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997:
- Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010:
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002 թ:
- Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն:
- Новый библейский словарь, часть 1, Санкт-Петербург, 1999 г.
- Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003.
Այցելեք նաև
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |