Սարգիս Աբրահամյան (մշակութային գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սարգիս Աբրահամյանից)
Jump to navigation Jump to search
Սարգիս Աբրահամյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1915(1915-12-28)
ԾննդավայրՇոշ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 15, 1969(1969-06-15) (53 տարեկանում)
Վախճանի վայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և մանկավարժ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան
Սարգիս Աբրահամյան Վիքիդարանում

Սարգիս Ավետիսի Աբրահամյան (դեկտեմբերի 28, 1915(1915-12-28), Շոշ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 15, 1969(1969-06-15), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, մանկավարժ, մշակութային գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1960 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշքենդ (Շոշ) գյուղում (ԼՂՀ)։ Ավարտել է Բաքվի մանկավարժական տեխնիկումը, Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի պատմության ֆակուլտետը (19441935-1937 թվականներին որպես պատմության ուսուցիչ աշխատել է ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում, 1937-1939 թվականներին՝ նույն շրջանի Ղզղալա գյուղի միջնակարգ դպրոցում, 1940 թվականին՝ Մարտունու շրջանային ժողկրթության բաժնի վարիչ։ 1940-1941 թվականներին եղել է Ադրբեջանի ԼԿԵՄ Լեռնային Ղարաբաղի մարզային ժողկրթության բաժնի վարիչ, 1949-1950 թվականներին՝ Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսմասվար, 1950-1952 թվականներին՝ քաղաքական ու գիտական գիտելիքների տարածման մարզային ընկերության պատասխանատու քարտուղար, 1952-1953 թվականներին՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ, 1954-1955 թվականներին՝ աշխատավորների դեպուտատների մարզային սովետի կուլտուրայի բաժնի վարիչ, 1954-1955 թվականներին՝ ԼՂԻՄ աշխատավորների դեպուտատների մարզային սովետի գործկոմի նախագահի տեղակալ, 1955-1957 թվականներին՝ Ադրբեջանի ԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի քարտուղար, 1957-1961 թվականներին՝ մարզկոմի երկրորդ քարտուղար, 1961-1963 թվականներին՝ մարզային սովետի կուլտուրայի բաժնի վարիչ, 1963-1969 թվականներին՝ կինոֆիկացիայի մարզային վարչության պետ։ Եղել է Ադրբեջանի ԽՍՀ 5-րդ գումարման դեպուտատ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Ստեփանակերտում[1]։

Ս. Աբրահամյանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերունդների հետ (վեպ), գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1957, 396 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի «Աստղ», «Արևաշեն», «Կարմիր մեխակներ», «Աղ ու հացի պատիվը» պատմվածքները), Ազերնեշր, 1957, 32 էջ։
  • Սերունդների հետ (վեպ), գիրք 2, Երևան, Հայպետհրատ, 1958, 340 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի «Հասմիկը» պատմվածքը), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
  • Մեր քաղաքը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 300 էջ։
  • Ոլորաններում (վիպակ), Երևան, «Հայաստան», 1967, 219 էջ։
  • Հավատարմություն (վեպ), Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1967, 256 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի գործերը), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։
  • Կարմիր մեխակներ (պատմվածքներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1973, 128 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 19-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]