Սամղրեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Սամղրեթ
վրաց.՝ სამღერეთი
Կոորդինատներ: 41°30′21″ հս․ լ. 44°24′48″ ավ. ե. / 41.50583° հս․. լ. 44.41333° ավ. ե. / 41.50583; 44.41333
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՔվեմո Քարթլի
ՇրջանԹեթրիծղարոյի
Բնակչություն385[1] մարդ (2014)
Ազգային կազմհայեր, վրացիներ[2]
##Սամղրեթ (Վրաստան)
Red pog.png

Սամղրեթ (Սմղրեթ, վրաց.` სამღერეთი - Սամղերեթի), գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է Խրամ գետի ձախ ափին:

Բնակչություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 386 բնակիչ` վրացիներ (63%), հայեր (25%) և ադրբեջանցիներ (11%), որից 185 տղամարդ և 201 կին: 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 385 մարդ, որից` 193 տղամարդ և 192 կին:

Բնակիչներն զբաղվում են անասնապահությամբ և բանջարաբուծությամբ: Գյուղն ունի դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1710 թվականին: Բնակիչների նախնիները եկել են Արևմտյան Հայաստանից (Վանից, Մուշից), Կոստանդնուպոլսից և Վրաստանի Դուշեթի գավառից:

Գյուղի շրջակայքում կան եկեղեցիներ ( 10-11-րդ դարեր և 18-19-րդ դարեր):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png