ՀԴԲ-ի կողմից 10 ամենահետախուզվող փախստականների ցանկ
ՀԴԲ-ի կողմից 10 ամենահետախուզվող փախստականների ցանկը 10 հոգուց կազմված փախստական անձանց ցուցակ է, որը կազմվել ՀԴԲ-ի կողմից 1949 թվականին՝ որպես ոչ պաշտոնական ցուցակ։ 1950 թվականի մարտի 14-ին այն ՀԴԲ-ի կողմից պաշտոնապես ճանաչվել է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցակից հեռացման չափանիշներն են՝
- ձերբակալում;
- մահ;
- մեղադրանքի հանում;
- ՀԴԲ- ի կողմից նոր գրության փոխարինում;
- ՀԴԲ-ի որոշումն այն մասին, որ ցուցակի տվյալ անձն այլևս «հասարակության համար հատուկ վտանգավոր» չէ։
2020 թվականի փետրվարի ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցակում առկա հանցագործներին բռնելու օգնության համար առաջարկվում է դրամական պարգևատրում։ Ցուցակի որոնվողների համար նվազագույն պարգևատորումը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, Ջեյսոն Դերեքի համար՝ 200 հազար ԱՄՆ դոլար, թմրանյութի տեր Ռաֆայել Կարո Կինտերոյի համար՝ 20 մլն ԱՄՆ դոլար։
Լուսանկար | Անուն | Ավելացված ամսաթիվ | Սերիական համար | Նկարագրություն |
---|---|---|---|---|
![]() |
Ռոբերտ Վիլյամ Ֆիշեր | Հունիսի 29, 2002 | 475 | Որոնվում է իր երկու երեխաների և իր կնոջ սպանության և տունը պայթեցնելու համար, որը կատարել է 2001 թվականի ապրիլի 10-ին Արիզոնա նահանգի Սքոթսդեյլում[1]։ |
![]() |
Ալեքսիս Ֆլորես | Հունիսի 2, 2007 | 487 | Հետախուզման մեջ է գտնվում 2000 թվականի հուլիսին Ֆիլադելֆիայում հնգամյա Իրինա Դե Խեսուսի առևանգման և սպանության համար։ Արիզոնայում բանտային պատիժը կրելուց հետո՝ 2005 թվականինին արտաքսվել է Հոնդուրաս։ Կատարված ԴՆԹ հետազոտությունները համադրվել են հանցագործության հետ և Ալեքսիս Ֆլորեսն ավելացվել է այդ ցուցակում[2][3]։ |
![]() |
Ջեյսոն Դերեք Բրաուն | Դեկտեմբերի 8, 2007 | 489 | Հետախուզվում է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում սպանության և զինված կողոպուտի համար։ Իշխանությունները պնդում են, որ 2004 թվականի նոյեմբերին նա կինոթատրոնի մոտ գտնվող զրահապատ մեքենայում գնդակահարել է թիկնապահին և պայուսակում 56 հազար դոլարով հեծանվով փախել։ ՀԴԲ-ն մինչև 200 հազար դոլարի չափով պարգևատրում է առաջարկում այն տեղեկատվության համար, որը կհանգեցնի նրան բռնելու։ Իշխանությունները կարծում են, որ նա լքել է երկիրն ու հնարավոր է որ, ապրում է Ֆրանսիայում կամ՝ Թաիլանդում[4][5][6]։ |
![]() |
Յասեր Աբդել Սաիդ | Դեկտեմբերի 4, 2014 | 504 | Հետախուզման մեջ է գտնվում իր երկու 15-ամյա դստրերին հրազենով սպանելու համար։ |
![]() |
Բհանդրեշկումար Չետանբհայ Պատել | Ապրիլի 18, 2017 | 514 | Ենթադրվում է, որ 2015 թվականի ապրիլի 12-ին բլիթների խանութում դանակահարել և սպանել է իր կնոջը։ Վերջին անգամ նրան տեսել են, երբ նա ավտոբուս է նստել։ Ըստ իշխանությունների տվյալների՝ նա կապեր ունի Կանադայում, Հնդկաստանում, Նյու Ջերսիում, Կենտուկիում, Ջորջիայում և Իլինոյսում։ |
![]() |
