Սյուզան Վուչիցկի
Սյուզան Վուչիցկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5, 1968[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում (1993), UCLA Anderson School of Management? (1998), Հարվարդի համալսարան (1990), Հարվարդի քոլեջ և Gunn High School? |
Մասնագիտություն | գործարար, մենեջեր և international forum participant |
Աշխատավայր | Գուգլ |
Ամուսին | Dennis Troper? |
Ծնողներ | հայր՝ Stanley Wojcicki?, մայր՝ Esther Wojcicki? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Սյուզան Դիանա Վուչիցկի (անգլ.՝ Susan Wojcicki, /wʊˈtʃɪtski/ wuu-CHITS-kee[3], հուլիսի 5, 1968[1][2], Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[4], ՅուԹյուբի գլխավոր գործադիր տնօրեն[5]։
Ներգրավվել է Գուգլ ընկերության հիմնադրման գործում և 1999 թվականին դարձել դրա մարքեթինգի առաջին մենեջերը։ Հետագայում գլխավորել է ընկերության առցանց գովազդային բիզնեսը և նշանակվել Գուգլի սկզբնական վիդեո ծառայության ղեկավար։ ՅուԹյուբի հաջողությունը նկատելուց հետո 2006 թվականին առաջարկել է, որպեսզի Գուգլը ձեռք բերի ՅուԹյուբը և 2014 թվականից ի վեր հանդիսացել է վերջինիս գլխավոր գործադիր տնօրենը[6]։
Կարողությունը գնահատվում է մոտավորապես 500 միլիոն դոլար[7]։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1968 թվականի հուլիսի 5-ին ռուս-հրեական ծագմամբ մանկավարժ Էսթեր Վույչիցկու[8] և Սթենֆորդի համալսարանի լեհ-ամերիկյան ծագմամբ ֆիզիկայի պրոֆեսոր Ստենլի Վույչիցկու ընտանիքում[9]։ Ունի երկու քույր՝ Ջանեթ Վույչիցկին (մարդաբան և համաճարակաբան, դոկտոր-պրոֆեսոր)[10] և «23andMe» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Էնն Վոջիցկին[11][12]։ Հաճախել է Ստենֆորդի ճամբարը, որտեղ հարևանությամբ բնակվել է Ջորջ Դանցիգը[13]։ Սովորել է Կալիֆոռնիա նահանգի Պալո Ալտո քաղաքի Գաննի անվան ավագ դպրոցում և հրատարակվել դպրոցական թերթում[14]։
Առևտրական առաջին գործողությունը եղել է տասնմեկ տարեկանում դռնեդուռ համեմունքների շարաններ վաճառելը։ Քոլեջում հումանիտար գիտություններ ուսումնասիրելիս առաջին անգամ համակարգչային դաս է արել ավարտական կուրսում[15]։
Պատմություն և գրականություն է ուսումնասիրել Հարվարդի համալսարանում, որը գերազանցությամբ ավարտել է 1990 թվականին։ Նախապես պլանավորել էր տնտեսագիտության դոկտորի կոչում ստանալ ու ակադեմիայում կարիերայով զբաղվել, սակայն տեխնոլոգիայով հետաքրքրվելուց հետո փոխել է մտադրությունը[13]։
1993 թվականին Կալիֆոռնիայի Սանտա Կրուզ քաղաքի համալսարանից ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում, իսկ 1998 թվականին Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի «Անդերսոնի անվան կառավարման դպրոց»-ից ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում[16]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականի սեպտեմբերին՝ Գուգլի սկզբնավորման ամսում, հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրին գրասենյակ են բացել Վուչիցկու՝ Մելնո պարկ քաղաքում գտնվող ավտոտնակում[17]։ Նախքան 1999 թվականին Գուգլի առաջին մարքեթինգային (շուկայավարման) մենեջեր դառնալը Վուչիցկին աշխատել է Կալիֆոռնիայի Սանտա Կլարա քաղաքում գործող Ինթել ընկերության մարքեթինգում[13], ինչպես նաև կառավարման խորհրդատու է եղել Bain & Company և R.B. Webber & Company ընկերություններում[18]։ Գուգլում աշխատել է նախնական շուկայավարման ծրագրերի, ինչպես նաև առաջին Google Doodles թեմատիկ նկարների վրա[19][20]։ Աշխատել է նաև Google Images և Google Գրքեր ծառայությունների զարգացման ուղղությամբ[21]։
2003 թվականին օգնել է AdSense համացանցային գովազդի զարգացմանը[22], եղել դրա առաջին թողարկման մենեջերը և ներդրած ջանքերի համար արժանացել Գուգլի հիմնադիրների մրցանակին[23]։ Դարձել է Google-ի գովազդի և առևտրի առաջին փոխնախագահը և վերահսկել ընկերության այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են՝ AdWords, AdSense, DoubleClick և Google Analytics ծառայությունները[16]։
