Անյես Վարդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անյես Վարդա
Agnès Varda (Berlinale 2019) (cropped).jpg
Ծննդյան թիվ՝մայիսի 30, 1928(1928-05-30)[1][2][3][4][5][6][7]
Ծննդավայր՝Իքսել, Arrondissement of Brussels-Capital, Բրյուսել, Բելգիա[8][9]
Վախճանի թիվ՝մարտի 29, 2019(2019-03-29)[10][11][6] (90 տարեկանում)
Վախճանի վայր՝Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն՝Flag of France.svg Ֆրանսիա[12]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր
Պարգևներ՝Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ, Կոնրադ Վոլֆի մրցանակ, César Award for Best short documentary?, Ոսկե առյուծ, «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար, René Clair Award?, César Award for Best Documentary Film?, Ոսկե կառք, Պատվավոր ընձառյուծ, Q1321674?, Լիեժի համալսարանի պատվավոր դոկտոր, Լուի Դելյուկի մրցանակ, Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար, European Film Award for Best Documentary?, National Society of Film Critics Award for Best Non-Fiction Film?, National Society of Film Critics Award for Best Non-Fiction Film?, Մաքս Բեքմանի մրցանակ, Դոնոսիտա պարգև, Գյոտեբորգի համալսարանի պատվավոր դոկտոր, Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար, L'Œil d'or? և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ
IMDb։ID 0889513
cine-tamaris.com/agnes-varda/

Անյես Վարդա, անունը ի ծնե՝ Արլետ Վարդա (ֆր.՝ Agnès Varda, Arlette Varda, մայիսի 30, 1928(1928-05-30)[1][2][3][4][5][6][7], Իքսել, Arrondissement of Brussels-Capital, Բրյուսել, Բելգիա[8][9] - մարտի 29, 2019(2019-03-29)[10][11][6], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի կինոռեժիսոր, գեղարվեստական և վավերագրական կինոյի սցենարիստ և պրոդյուսեր, ինչպես նաև հայտնի լուսանկարիչ:

Վարդայի կինեմատոգրաֆիական ոճը տարբերում է վավերագրական ռեալիզմը, սոցիալական հարցերի և ֆեմինիզմի թեմայի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև վառ արտահայտված փորձարարական մոտեցումը: Քննադատ Էլիսոն Սմիթի խոսքով՝ Անյես Վարդայի կարիերան կարևոր և հաճախ թերագնահատված ձայն է ժամանակակից ֆրանսիական կինոյում: Նրա աշխատանքը նախանշել է նոր ալիքի առաջացումը, իսկ «Պուենտ-Կուրտ»-ը պարունակում է այդ շարժմանը բնորոշ շատ տարրեր, որոնք նրան ճանարում են բերել[13]։ Չնայած ֆրանսիական նոր ալիքի հետ սերտ կապին, ավելի ճիշտ կլինի ասել, որ Վարդան պատկանում է Ձախ ափի կինոռեժիսորների Նոր ալիքին: Այս խումբն առանձնացրել է Բոհեմյան կյանքի հանդեպ սերը, գրականության և պլաստիկ արվեստի մեջ ներգրավվածության բարձր աստիճանը, և որպես արդյունք՝ փորձարարական կինեմատոգրաֆի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև ձախ քաղաքականության աստվածացումը»[14]։ Ձախ ափի խմբի առաջատար ռեժիսորներն են Քրիս մարկերը, Ալեն Ռենեն և Անյես Վարդան[14], նրան են հարել Ժան Պիեռ Մելվիլը, Ալեն Ռոբ-Գրիյեն և Մարգերիտ Դյուրասը[15], ինչպես նաև «Նոր վեպ» գրական շարժման ներկայացուցիչները:

Կինոյում իր աշխատանքի համար Վարդան արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» («Երջանկություն »ֆիլմի համար), Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» («Առանց տանիքի, օրենքից դուրս ֆիլմի համար»), Լուի Դելլյուկիմրցանակին, երկու Սեզարի՝ վավերագրական աշխատանքների համար և պատվավոր Սեզարին՝ 2001 թվականին: 2015 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին[16]։