Սանտյագո Վիլյալբա Մեդերոս | Սեպտեմբերի 25, 2017 | 515 | «Eastside Lokotes Sureños» հրոսակախմբի անդամ է, հետախուզման մեջ է Վաշինգտոնի նահանգի Տակոմում երկու առանձին փոխհրաձգությունների կապակցությամբ, որոնց հետևանքով երիտասարդ կին է զոհվել և ծանր վիրավորվել նրա եղբայրը, իսկ մեկ ամիս անց սպանել է երիտասարդի։ Սպանությունների պահին Մեդեյրոսը եղել է դեռահաս։ |
![]() |
Ալեխանդրո Կաստիլյո | Հոկտեմբերի 24, 2017 | 516 | Որոնվում է 2016 թվականին 23-ամյա Քուան անունով կնոջ սպանության համար, որի հետ նա ավելի վաղ ծանոթացել է Շառլոտայի ռեստորանում՝ համատեղ աշխատանքի ժամանակ։ |
![]() |
Ռաֆայել Կարո Կինտերո | Ապրիլի 12, 2018 | 518 | Եղել է մեքսիկական կարտելի առաջնորդ, հետախուզվում է ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչության (DEA) գործակալ Էնրիկե Քամարեն Սալազարի, օդաչու Ալֆրեդո Զավալա Ավելարի, ամերիկացի գրող Ջոն Քլեյ Ուոքերի և ստոմատոլոգիայի ուսանող Ալբերտո Ռադելատի առևանգմանն ու սպանությանը մասնակցելու համար՝ 1985 թվականին։ Նա Մեքսիկայում 28 տարի անցկացրել է բանտում, ազատ է արձակվել 2013 թվականին, որից անմիջապես հետո տրվել է նոր ձերբակալության օրդեր։ |
![]() |
Առնոլդո Խիմենես | Մայիսի 8, 2019 | 522 | Որոնվում է 2012 թվականի մայիսի 12-ին կնոջ սպանության համար։ Ենթադրվում է, որ իր կնոջը սպանել է հարսանիքից ընդամենը մի քանի ժամ անց։ Կնոջ մարմինը գտել են Իլինոյս նահանգի Բըրբենքի քաղաքի սեփական բնակարանում։ |
![]() |
Պյուջին Պալմե | Մայիսի 29, 2019 | 523 | Որոնվում է 2012 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքի Սթոնի Փոյնթ քաղաքում իր հարսի սպանության համար։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Report portrays suspect in family killing as cruel, controlling»։ archive.azcentral.com։ Վերցված է 2020-02-08
- ↑ «Federal Bureau of Investigation Ten Most Wanted Fugitive - Alexis Flores»։ web.archive.org։ 2007-06-29։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-29-ին։ Վերցված է 2020-02-08
- ↑ «AMW.com | Alexis Flores - Fugitive»։ web.archive.org։ 2008-12-18։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-18-ին։ Վերցված է 2020-02-08
- ↑ «Federal Bureau of Investigation - Ten Most Wanted Fugitive - Jason Derek Brown»։ web.archive.org։ 2007-12-11։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-11-ին։ Վերցված է 2020-02-08
- ↑ «AMW.com | Jason Brown - Fugitive»։ web.archive.org։ 2008-12-16։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-16-ին։ Վերցված է 2020-02-08
- ↑ «Tarit: Thailand is region's No 1 terror target» (անգլերեն)։ https://www.nationthailand.com։ Վերցված է 2020-02-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- FBI Top Ten Most Wanted Fugitives — Десять наиболее разыскиваемых ФБР беглецов
- America’s Most Wanted
- America’s Most Wanted