Մեծ Դուռնուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մեծ Դուռնուկ
վրաց.՝ დიდი დურნუკი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՔվեմո Քարթլի
ՇրջանԹեթրիծղարոյի
ԲԾՄ750 մ
Բնակչություն45[1] մարդ (2014)
Ազգային կազմհայեր, վրացիներ[2]
Մեծ Դուռնուկ (Վրաստան)##
Մեծ Դուռնուկ (Վրաստան)

Մեծ Դուռնուկ (Դուռնիկ, վրացերեն՝ დიდი დურნუკი), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա։

Բնակչություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 129 բնակիչ, հայեր (76%) և վրացիներ (24%), որից 66 տղամարդ և 63 կին։ 2014 թվականին գյուղում ապրում էր արդեն 45 մարդ, որից 22 տղամարդ և 23 կին։

Բնակիչներն զբաղվում են բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1750 թվականին։ Բնակիչները եկել են Ղարաբաղից և Վրաստանի Կախեթի գավառի Թելավ քաղաքից։

Գյուղում կա Սուրբ Գևորգ անվամբ երկու եկեղեցի։ Այդ եկեղեցիներից մեկը կառուցվել է 1780 թվականին, իսկ մյուսը` 19-րդ դարում։ Բացի այդ, գյուղի շրջակայքում պահպանվել են հին գյուղատեղիներ, գերեզմանոցներ և մատուռներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 423