Արմեն Բայանդուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Բայանդուրյան
Ծնվել էսեպտեմբերի 12, 1953(1953-09-12) (70 տարեկան)
ԾննդավայրԽաչեն, Վրաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Արմեն Սերգոյի Բայանդուրյան (սեպտեմբերի 12, 1953(1953-09-12), Խաչեն, Վրաստան), հայ բեմադրիչ, դերասան, արձակագիր, դրամատուրգ[1]։ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար (1994):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Բայանդուրյանը ծնվել է 1953 թվականի սեպտեմբերի 12-ին, Վրաստանի Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի Դաղեթ-Խաչեն գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և աշխատել գյուղի ակումբում։ Այնուհետև տեղափոխվել է Թբիլիսի և պետական հայկական դրամատիկական թատրոնում աշխատել որպես դերասան։ 1992 թվականին ավարտել է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետը, 1999 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետի[1] հեռակա բաժինը։ Ավարտելու հետո վերադարձել է Թբիլիսի։ Շուրջ 10 թատերգությունների հեղինակ է, որոնք բեմադրվել են Թբիլիսիում, Երևանում և Վիեննայում։ 1994 թվականից ղեկավարում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը[2]։ 2004 թվականին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր[3]։ Եղել է Վրաստանի հայերի փոխնախագահը, անդամակցում է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությանը[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դու միշտ կաս... (նկարչուհի Գայանե Խաչատրյանի հիշատակին)։ Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 43-44։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ (1999)
  • Վրաստանի «Պատվո շքանշան» (2001)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 43։
  2. «Հայաստանից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը ՛՛ԳԱՄԱՐՋՈԲԱ ՄԱՄԱ՛՛ նախագծի և Թբիլիսիի հայկական թատրոնի վերանորոգման մասին». www.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  3. «AV Production - Արմեն Բայանդուրյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Բայանդուրյան» հոդվածին։