Ադրբեջանի նկարիչների միություն
Ադրբեջանի նկարիչների միություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված | 1932 |
Գլխադասային գրասենյակ | Բաքու, Ադրբեջան |
Տեղագրություն | ![]() |
Պաշտ. լեզու(ներ) | ադրբեջաներեն |
Գլխավոր քարտուղար | Ֆարհադ Խալիլով |
Նախագահ | Ֆարխադ Խալիլով |
Կայք | ressam.az |
Ադրբեջանի նկարիչների միություն (ադրբ.՝ Azərbaycan Rəssamlar İttifaqı), Ադրբեջանի Հանրապետության նկարիչներին և արվեստաբաններին միավորող հասարակական-ստեղծագործական կազմակերպություն[2]: Ադրբեջանի նկարիչների միության նախագահը ժողովրդական արտիստ Ֆարխադ Խալիլովն է, քարտուղարը` ժողովրդական արտիստ Աղաելի Իբրահիմովը: Ունի շուրջ 880 անդամ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միությունը 1932 թվականից գործել է որպես ադրբեջանցի նկարիչների կազմակերպչական կոմիտե: Միությունը ստեղծվել է 1940 թվականին՝ ադրբեջանցի նկարիչների առաջին համագումարում: 1992 թվականի մարտի 18-ին Ադրբեջանի գեղանկարիչների անկախ միությունը ստեղծվել է «Ադրբեջանի նկարիչների միության կանոնադրության» ընդունմամբ:
Ադրբեջանի նկարիչների միությունը նկարիչների միությունների միջազգային համադաշնության հիմնադիրներից մեկն է[3]: Առաջին համագումարը տեղի է ունեցել 1940 թվականին։ 1940-2013 թվականներին կայացել է 15 համագումար (1940, 1955, 1958, 1961, 1965, 1968, 1972, 1979, 1982, 1987, 1992, 1998, 2003, 2008, 2013):
Միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչների կատալոգները։ Միությունում անցկացվում են դասախոսություններ, հանդիպումներ արվեստի ու մշակույթի գործիչների հետ, տոնվում են հոբելյանական տարեթվերը։ [4]:
ԱՆՄ նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսմայիլ Ախունդով (1940-1944, 1947-1952)
- Նուսրեթ Ֆաթուլլաև (1944-1946)
- Մուրսել Նաջաֆով (1946-1947)
- Բաբա Ալիև (1952-1953)
- Մամեդաղա Թարլանով (1953-1961)
- Նադիր Աբդուրրախմանով (1961-1970)
- Թոքայ Մամեդով (1970-1972)
- Թաիր Սալախով (1972-1973)
- Յուսիֆ Հուսեյնով (1973-1987)
- Ֆարխադ Խալիլով (1987-)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Союз художников Азербайджана
- ↑ azerbaijans.com Միությունները Ադրբեջանում
- ↑ «Союз художников Азербайджана»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2019-03-04
- ↑ Ադրբեջանի նկարիչների միություն