ՅուԹյուբը, որն այն ժամանակ փոքրիկ ստարտափ էր (նախագիծ), հաջողությամբ մրցում էր Գուգլի՝ Վուչիցկու ղեկավարած Google Video ծառայության հետ, որին վերջինս արձագանքել է՝ առաջարկելով գնել ՅուԹյուբը[16]։
Ղեկավարել է Գուգլի երկու խոշորագույն ձեռքբերումները․ 2006 թվականին 1.65 միլիարդ դոլլարով գնել է ՅուԹյուբը, իսկ 2007 թվականին՝ 3.1 միլիարդ դոլլարով DoubleClick-ը[24]։
ՅուԹյուբի գլխավոր գործադիր տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի փետրվարին դարձել է ՅուԹյուբի գլխավոր գործադիր տնօրենը[25]։
2015 թվականին համարվել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանցից մեկը[26], ինչպես նաև ամենաազդեցիկ կինը համացանցում[27]։
Գլխավոր գործադիր տնօրեն դառնալուց հետո ՅուԹյուբն ամսական ունենում է 2 միլիարդ մուտք գործած օգտվողներ[28], որոնք օրական մեկ միլիարդ ժամ դիտումներ են արձանագրում[29][30]։ Ամբողջ աշխարհի 100 երկրում կան ՅուԹյուբի տեղայնացված տարբերակներ, որոնք հասանելի են 80 լեզուներով, իսկ ՅուԹյուբի կին աշխատակիցների թիվը 24 տոկոսից հասել է 30 տոկոսի[31]։

Ղեկավարել է յություբյան այնպիսի ծրագրերի ձևավորումն ու թողարկումը, որոնք սպասարկում են օգտվողերի հետաքրքրություններն ընտանիքի[32], խաղերի[33] և երաժշտության[34] ոլորտներում։ Ղեկավարել է նաև YouTube Premium-ի (նախկինում՝ YouTube Red)[35] և YouTube TV ինտերնետային հեռուստատեսության ծառայությունների թողարկումը[36]։
Նրա ղեկավարության օրոք ՅուԹյուբը խստացրել է քաղաքականությունն այնպիսի տեսանյութերի նկատմամբ, որոնք համարում է ատելության խոսք և բռնի ծայրահեղականություն[37]։ Սա ի հայտ է եկել այն բանից հետո, երբ Թայմս բրիտանական օրաթերթը գրել է, որ «բրիտանական կառավարության և մասնավոր հատվածի մի քանի ընկերությունների հովանավորած գովազդները հայտնվել են ահաբեկչական խմբակցություններին աջակցող ՅուԹյուբյան տեսանյութերի վերնամասում», որին ի պատասխան մի քանի խոշոր գովազդատուներ իրենց գովազդները հեռացրել են ՅուԹյուբից[38]։ Հարկադրանքի քաղաքականությունը քննադատվել է որպես գրաքննություն[39]։
Վուչիցկին որպես ընկերության համար գերակա ուղղություն առանձնացրել է կրթական բովանդակությունը և 2018 թվականի հուլիսի 20-ին հայտարարել, որ YouTube Learning-ը ներդրում է կատարում դրամաշնորհների ու խթանումների բնագավառում՝ աջակցելու համար կրթությունակենտրոն բովանդակության ստեղծմանը[40]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականի օգոստոսի 23-ին Կալիֆոռնիայի Բելմոնտ քաղաքում ամուսնացել է Դենիս Տրոփերի հետ[41]։ Ունի հինգ երեխա։ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին, հինգերորդ անգամ ֆիզարձակուրդ գնալուց առաջ Wall Street Journal լրագրում գրել է վճարովի ֆիզարձակուրդների կարևորության մասին։ Նա հաճախ է խոսում ընտանիքի և կարիերայի միջև հավասարակշռությունը գտնելու կարևորության մասին։
Բացի ԱՄՆ-ի քաղաքացիությունից[42] ունի նաև Լեհաստանի քաղաքացիություն[43][44][45]։ Նրա պապիկը՝ Ֆրանցիժեկ Վուչիցկին, եղել է Լեհաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ և պառլամենտի անդամ է ընտրվել 1947 թվականի պառլամենտական ընտրություններում[46]։ Տատիկը՝ Ջանինա Վուչիցկա Հոսկինսը, Կոնգրեսի գրադարանում գրադարանավար է եղել, որի շնորհիվ ԱՄՆ-ում հավաքվել է լեհական նյութերի ամենամեծ հավաքածուն[47]։
2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցել է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին[48]։
Սատարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սատարել է վճարովի ընտանեկան արձակուրդի ընդլայնմանը[49], սիրիացի փախստականներին օգնելուն[50], տեխնոլոգիական ընկերություններում գենդերային խտրականության դեմ պայքարին[31][51], աղջիկներին համակարգչային գիտությամբ հետաքրքրեցնելուն և դպրոցներում կոդավորման առաջնայնացմանը[52]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի Vanity Fair ամսագրի «New Establishment » ցուցակում զբաղեցրել է #1 տեղը[53]։
