Jump to content

Սեն Մոր դե Ֆոսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սեն Մոր դե Ֆոսե
ֆրանսերեն՝ Saint-Maur-des-Fossés[1]
ֆրանսերեն՝ Vivant-sur-Marne[2]
ֆրանսերեն՝ Saint-Maur
Զինանշան

48°47′58″N 2°29′59″E / 48.79944°N 2.49972°E / 48.79944; 2.49972
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՎալ-դը-Մարն և Նոժան-սյուր-Մարն
Մակերես11,25 կմ²
ԲԾՄ32 մետր, 53 մետր, 40 մետր
Բնակչություն76 572 մարդ (հունվարի 1, 2023)[3]
Փոստային դասիչ94210[4] և 94100[4]
Պաշտոնական կայքsaint-maur.com(ֆր.)
Սեն Մոր դե Ֆոսե (Ֆրանսիա)##
Սեն Մոր դե Ֆոսե (Ֆրանսիա)

Սեն Մոր դե Ֆոսե ( ֆրանսերեն՝ Saint-Maur-des-Fossés. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( )), քաղաք և համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում։ Փարիզի հարավ-արևելյան արվարձանն է։ Զբաղեցնում է 11,25 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով եղել է 75 748[5]։

Սեն Մոր դե Ֆոսեն Վանեսա Պարադիի և Մանու Կաչեի ծննդավայրն է։

Սբ. Նիկոլա եկեղեցին

Պատմություն և տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

638 թվականին ներկայիս քաղաքի տեղում հիմնվել է Սուրբ Պետրոսի աբբայությունը։ 868 թվականին այնտեղ են տեղափոխվել սուրբ Մաուրուսին (Մոր) վերագրվող մասունքները, ինչն էլ քաղաքի անվանակոչության հիմք է հանդիսացել և ապահովել ուխտավորների զգալի հոսք։

1541 թվականին Սեն Մորում սկսվել է կարդինալ դյու Բելլեին պատկանող ամրոցի շինարարությունը։ Նախագիծը պատրաստել է ճարտարապետ Ֆ. Դելորմը . Հետագայում տարածքը փոխանցվել է Կոնդեների իշխանական տոհմին, իսկ ֆրանսիական հեղափոխության ժամանակ ազգայնացվել է։

19-րդ դարում Սեն-Մորի բնակչությունն զգալիորեն աճել է՝ բնակավայրի սանիտարական պայմանների և Փարիզի հետ հաղորդակցության բարելավման շնորհիվ։ Սակայն քաղաքը զգալիորեն տուժել է ֆրանս-պրուսական պատերազմի և 20-րդ դարասկզբի երկու ջրհեղեղի ժամանակ։

Ներկայումս քաղաքում գործում են մի շարք ոչ մեծ ձեռնարկություններ, RATP-ի դեպոն և Essilor հետազոտական կենտրոնը։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեն Մորը 20-րդ դարի սկզբին

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Դուալե (1908 1977), ջրասուզակ, հետազոտող, գրող. Ժակ Իվ Կուստոյի ընկերակիցը[6]

Վինչենցո Պերուջա (1881–1925), իտալացի գող, ով 1911 թ. օգոստոսի 21-ին հափշտակել է Մոնա Լիզան[7]

Լորան Պիմոն (ծնվել է 1965 թ. Սեն Մոր դե Ֆոսեում. ֆրանսիացի ֆուտբոլիստ[8]

Ժերմեն Տայֆեռ (1892–1983), կոմպոզիտոր, կոմպոզիտորների Les Six խմբի միակ կին անդամը[9]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=33527
  3. Populations de référence 2023 (ֆր.)INSEE, 2025.
  4. 1 2 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  5. «INSEE». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. Philippe Diolé, BNF official record
  7. (it) Mio padre, il ladro della Gioconda
  8. «Laurent PIMOND». Histoire du #PSG. 2017 թ․ մայիսի 30. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  9. Shapiro, Robert (2011). Les Six: the French composers and their mentors, Jean Cocteau and Erik Satie. London: Peter Owen. 9780720612936.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Մոր դե Ֆոսե» հոդվածին։