Խաչեն (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչեն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Խաչեն | ||
վրաց.՝ დაღეთი | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Քվեմո Քարթլի | |
Շրջան | Թեթրիծղարոյի | |
ԲԾՄ | 860 մ | |
Բնակչություն | 101[1] մարդ (2014) | |
Ազգային կազմ | Հայեր[2] | |
|
Խաչեն (Դաղեթ-Խաչեն, Դաղեթ, Փոքր Դաղեթ[3], վրաց.` დაღეთი), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 3 կմ՝ հարավ-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 860 մ բարձրության վրա։
Բնակչություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2002 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 235 բնակիչ, որից 89 տղամարդ և 146 կին, հիմնականում հայեր։ 2014 թվականին գյուղում ապրում էր 101 մարդ, որից 45 տղամարդ և 56 կին։
Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրել են Ղարաբաղի Խաչեն գավառից եկած հայերը` 1789 թվականին։ Գյուղի շրջակայքում կան գյուղատեղիներ, մատուռներ և գերեզմանոցներ։
Խորհրդային տարիներին գյուղն ունեցել է չորս Սոցիալիստական աշխատանքի հերոս` Ե. Վանյան, Ս. Մովսիսյան. Հ. Մկրտչյան և Գ. Վանյան։
Խաչենցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016
- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
- ↑ Aleks_El_Dia։ «ՓՈՔՐ ԴԱՂԵԹ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ»։ armenianchurch.ge (hy-am)։ Վերցված է 2021 թ․ հուլիսի 23
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 25)։ ![]() |
|