Սերբական Հանրապետության արխիվ
Սերբական Հանրապետության արխիվ | |
---|---|
Տեսակ | պետական մարմին և արխիվ |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Հիմնադրված | 1993 |
Գլխադասային գրասենյակ | Բանյա Լուկա, Բոսնիա և Հերցեգովինա |
Անձնակազմ | 32 մարդ |
Կայք | arhivrs.org(սերբ.) |
Սերբական Հանրապետության արխիվ (սերբախորվաթ․՝ Архив Републике Српске, Arhiv Republike Srpske), վարչական կազմակերպություն Սերբական Հանրապետության Կրթության և մշակույթի նախարարության կազմում։ Արխիվի շտաբ-բնակարանը գտնվում է Բանյա Լուկայում, և ունի իր տարածաշրջանային գրասենյակները Դոբոյում, Զվորնիկում, Ֆոչայում, Սոկոլացում և Տրեբինեում։ Արխիվը ներկայումս ունի 794 ֆոնդ և 35 հավաքածու, որոնք ընդգրկում են 17-րդ դարից մինչև մեր օրերը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբական Հանրապետության արխիվի աշխատանքը ներառում է մասնագիտական արխիվային, մշակութային, վարչական, հետազոտական և սպասարկման գործունեություն։ Այն կարգավորվում է «Արխիվային գործունեության մասին» օրենքով («Законом об архивной деятельности»), որն ընդունվել է Հանրապետության Ազգային ժողովի կողմից, ինչպես նաև կանոնակարգերով և ցուցումներով, որոնք հրապարակվել են Հանրապետության կառավարության Կրթության և մշակույթի նախարարության կողմից[1]։ Օրենքի համաձայն՝ Արխիվի առաքելությունն է հավաքել, տեսակավորել, մշակել, հետազոտել, պահպանել և պաշտպանել հանրային վավերագրական և արխիվային նյութերը, ինչպես նաև հրապարակել և ապահովել դրանց հասանելիությունը։ Այս կերպ Արխիվի խնդիրներից մեկն է պաշտպանել ինչպես Հանրապետության շահերը, այնպես էլ նրա առանձին քաղաքացիների անձնական իրավունքները[2]
Փաստաթղթային և արխիվային նյութերը, որոնք հավաքում է Արխիվը, ստացվում են օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններից, հասարակական հաստատություններից, բիզնես կազմակերպություններից, քաղաքացիական միավորումներից և այլ իրավաբանական անձանցից, ինչպես նաև ֆիզիկական անձանցից, որոնց աշխատանքն ու գործողությունները համարվում են կարևոր սոցիալական, մշակութային, գիտական, իրավական և այլ հարցերում[3]։ Արխիվն իրավասու է վերահսկել արխիվային նյութերի պահպանությունը, քանի դեռ դրանք պահվում են դրանց ստեղծողների և սեփականատերերի մոտ, մինչև դրանց վերջնական փոխանցումը Արխիվ[2]
Արխիվը ներգրավված է հետազոտական նախագծերում և գրքերի ու գիտական աշխատությունների հրատարակման մեջ, հիմնականում արխիվային գիտության, պատմության և իրավունքի ոլորտներում։ Նրա հրատարակչական գործունեությունը հիմնականում իրականացվում է Սերբական Հանրապետության արխիվագետների ասոցիացիայի միջոցով, որը նաև սեմինարներ է կազմակերպում ռեեստրի աշխատակիցների համար։ Արխիվը համագործակցում է այլ երկրների հարակից հաստատությունների հետ և համագործակցության համաձայնագրեր է ստորագրել Սերբիայի, Հարավսլավիայի արխիվի, Խորվաթիայի պետական արխիվի, Մակեդոնիայի Հանրապետության պետական արխիվի, Բուդապեշտի քաղաքային արխիվի, Տրիեստի արխիվային գիտության միջազգային ինստիտուտի հետ, նաև Մարիբորը և մի շարք տարածաշրջանային արխիվներ Սերբիայում։ Այս համագործակցությունն առաջին հերթին արտացոլվում է արխիվային նյութերի ցուցադրությունների փոխանակման մեջ[1]։
