Սելին Սյամմա
Սելին Սյամմա | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 12, 1978 (44 տարեկան) կամ 1980[1] |
Ծննդավայր՝ | Պոնտուազ, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոսցենարիստ և դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1780037 |
Սելին Սյամմա[2] (ֆր.՝ Céline Sciamma, նոյեմբերի 12, 1978 կամ 1980[1], Պոնտուազ, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և ֆեմինիստ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սելին Սյամման ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 12-ին, Պոնտուազ քաղաքում, Ֆրանսիայի Վալ դը Ուազ դեպարտամենտում։ Կինեմատոգրաֆիական կրթությունը ստացել է La Fémis կինոդպրոցում, որտեղ նրա ուսուցիչը եղել է Սսավյե Բովուան։
2007 թվականին Սյամման իր նորամուտը նշել է «Ջրաշուշաններ» լիամետրաժ ֆիլմով, որը պատմում է 15-ամյա աղջկա պատմությունը, որը սիրահարված է գեղալողի թիմի ավագին։ Ֆիլմը ընտրվել Է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի համար, ստացել Լուի Դելյուկի մրցանակ և առաջադրվել ֆրանսիական «Սեզար» ազգային կինոմրցանակի երեք անվանակարգերում։
Սյամմայի առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Պոլինը» (2010), ստեղծվել է հոմոֆոբիայի դեմ կառավարության արշավի շրջանակներում։
10-ամյա Լաուրայի աշխարհի մասին պատմող «Տղուհի» (անգլ.՝ Tomboy, 2011) ֆիլմն ստացել է Բեռլինի կինոփառատոնի «Թեդդի» մրցանակ և Օդեսայի կինոփառատոնի «Ոսկե Դյուկ» Գրան-Պրի[4]։
2014 թվականին թողարկված «Աղջիկների միություն» ֆիլմն ընտրվել է որպես Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորների երկշաբաթ» բաժնի բացման ֆիլմ[5]։
«Աղջկա դիմանկարը կրակի մեջ» ֆիլմը մրցանակ է ստացել Կաննի կինոփառատոնի «Լավագույն սցենարի համար» անվանակարգում[6]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004` Առաջին համայնքներ (սցենարիստ) (կարճամետրաժ)
- 2006` Թաքցրու ուրախությունը (սցենարիստ) (կարճամետրաժ)
- 2007` Ջրաշուշաններ (ռեժիսոր, սցենարիստ)
- 2010` Պոլին (ռեժիսոր) (կարճամետրաժ)
- 2010` Փղոսկրի աշտարակ (սցենարիստ)
- 2011` Տղուհի (ռեժիսոր, սցենարիստ)
- 2012` Վշտի կանչին (սցենարիստ)
- 2014` Աղջիկների միություն (ռեժիսոր, սցենարիստ)
- 2014` Երիտասարդ վագր (սցենարիստ)
- 2016` Երբ դու տասնյոթ տարեկան ես (սցենարիստ)
- 2016` Իմ կյանքը որպես Կուրժետ (սցենարիստ)
- 2017` Քամին պտտվում է (սցենարիստ)
- 2019` Աղջկա դիմանկարը կրակի մեջ (ռեժիսոր, սցենարիստ)
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սելին Սյամման լեսբուհի է։ 2014 թվականին Ադել Հանելը «Սեզար» մրցանակի շնորհման ժամանակ իր ելույթում հրապարակավ հայտարարել է, որ ինքը Սելինի հետ հարաբերությունների մեջ է, որի հետ ծանոթացել է 2007 թվականին «Ջրաշուշաններ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Զույգը բաժանվել է 2018 թվականին «Աղջկա դիմանկարը կրակի մեջ» ֆիլմի նկարահանումներից առաջ։
Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին Սելին Սյամման կինոարտադրության այլ այնպիսի հայտնի կանանց հետ, ինչպիսիք են Անյես Վարդան, Ավա Դյուվերնեյը, Քեյթ Բլանշետը և Լեա Սեյդուն, կազմակերպել և մասնակից է եղել 2018 թվականի Կաննի կինոփառատոնում անհավասարության դեմ ակցիային։ Առաջիններից մեկն է, որ միացել է ֆրանսիական կինոարդյունաբերության մասնագետների 50/50 շարժման` պաշտպանելով կինոյում գենդերային հավասարությունը[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Օրիգինալ արտասանությունը` видео
- ↑ «Céline Sciamma, ou le cinéma au centre de la lutte féministe» (ֆրանսերեն)։ Telquel.ma։ Վերցված է 2020-01-27
- ↑ Одесский МКФ: конкурс фильмов «kinokolo.ua» от 25 июля 2011
- ↑ «Cannes Directors' Fortnight 2014 lineup unveiled»։ Screendaily։ Վերցված է 16.06.2016(չաշխատող հղում)
- ↑ Четвёртый фильм Селин Скьяммы, получивший в Каннах приз за сценарий
- ↑ «5050 en 2020» (ֆրանսերեն)։ 50502020։ Վերցված է 2020-01-27
|
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- 1980 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի ֆեմինիստներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Լեսբուհի արվեստագետներ