Սառա Աշուրբեկլի
Սառա Աշուրբեկլի ադրբ.՝ Sara Aşurbəyli | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 27, 1906[1] Բաքու, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | հուլիսի 17, 2001[1] (95 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | պատմաբան և արևելագետ |
| Հաստատություն(ներ) | Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտ |
| Գործունեության ոլորտ | պատմություն |
| Ալմա մատեր | Բաքվի պետական համալսարան և St. Jeanne D'Arc College? |
| Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2], ադրբեջաներեն[2], անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերեն |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Bahram bey Huseynzade? |
| Հայր | Bala bey Ashurbeyov? |
| Ստորագրություն | |
Սառա Բալաբեկ ղիզի Աշուրբեկլի (ադրբ.՝ Aşurbəyli Sara Balabəy qızı, հունվարի 27, 1906[1], Բաքու, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 2001[1], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանական գիտնական, պատմաբան և արևելագետ; Պատմական գիտությունների դոկտոր (1966), Ադրբեջանի գիտության վաստակավոր գործիչ (1982), Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1986)[3][4][5]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառա Աշուրբեկլին ծնվել է 1906 թվականի հունվարի 27-ին Բաքվում։ 1925 թվականին ավարտել է Ստամբուլի Սուրբ Ժաննա դ'Արկի անվան ֆրանսիական քոլեջը։ 1930 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ Ավարտել է 1941 թվականին Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը, ինչպես նաև Ադրբեջանի արվեստի դպրոցը (1941)։ Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո նա աշխատել է որպես ավագ դասախոս Ադրբեջանի պետական համալսարանում և որպես դեկան ՝Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում։ Նա բարձրագույն դպրոցներում դասավանդել է Ադրբեջանի պատմության, արևմտյան և արևելյան մշակույթների մասին[6]։
Նա ոչ միայն Մերձավորև և Միջին Արևելքի ժողովուրդների պատմության հետազոտող էր, այլև նկարիչ և երաժիշտ։ Սառա խանումը աշխատել է նաև դրամատիկական թատրոնում որպես նկարիչ և դեկորատոր։ Նա 15 տարի դասավանդել է օտար լեզուները Կոնսերվատորիայում ՝Ուզեիր Հաջիբեկովի հրավերով։ 1946 թվականին ընտրվել է Ադրբեջանի նկարիչների միության անդամ։ Սառա Աշուրբեկլին ավելի ուշ աշխատել է որպես միջնադարյան պատմության ամբիոնի վարիչ ՝Ադրբեջանի պատմության թանգարանում, ավագ գիտաշխատող ՝Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում, ինչպես նաև Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1993 թվականից մինչև կյանքի վերջը ՝Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող[7][8]։
Գիտնականը մահացել է 2001 թվականի հուլիսի 17-ին Բաքվում, 95 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Sara Açurbegli». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «ЖЕНЩИНА-ЛЕГЕНДА К 100-летию со дня рождения С.Б.Ашурбейли». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «МЕМОРИАЛЬНЫЙ САЙТ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Ханджанбекова Ф. Негромкий подвиг Сары Ашурбейли // Азербайджанские известия. — 2009. — 7 марта.
- ↑ «Սառա Աշուրբեկլի». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Инна Костина.Вторая профессия учёного-историка Сары ханум Ашурбейли Стр. 179-188
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Աշուրբեկլի» հոդվածին։ |
- Հունվարի 27 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 17 մահեր
- 2001 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանի ԳԱԱ ակադեմիկոսներ
- Ադրբեջանցի պատմաբաններ
- Ադրբեջանցի արևելագետներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային պատմաբաններ
- Ադրբեջանցի գիտնականներ