Սեմյոն Մոգիլևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյոն Մոգիլևիչ
ուկրաիներեն՝ Семен Могилевич
Դիմանկար
Ծնվել էհունիսի 30, 1946(1946-06-30) (77 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ
Քաղաքացիություն Ռուսաստան,  Հունգարիա,  Իսրայել և  Ուկրաինա
ԿրթությունԼվովի համալսարան
Մասնագիտությունհանցագործ և գործարար
 Semion Mogilevich Վիքիպահեստում

Սեմյոն Յուդկովիչ Մոգիլևիչ, (ռուս.՝ Могилевич, Семён Юдкович, հունիսի 30, 1946(1946-06-30), Կիև, Ուկրաինական ԽՍՀ)[1], ռուս (ունի նաև ուկրաինական արմատներ) հանցագործ։ ԱՄՆ-ի և Եվրոպական միության կողմից ճանաչված հանցավոր համայնքների, ռուս-ուկրաինական մաֆիա-խմբավորումների ղեկավար, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հայտարարության համաձայն, վերահսկել է «ՌոսՈւկրԷներգո» ընկերությունը[2]։ 2009-2015 թվականներին եղել է ՀԴԲ-ի կողմից 10 ամենահետախուզվող փախստականների ցանկի մեջ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է կիևյան Պոդոլ շրջանում, ավարտել է Լվովի համալսարանի տնտեսագիտության բաժինը[4]։

1990-ական թվականների սկզբին դատվել է երկու անգամ՝ առաջին անգամը՝ 1974 թվականին՝ արժութային հանցագործությունների համար, երկրորդը՝ 1977 թվականին՝ խարդախության համար[4][5]։ Ազատ արձակվելով՝ առգրավել է Իսրայել մեկնածների ունեցվածքը՝ խոստանալով վերավաճառել վերջիններիս սեփականությունն ու ստացված գումարները փոխանցել ներգաղթյալներին։ Իսկ իրականում դրանք յուրացրել է[4][5]։

1990 թվականին մեկնել է Իսրայել, որտեղ բանկային ներդրումներ է կատարել և հիմնել մի քանի ընկերություններ։ Մեկ տարի անց ամուսնացել է Հունգարիայի քաղաքացի Կատալին Պապի հետ և բնակություն հաստատել Բուդապեշտի մոտ, մի շարք հունգարական գիշերային ակումբների ցանցի սեփականատեր է[4][5]։ 1994 թվականին վերահսկողություն է սահմանել Ինքոմբանկի նկատմամբ՝ գործարք կնքելով նրա նախագահ Վլադիմիր Վինոգրադովի հետ[6]։

1995 թվականի մայիսին Մոսկվայի Մոգիլևիչին պատկանող Պրահայի «Աղավնիների մոտ» ռեստորանում (Չեխիա) սոլնցևյան խմբավորման ղեկավար Սերգեյ Միխայլովի հետ հանդիպման ժամանակ՝ Չեխիայի ոստիկանության հատուկ գործողության ընթացքում Մոգիլևիչը խուսափել է կալանքից[5]։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ այդ հանդիպման ընթացքում սոլնցևյան ՕՊԳ-ի անդամները ծրագրում էին վերացնել Մոգիլևիչին, որը նրանց պարտք էր 5 միլիոն դոլար։ Ռեստորանում Մոգիլևիչն այդպես էլ չի հայտնվել[7]։ Այս ամենից հետո Մոգիլևիչին արգելել են 10 տարի ժամկետով մուտք գործել Չեխիա, նա պերսոնա նոն գրատա Է հայտարարվել Հունգարիայում և Մեծ Բրիտանիայում։ Իսկ Շոտլանդիայի թագավորական բանկում հայտնաբերվել է 2.000.000 ֆունտ սթերլինգ, որը պատկանել են Մոգիլևիչի «Arigon» ընկերությանը, որը գտնվում է Նորմանդյան կղզիներում[8]։

ՀԴԲ-ի տվյալներով՝ Մոգիլևիչը վերահսկում է «հսկայական միջազգային հանցավոր ցանցը»[9]։

2013 թվականի ապրիլին ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց հինգ հարյուրյակի ցանկում, որը կազմել է ամերիկյան «Foreign Policy» հանդեսը[10]։

2015 թվականի դեկտեմբերին հանվել է ՀԴԲ-ի տասը ամենահետախուզվող փախստականների ցանկից՝ «ձերբակալման անհնարինության» պատճառով, քանի որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հանցագործներին հանձնելու համաձայնություն չկա։

«YBM Magnex»-ի գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Մոգիլևիչը տեղափոխվել է Հյուսիսային Ամերիկա, որտեղ դարձել է Կանադայում գրանցված «YBM Magenex International» ընկերության համասեփականատերը, սակայն իր գործունեությունը ծավալել է ԱՄՆ-ում։Մի քանի տարվա ընթացքում կանադական ֆոնդային բորսայում այդ ընկերության բաժնետոմսերի փոխարժեքը կտրուկ աճել է, 1997 թվականին ընկերությունն անցկացրել է լրացուցիչ թողարկում՝ շուկայում վաճառելով 3,2 միլիոն բաժնետոմս, մեկ հատը՝ 16,5 կանադական դոլարով։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ ընկերության գործունեությունը ֆիկտիվ էր[11]։