- 2013 թվականին «Ադվիք» շաբաթաթերթի «Top 50 Execs» ԶԼՄ-ների ղեկավարների ցուցակում զբաղեցրել է #1 տեղը[54]։
- 2017 թվականին «Forbes» ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում զբաղեցրել է #6 տեղը[15]։
- 2018 թվականին «Ամենաազդեցիկ կանանց» ցուցակում զբաղեցրել է #10 տեղը[55]։
- «Forbes»-ի «Ամերիկայի ինքնաբավ կանանց» ցուցակում ներկայումս զբաղեցնում է #41 տեղը[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ "#DearMe: Susan Wojcicki, CEO of YouTube" ՅուԹյուբում
- ↑ «California Births, 1905 - 1995»։ Familytreelegends.com։ Վերցված է March 15, 2014
- ↑ Gustin Sam (3 May 2011)։ «Google Ad Chief Susan Wojcicki: 'The Book Isn't Finished'»։ Wired.com։ Վերցված է 10 September 2011
- ↑ Orescovic Alexi (February 5, 2014)։ «Google taps longtime executive Wojcicki to head YouTube»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից July 21, 2015-ին։ Վերցված է July 28, 2020
- ↑ «#42 Susan Wojcicki»։ Forbes։ Վերցված է 2018-09-07
- ↑ Tramiel Preeva։ «Esther Wojcicki: A Jewish mother of the tech revolution»։ Վերցված է 1 August 2017
- ↑ Clifford Catherine (2018-06-18)։ «How Anne and Susan Wojcicki's parents raised the founder of 23andMe and the CEO of YouTube»։ CNBC (անգլերեն)։ Վերցված է 2019-05-14
- ↑ Sellers Patricia։ «Before Google, the Wojcicki girls learned from Mom»։ Fortune.com։ Վերցված է 16 December 2014
- ↑ I raised 2 successful CEOs and a doctor—here’s one of the biggest mistakes I see parents making, Esther Wojcicki, Published Wed, May 8, 2019, cnbc.com.
- ↑ Clifford Catherine (2018-06-18)։ «How Anne and Susan Wojcicki's parents raised the founder of 23andMe and the CEO of YouTube»։ CNBC (անգլերեն)։ Վերցված է 2019-10-28
- ↑ 13,0 13,1 13,2 Laporte Nicole (August 6, 2014)։ The Woman Behind the Superlatives: Three Things You Need to Know About Susan Wojcicki։ The Fast Company։ Վերցված է October 4, 2014
- ↑ Sellers Patricia (February 1, 2012)։ Before Google, the Wojcicki girls learned from Mom։ Fortune Magazine։ Վերցված է October 4, 2014
- ↑ 15,0 15,1 15,2 «Susan Wojcicki»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2017-11-15
- ↑ 16,0 16,1 16,2 Swift Mike (February 7, 2011)։ «Susan Wojcicki: The most important Googler you've never heard of»։ San Jose Mercury News։ Վերցված է October 4, 2014
- ↑ Graham Jefferson (July 5, 2007)։ «The house that helped build Google»։ USA Today։ Վերցված է October 4, 2014
- ↑ Susan Wojcicki։ Time։ Վերցված է October 4, 2014
- ↑ «Susan Wojcicki - "Inspirational 100" Alumna»։ UCLA Anderson School of Management։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2017-ին։ Վերցված է October 4, 2014
- ↑ Think Quarterly: Innovation (US) (անգլերեն)։ Google
- ↑ «Susan Wojcicki - CEO @ YouTube»։ CrunchBase։ TechCrunch
- ↑ «Profile Of Susan Wojcicki: Mother Of AdSense»։ Search Engine Land։ 2007-07-05։ Վերցված է 2020-05-31
- ↑ «The house that helped build Google - USATODAY.com»։ usatoday30.usatoday.com։ Վերցված է 2019-11-23
- ↑ Stangel Luke (August 10, 2017)։ «Wojcicki: Memo could deter women from tech careers»։ BizJournals
- ↑ «Google Ads SVP Susan Wojcicki Takes Over At YouTube»։ Վերցված է June 12, 2014
- ↑ Grazer Brian (April 16, 2015)։ The 100 Most Influential People։ TIME։ Վերցված է October 5, 2015
- ↑ Luscombe Belinda (August 27, 2015)։ Meet YouTube's Viewmaster։ TIME։ Վերցված է October 5, 2015
