Միքայել Ախտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Ախտյան
Ծնվել է փետրվարի 2, 1938(1938-02-02)
Ծննդավայր Խաչեն, Վրաստան
Վախճանվել է հունիսի 13, 2016(2016-06-13) (78 տարեկանում)
Վախճանի վայր Թբիլիսի, Վրաստան
Մասնագիտություն բանաստեղծ և թարգմանիչ
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն
Պարգևներ «Պատվո նշան» շքանշան
Միքայել Ախտյան Վիքիդարանում

Միքայել Մուշեղի Ախտյան (փետրվարի 20, 1938, Դադեթ-Խաչեն, ՎԽՍՀ - հունիսի 13, 2016, Թբիլիսի), հայ բանաստեղծ, թարգմանիչ, 2002 թվականից Հայաստանի գրողների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի փետրվարի 20-ին, Վրաստանի Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի Դաղեթ-Խաչեն հայաբնակ գյուղում։ Ավարտել է Պետերբուրգի թեթև արդյունաբերության տեխնիկումը, ապա՝ Մոսկվայի թեթև արդյունաբերության ինստիտուտի հեռակա բաժինը։ Տպագրվել է ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն[2]։ Միքայել Ախտյանը թարգմանել է վրաց մի շարք լավագույն բանաստեղծների ստեղծագործություններից։ Բնակվել է Երևանում։ Մահացել է 2016 թվականին Թբիլիսիում: Թաղված է տեղի Խոջիվանքի գերեզմանատանը[3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հատընտիր, Երևան, 2011։
  • Կրակե շատրվան, (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, 2008։
  • Հոգու արցունք, Երևան, 2003։
  • Քարոտ ճանապարհ: Քառյակներ և քառատողեր: Զանգակ-97, 2003, էջ 96[4]:
  • Քառյակներ ու քառատողեր, Երևան, 2000։
  • Խորամանկ փիսոն (մանկական), Երևան, 2000։
  • Արևն ու սառույցը: Բանաստեղծություններ: Արևիկ, 1988, էջ 14[5]:

Թարգմանություններ վրացերենից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գենո Կալանդիա, Կակաչ, Երևան, 2008։
  • Մուրման Լեբանիձե, Բախտի հանգրվանը, Երևան, 2003։
  • Մուրման Լեբանիձե, Բանաստեղծություններ, Երևան, 1999։
  • Դավիթ Մճեդլուրի, Որտեղից է գալիս ծուխը, Երևան, 1987։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի։
  • Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄԻՔԱՅԵԼ ԱԽՏՅԱՆ «Հայաստանի գրողների միություն»։ wua.am։ Վերցված է 2018-02-20 
  2. «ՄԻՔԱՅԵԼ ԱԽՏՅԱՆ «  Հայաստանի Գրողների Միություն, Խոսք հիշատակի»։ wua.am։ Վերցված է 2018-02-20 
  3. Baghdasaryan Aram։ «AV Production - Միքայել Ախտյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-02-20 
  4. Ախտյան Միքայել (2003)։ Քարոտ ճանապարհ: Քառյակներ եւ քառատողեր (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993027812 
  5. Ախտյան Միքայել Մուշեղի (1988)։ Արեւն ու սառույցը: Բանաստեղծություններ (հայերեն)։ Արեւիկ։ ISBN 9785807700681