Կինոարվեստում ունեցած ավանդի համար «Օսկար» պատվավոր մրցանակի դափնեկիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անյես Վարդան ծնվել է 1928 թվականի մայիսի 30-ին Բրյուսելում։ Նրա մայրը ֆրանսուհի էր, իսկ հայրը Մերձավոր Արևելքի փախստականների հունական ընտանիքից էր։ Վարդան Սորբոնում սովորել է գրականություն և հոգեբանություն, իսկ Լուվրի դպրոցում՝ արվեստի պատմություն: Սկզբում Վարդան ցանկանում էր թանգարանային կուրատոր դառնալ, բայց լուսանկարչության դասընթացի ավարտից հետո փոխեց իր ծրագրերը։ Բավականին արագ ստեղծելով առաջին կարգի լուսանկարչի համբավ՝ Վարդան դարձել է Ավինյոնի թատերական փառատոնի և ազգային ժողովրդական թատրոնի պաշտոնական լուսանկարիչ, իսկ հետո շարունակել է կարիերան որպես ֆոտոլրագրող[17]։

2019 թվականի մարտի 29-ին 91 տարեկան հասակում մահացել է Անյես Վարդան։ Նա բուժվում էր քաղցկեղից, որը և հանդիսացել է մահվան պատճառ։

Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Նշումներ
1955 Պուենտ-Կուրտ La Pointe-Courte
1962 Կլեո 5-ից մինչև 7 Cléo de 5 à 7 Մասնակցություն Կաննի ՄԿՓ-ի մրցութային ծրագրին
1965 Երջանկություն Le bonheur Բեռլինի ՄԿՖ «Արծաթե արջ»
1966 Արարածներ Les creatures
1969 Առյուծի սեր Lions Love
1970 Նավսիկայա Nausicaa Հեռուստասերիալ
1977 Մեկը երգում է, մյուսը` ոչ L’une chante, l’autre pas
1981 Վավերագրողը Documenteur
1985 Առանց տանիքի, օրենքից դուրս Sans toit ni loi «Ոսկե առյուծ» Վենետիկի ՄԿՖ
1988 Քունգ Ֆուի վարպետ Kung-fu master!
1988 Ջեյն Բ. Անյեսի աչքերով Jane B. par Agnès V.
1991 Ժակոն Նանտից Jacquot de Nantes
1995 Սիմոն Սինեմի հարյուր և մեկ գիշերը Les cent et une nuits de Simon Cinéma

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Agnes Varda
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 FemBio
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Munzinger-Archiv — 1913.
  7. 7,0 7,1 Brockhaus Enzyklopädie
  8. 8,0 8,1 8,2 http://www.oxfordbibliographies.com/view/document/obo-9780199791286/obo-9780199791286-0004.xml
  9. 9,0 9,1 9,2 http://www.egs.edu/faculty/agnes-varda/biography/
  10. 10,0 10,1 10,2 https://france3-regions.francetvinfo.fr/provence-alpes-cote-d-azur/alpes-maritimes/cannes/cineaste-agnes-varda-habituee-du-festival-cannes-est-decedee-age-90-ans-1646712.html
  11. 11,0 11,1 11,2 Who's Who in FranceParis: 1953. — ISSN 0083-9531
  12. http://www.nytimes.com/2009/07/24/movies/24movies.htmlThe New York Times.
  13. Smith, Alison. Agnes Varda Manchester University Press, 1998. Pg 3
  14. 14,0 14,1 «The Left Bank Revisited: Marker, Resnais, Varda», Harvard Film Archive, [1] Access date: 16 August 2008.
  15. Donato Totaro, Offscreen, Hiroshima Mon Amour review, 31 August 2003. [2] Access date: 16 August 2008.
  16. ВСТРЕЧА — Аньес Варда получает Почетную «Золотую пальмовую ветвь» — Festival de Cannes 2015 (Международный Кинофестиваль)
  17. Agnès Varda movies, photos, movie reviews, filmography, and biography — AllMovie

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]