Սամշվիլդե (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սամշվիլդե
վրաց.՝ სამშვილდე
Սամշվիլդե գյուղը 2010 թվականին
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՔվեմո Քարթլի
ՇրջանԹեթրիծղարոյի
ԲԾՄ860 մ
Բնակչություն443[1] մարդ (2014)
Ազգային կազմհայեր[2]
Սամշվիլդե (գյուղ) (Վրաստան)##
Սամշվիլդե (գյուղ) (Վրաստան)

Սամշվիլդե (Շամշուլդե, Շամշուլդա, վրացերեն՝ სამშვილდე), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 2 կմ՝ հարավ-արևելք։ Գտնվում է Խրամ գետի ձախ ափին, ծովի մակարդակից 860 մ բարձրության վրա։

Բնակչություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 517 բնակիչ, որից 237 տղամարդ և 280 կին, հիմնականում հայեր։ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 443 մարդ, որից 213 տղամարդ և 230 կին։

Բնակիչներն զբաղվում են բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան և ակումբ։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտակայքում գտնվում է եկեղեցի (Սուրբ Աստվածածին), ինչպես նաև միջնադարյան Հայաստանի Սամշվիլդե բերդաքաղաքի ավերակները և այլ եկեղեցիներ ու գերեզմանոցներ։

Սամշվիլդեում է ծնվել գյուղագիր և դրամատուրգ Ալեքսանդր Արարատյանը։ Բացի այդ, խորհրդային տարիներին գյուղն ուներ նաև Սոցիալիստական աշխատանքի հերոսներ (Ե. Դանիելյան, Բ. Հարությունյան, Գ. Վանյան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 158