- ↑ «YouTube Hits 2 Billion Monthly Users, As Number Of Channels With 1 Million Subscribers Doubled Last Year»։ Tubefilter (en-US)։ 2019-02-05։ Վերցված է 2019-04-02
- ↑ Hamedy Saba։ «YouTube just hit a huge milestone»։ Mashable (անգլերեն)։ Վերցված է 2017-10-26
- ↑ «YouTube Claims 1.5 Billion Monthly Users in Latest Ad Sales Pitch»։ Fortune (անգլերեն)։ Վերցված է 2017-10-26
- ↑ 31,0 31,1 Wojcicki Susan։ «Exclusive: How to Break Up the Silicon Valley Boys' Club»։ The Hive (անգլերեն)։ Վերցված է 2017-10-26
- ↑ Perez Sarah։ «Hands On With "YouTube Kids," Google's Newly Launched, Child-Friendly YouTube App»։ TechCrunch (անգլերեն)։ Վերցված է 2017-10-26
- ↑ Dredge Stuart (2015-08-26)։ «Google launches YouTube Gaming to challenge Amazon-owned Twitch»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-10-26
- ↑ «YouTube Music is here, and it's a game changer»։ The Verge (en-US)։ Վերցված է 2017-10-26
- ↑ «Google wants you to pay $9.99 per month for ad-free YouTube | VentureBeat»։ venturebeat.com (en-US)։ 2015-10-22։ Վերցված է 2017-10-26
- ↑ Lee Dave (2017-03-01)։ «YouTube takes on cable with new service»։ BBC News (en-GB)։ Վերցված է 2017-10-26
- ↑ «YouTube’s tougher harassment policy aims to address hate speech, veiled threats and repeat offenders»։ TechCrunch (en-US)։ Վերցված է 2020-05-31
- ↑ Alba Davey (25 March 2017)։ «YouTube's Ad Problems Finally Blow Up in Google's Face»։ WIRED
- ↑ Hern Alex (21 March 2017)։ «To censor or not to censor? YouTube's double bind»։ theguardian
- ↑ www.tubefilter.com https://www.tubefilter.com/2018/10/23/youtube-20-million-investment-learning-channel/։ Վերցված է 2020-05-31
- ↑ «Weddings»։ Palo Alto Weekly։ November 11, 1998։ Վերցված է October 4, 2014
- ↑ [«Forbes Profile Susan Wojcicki»։ Վերցված է 1 August 2017
- ↑ Kafka Peter (August 12, 2014)։ «New YouTube Boss Susan Wojcicki Talks Talent, Music and M&A (Q&A)»։ Re/code։ Վերցված է 16 December 2014
- ↑ Paid Maternity Leave Is Good for Business, The Wall Street Journal, 16 December 2014
- ↑ Prezes YouTube wlasnie przyjechala do Polski a to dopiero poczatek, Gazeta.pl, 28 March 2017
- ↑ «Franciszek Wójcicki» (լեհերեն), Wikipedia, wolna encyklopedia, 2018-02-28, https://pl.wikipedia.org/w/index.php?title=Franciszek_W%C3%B3jcicki&oldid=52616862, վերցված է 2020-01-07
- ↑ Zalewski Wojciech (2011-10-01)։ «Janina Wójcicka Hoskins (1912–1996): Portrait of an Esteemed Librarian»։ Slavic & East European Information Resources 12 (4): 224–236։ ISSN 1522-8886։ doi:10.1080/15228886.2011.623117
- ↑ Mandelbaum, R., More Business Leaders Sign On With Clinton, Forbes, September 23, 2016.
- ↑ Wojcicki Susan (2014-12-16)։ «Paid Maternity Leave Is Good for Business»։ Wall Street Journal (en-US)։ ISSN 0099-9660։ Վերցված է 2017-10-26
- ↑ «Susan Wojcicki: Refugees Are Trying to Escape Terror—Not Create It»։ Time։ Վերցված է 2017-10-26
- ↑ Isidore Chris։ «YouTube CEO Susan Wojcicki on gender discrimination: It still hurts»։ CNNMoney։ Վերցված է 2017-10-26
- ↑ Wojcicki Susan (2016-01-27)։ «Closing the Tech Industry Gender Gap»։ Huffington Post (en-US)։ Վերցված է 2017-10-26
- ↑ «Vanity Fair New Establishment List 2019»
- ↑ The Top 50 Execs Who Make the Wheels Turn։ Adweek։ October 28, 2013։ Վերցված է March 15, 2014
- ↑ Bellstrom Kristen (24 September 2018)։ Patti Davis, Rihanna, Fortune Most Powerful Women 2018: Broadsheet September 24։ Fortune։ Վերցված է 18 October 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Wojcicki Appearances on C-SPAN
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սյուզան Վուչիցկի կատեգորիայում։ |
|