2014 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի կապակցությամբ, Սերբական Հանրապետության արխիվը պատրաստեց Երիտասարդ Բոսնիա և Սարաևոյի սպանությունները ցուցահանդեսը, որը շրջեց Բելգրադում և Սերբիայի այլ քաղաքներում, ինչպես նաև Սկոպիեում[4]։
Արխիվը նշանակված է որպես Հանրապետության մշակութային ժառանգության պաշտպանության կենտրոնական հաստատություն[5] Սերբական Հանրապետության Ազգային և Համալսարանական գրադարանների, ժամանակակից արվեստի թանգարանի հետ միասին[6]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արխիվը պատկանում է Սերբական Հանրապետության Կրթության և մշակույթի նախարարությանը։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Բանյա Լուկա քաղաքում, կան տարածաշրջանային մասնաճյուղեր Դոբոյում, Զվորնիկում, Ֆոչայում, Սոկոլացում և Տրեբինեում[5]։ Հաստատության կազմակերպչական կառուցվածքը ներառում է երկու հատված, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն ենթակա երկու բաժին։ Արխիվը ղեկավարում է տնօրենը, մասնաճյուղերը ղեկավարում են փոխտնօրենները[7]։
Ամբողջ արխիվի ընդհանուր մակերեսը կազմում է 2774 քառակուսի մետր, որից 1550-ը հատկացված է պահեստային տարածքին՝ արխիվային նյութերը պահելու համար[8]։ Բանյա Լուկայի գլխավոր շենքը, որտեղ գտնվում է շտաբը, հայտնի է որպես Ցարսկա Կուչա։ Այն կառուցվել է 1878 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի ավստրո-հունգարական օկուպացիայի ժամանակ՝ կայսերական բանակի կարիքները հոգալու համար։ Ունի ուղղանկյուն ձև՝ 58,2 × 13,8 մետր կողերով, ներառում է երկու հարկ, բայց առանց նկուղի։ Շենքը երկու անգամ հիմնանորոգվել է՝ 2003 և 2006 թվականներին, ձեռք են բերվել սարքավորումներ արխիվային փաստաթղթերի վերականգնման և պահպանման համար[9]։
Տարածքով և պահվող փաստաթղթերի քանակով մարզային մասնաճյուղերը զգալիորեն զիջում են գլխամասին։ 2013 թվականի դրությամբ կազմակերպությունում աշխատում էր 32 աշխատակից, որոնցից 22-ը գտնվում են Բանյա Լուկայում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Stojnić, 2013, էջեր 22–25
- ↑ 2,0 2,1 Todorović Bilić, 2013, էջեր 69–70
- ↑ Stojnić, 2013, էջ 18
- ↑ «Изложба 'Млада Босна и Сарајевски атентат' у Суботици» [The Exhibition 'Young Bosnia and the Sarajevo Assassination' in Subotica]. predstavnistvorsbg.rs (սերբերեն). Representative Office of Republika Srpska in Serbia. 2014 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 5,0 5,1 Stojnić, 2013, էջեր 11–12
- ↑ Pijetlović, 2015, para. 4
- ↑ Stojnić, 2013, էջ 13
- ↑ 8,0 8,1 Stojnić, 2013, էջեր 14–16
- ↑ Stojnić, 2012, էջեր 10–13
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.arhivrs.org/, Արխիվի պաշտոնական կայք
- «Изложба 'Млада Босна и Сарајевски атентат' у Суботици». predstavnistvorsbg.rs (սերբերեն). Representative Office of Republika Srpska in Serbia. 2014 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
Արխիվի ֆոնդերի և հավաքածուների ցուցակներ
- Բանյա Լուկա Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Դոբոյ Արխիվացված 2015-09-23 Wayback Machine
- Ֆոչա Արխիվացված 2015-09-23 Wayback Machine
- Տրեբինյե Արխիվացված 2015-09-23 Wayback Machine
- Զվորնիկ Արխիվացված 2015-09-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբական Հանրապետության արխիվ» հոդվածին։ |