Սիմոն Երեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիմոն Երեմյան
արմտ. հայ.՝ Սիմոն Երեմեան
Ծնվել էհոկտեմբերի 30, 1871(1871-10-30)[1][2] կամ 1871
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել է1936[1][2] կամ 1938
Վախճանի վայրՄիլան, Իտալիայի թագավորություն[1][2] կամ Վենետիկ, Իտալիա
Մասնագիտությունբնագետ, գրող և բանասեր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
ԱշխատավայրԲազմավեպ[1] և Գեղունի[1]
Սիմոն Երեմյան Վիքիդարանում

Սիմոն Երեմյան (հոկտեմբերի 30, 1871(1871-10-30)[1][2] կամ 1871, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1][2] - 1936[1][2] կամ 1938, Միլան, Իտալիայի թագավորություն[1][2] և Վենետիկ, Իտալիա), հայ բնագետ, գրող, բանասեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանել է ծննդավայրում, ապա Վենետիկի Մխիթարյանների մոտ, 1895 թվականին դարձել միաբանության անդամ։ 1899-1905 թվականներին խմբագրել Է «Բազմավեպ»-ը, 1901 թվականից՝ նաև «Գեղունի» հանդեսը։ 1896 թվականին Վենետիկում հրատարակել է «Նոր կենդանաբանութիւն եւ մարդաբանութիւն պատմական եւ նկարագրական», 1898 թվականին «Տարվինականութիւն կամ տեսակաց եւ մարդուս ծագման խնդիրը», 1901 թվականին՝ «Հայ բժշկարանք» աշխատությունները։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ է «Պատկերազարդ բառգիրք գործնական գիտութեանց» (1900) աշխատություն-հանրագիտարանը։ Հրատարակել է գեղարվեստական ստեղծագործություններ՝ «Տուրկին» (1903), «Տագնապը» (1904) վիպակները, «Անէծք» (1903), «Սաթենիկ» (1904), «Ուխտը» (1905) ողբերգությունները, արձակ բանաստեղծություններ, հուշեր։ Լույս է ընծայել գրականագիտական ուսումնասիրություններ՝

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթարյան վեհը. կենսագրական ստուերագիր տեառն գեր․ Իգնատիոս վարդապետի Կիւրեղեան․, Վենետիկ․, 1904։
  • Հայ միտքը, Վենետիկ, 1906։
  • Պատկերներ, արձակ քնարական բանաստեղծութիւններ, Վենետիկ, 1913

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 546