1998 թվականին YBM Magnex ընկերության բաժնետոմսերը, որոնք այդ պահին գնահատվում էին 1 միլիարդ կանադական դոլար TSX-ով, կտրուկ նվազել են այն բանից հետո, երբ 1998 թվականի մայիսի 13-ին Նյուտաունում Magnex-ի կենտրոնակայան էին ժամանել Հետաքննությունների դաշնային բյուրոի գործակալները՝ հետաքննելու հանցավոր խմբավորումների հետ ընկերության կապերը[8], ներդրողները կորցրել են ավելի քան 150 միլիոն դոլար[1]։

YBM Magenex ընկերության բաժնետոմսերի հետ կապված, Մոգիլևիչի և նրա հանցակիցների համար հետախուզում են հայտարարել։ 2003 թվականի ապրիլին Փենսիլվանիայում նրանց դեմ 45 կետից բաղկացած պաշտոնական մեղադրանք էր առաջադրվել։ Մասնավորապես նրանց մեղադրել են դրամաշորթության, խարդախության և փողերի լվացման մեջ։ Մոգիլևիչին մեղավոր ճանաչելու դեպքում նրան մինչև 400 տարվա ազատազրկում է սպառնում[11]։

Ըստ տարածված տեղեկությունների, որը կհանգեցնի Մոգիլևիչի ձերբակալությանը, Հետաքննությունների դաշնային բյուրո-ն 100 հազար դոլար է առաջարկում[12]։

«Bank of New York»-ի գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի կեսերին ամերիկյան «Յու-Ես-Եյ Թուդեյ» պարբերականում լույս է տեսել «Bank of New York-ի գործին» նվիրված հրապարակումը։ Հոդվածում նշվում էր, որ փողերը դուրս են բերվել բանկից 4 հաշիվներով, ընդ որում բոլոր հաշիվները բացվել են Benex ֆիրմայով[13][14]։ «Յու-Ես-Եյ Թուդեյ»-ը, վկայակոչելով հատուկ ծառայությունների տվյալները, հայտարարել է, որ Benex ընկերության հիմնադիրը Սեմյոն Մոգիլևիչն է[14]։

Արբատ Պրեստիժի գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարի 24-ին Մոգիլևիչը Մոսկվայում ձերբակալվել է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից՝ «Արբատ Պրեստիժ» ընկերության համար նախատեսված հարկերից խուսափելու մեղադրանքով։ Մոգիլևիչի հետ ձերբակալվել է նաև ընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Նեկրասովը։ 2009 թվականի հուլիսի 24-ին կալանքից ազատ է արձակվել երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ[15], 2011 թվականի ապրիլի 18-ին Նեկրասովի և Մոգիլևիչի (Շնայդերի) քրեական գործը կարճացրել են հանցակազմի բացակայության պատճառով[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ориентировка ФБР на Могилевича (рус.)]
  2. BBC NEWS | Programmes | Panorama | The High Price of Gas: Transcript
  3. Fbi — Semion Mogilevich
  4. 4,0 4,1 4,2 4,3 Статья Лентапедии
  5. 5,0 5,1 5,2 5,3 Friedman, Robert I. (1998), «The Most Dangerous Mobster in the World Արխիվացված 2015-04-12 Wayback Machine»; The Village Voice, Tuesday, May 26, 1998.
  6. «Inkombank shareholders complaint against the Bank of New York». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. Glenny (2008), Op. cit., pp 71-72.
  8. 8,0 8,1 http://news.bbc.co.uk/hi/english/static/events/panorama/transcripts/transcript_06_12_99.txt
  9. «СПЕЦРЕПОРТАЖ-Как украинский олигарх получил миллиарды от соратников Путина | ГЛАВНЫЕ НОВОСТИ | Reuters». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. Елена Черненко (2013 թ․ ապրիլի 29). «Foreign Policy опубликовал рейтинг 500 самых влиятельных людей мира». Коммерсантъ (ռուսերեն). kommersant.ru. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. 11,0 11,1 Lenta.ru: Могилевич, Семен
  12. «Federal Bureau of Investigation Ten Most Wanted Fugitive — Semion Mogilevich». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. Дело Bank of New York. Справка | Справки | Лента новостей «РИА Новости»
  14. 14,0 14,1 Ъ-Газета — Дело Bank of New York: как очерняли Россию
  15. Могилевич освобождён под подписку о невыезде — bigmir)net
  16. ВЕДОМОСТИ — От редакции: Ни за что сидел

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյոն Մոգիլևիչ» հոդվածին։