Զիգինշոր (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Զիգինշոր
Ziguinchor6.JPG
ԵրկիրՍենեգալ Սենեգալ
Մակերես9 կմ²
ԲԾՄ12 մետր
Բնակչություն205 294 մարդ (2013)[1]
Ժամային գոտիԳրինվիչի միջին ժամանակ
##Զիգինշոր (քաղաք) (Սենեգալ)
Red pog.png

Զիգինշոր (ֆր.՝ Ziguinchor), քաղաք, որը գտնվում է Սենեգալի հարավային մասում, համանուն մարզի վարչական կենտրոնը: Այն նաև Զոգինշոր շրջանի է և ամբողջ Կազամանս հարավային շրջանի կենտրոնն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եվրոպացիները, որոնք ոտք են դրել այս տարածքներ, եղել են պորտուգալական արշավախնբի անդամները 1457 թվականին Ալվիզե Կադամոստոյի գլխավորությամբ: Արշավախումբը կազմակերպել էր պորտուգալացի արքայազն Հենրի Խովագնացը, սակայն առաջին բնակավայրը պորտուգալացիների կողմից հիմնադրվել է 1645 թվականին: 1886 թվականին Զիգինշորն անցել էր Ֆրանսիայի իշխանության տակ: Գվինեա Բիսաուի անկախության համար մղված պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվել է գնդակոծության պորտուգալական զորքերի կողմից (Զիգինշորը գտնվում է Գվինա Բիսաույի անմիջական հարևանությամբ, որն այդ ժամանակ եղել է պորտուգալական գաղութ), որոնք հետապնդել են այնտեղ թաքնված Գվինեայի և Կաբո Վերդեի անկախության աֆրիկյան կուսակցության ջոկատներին:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգինշորը երկրի բազմազգ քաղաքներից մեկն է, որտեղ բնակվում են մանդինկաներ, դիոլներ, վոլոֆներ, ֆուլբեներ, սոնինկեներ և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ:

2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմել է 169,708 մարդ[2]:

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.

1988 1997 2001 2002 2013
124,283 180,555 216,971 153,269 169,708

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգինշորը գտնվում է Կազամանս գետի ստորոտին հոսանքներում՝ նրա գետաբերանից ոչ հեռու, ծովի մակարդակից 15 մետր բարձրության վրա[3]: Քաղաքի նավահանգստի միջոցով քաղաքից արտահանվում են ածուխ և երկաթի հանքաքար: Քաղաքում կա գետնանուշի կարագի արտադրություն: Քաղաքն ունի նաև օդանավակայան[4]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման բնութագրվում է որպես արևադարձային: Տեղումների տարեկան միջին նորմը կազմում է շուրջ 1550 միլիմետր:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://citypopulation.info/Senegal-Cities.html?cityid=1548
  2. «Ziguinchor» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-04 
  3. Ziguinchor, Senegal Page
  4. «Ziguinchor (ZIG) Senegal» (անգլերեն)։ World Airport Codes։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]