Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շամշուլդա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՍամշվիլդե
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
7 մետր
Երկարություն14,35 մետր
Լայնություն7 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի նաև՝ (Սուրբ Փրկիչ եկեղեցի)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 2 կմ՝ հարավ-արևելք, հայաբնակ Շամշուլդա գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին տեղեկություններ կան թե՛ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի արխիվներում, թե՛ այն ժամանակվա հրապարակված մամուլի նյութերում։

Ըստ վերոնշված տեղեկություններից պարզում ենք որ, գյուղում գործել է մեկ քարաշեն եկեղեցի, որը ունեցել է 219 ծխական և հոգևորական, նաև կան տեղեկություններ որ եկեղեցուն կից եղել է գերեզմանատուն։ Որոշ վավերագրերում այս եկեղեցին հիշատակվում է նաև Սուրբ Աստվածածին անվամբ։

Եկեղեցու հարավային պատի տակ կա մի շիրմաքար, որի վրա կա հետևյալ արձանագրությունը․

ԱՍՏ ԱՄՓՈՓԵԱԼ ԿԱՐ ՀԻՄՆԱԴԻՐ ՍՈՅՆ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՊԵՏՐՈՍ ՔԱՀԱՆԱՅ ԱՐԱՐԱՏԵԱՆՑ, Ի 1860 ԱՄԻ, Ի 10-Ն ՄԱՐՏԻ

Այս արձանագրությունից հասկանում ենք, որ եկեղեցին հիմնադրվել է Պետրոս քահանա Արարատյանի աջակցությամբ։ Եկեղեցին բազիլիկ քարաշեն կառույց է, կառուցված տուֆ տեսակի քարից, իսկ չափսերն են (14,35 x 7) մետրր։ Եկեղեցին ունի մեկ մուտք հարավային կողմից։

Եկեղեցու հոգևոր կազմը եղել է՝ Սարգիս քհն. Տեր-Գրիգորյանը, Կարապետ քհն. Տեր-Գրիգորյանը և Հովսեփ քհն. Արարատյանցը։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։

Արդեն իսկ հետխորհրդային տարիներին հայ ազգի ռուսաստանաբնակ բարերար Գուրգեն Հովհաննիսյանի աջակցությամբ եկեղեցին վերանորոգվում է, իսկ 2008 թվականի փետրվարի 22-ին ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի վերաօծվեց է եկեղեցին որպես Սուրբ Աստվածածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ՇԱՄՇՈՒԼԴԱ - ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)