Ռուբեն Աբրահամյան
Ռուբեն Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1881 Գնիշիկ, Հայաստան |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1951 (70 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Բնակության վայր(եր) | Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան, իրանագետ, ուսուցիչ և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Թեհրանի համալսարան |
Գործունեության ոլորտ | Իրանագիտություն |
Ալմա մատեր | Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1899), Փարիզի համալսարան, Լայպցիգի համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան և Շևչենկոյի անվան համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (1935) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ռուբեն Թադեոսի Աբրահամյան (փետրվարի 3, 1881, Գնիշիկ, Հայաստան - հոկտեմբերի 26, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրանագետ-լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1935)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է փետրվարի 3-ին, Վայոց ձորի Գնիշիկ գյուղում։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1899), Երևանի գիմնազիան (1906), սովորել Կիևում (1907), Լայպցիգում (1909), Պետերբուրգի համալսարանում (1911)։
Զբաղվել է մանկավարժությամբ Թիֆլիսում (1912-1920), Իրանում (1921-1946)։ 1935 թվականին Թեհրանի համալսարանում հիմնադրել է հին պարսկերենի և պահլավերենի ամբիոնը։ 1946 թվականին վերադարձել է Հայաստան։ Գիտական գործունեությունն սկսել է 1911 թվականից։ Զբաղվել է պարսկերենի պատմության պարբերացման հարցերով։ Հիմնական աշխատությունն է «Պահլավերեն-պարսկերեն-հայերեն-ռուսերեն-անգլերեն բառարան»-ը (1965), որտեղ պահլավական համարժեքների դիմաց տրված են հայկական փոխառյալ բառերը։ Թարգմանել է պարսկերենից՝ Բաբա Թահեր Օրիան Համադանիի, Ֆիրդուսիի ստեղծագործություններից, պահլավերենից՝ «Արտա Վիրապ նամակ» և «Յուշտի Ֆրիան» երկերը։ Մահացել է հոկտեմբերի 26-ին, Երևանում[1][2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆերղովսին և իր Շահնամեն, հ. 1, Թեհրան, 1934
- Սայաթ-Նովայի տաղերը, ներածական հոդվածով, լեզվի ուսումնասիրությամբ, բառարանով և այլ հոդվածներով ու դիտողություններով, Թեհրան, 1943
- Dialectes des Israélites de Hamadan et d'Ispahan et dialecte de Baba Tahir, Tehran, 1936
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ABRAHAMIAN, ROUBEN – Encyclopaedia Iranica»։ www.iranicaonline.org։ Վերցված է 2019-02-03
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 43)։ ![]() |
- Փետրվարի 3 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Գնիշիկ գյուղում ծնվածներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 1951 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ իրանագետներ
- Հայ լեզվաբաններ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Խորհրդային թարգմանիչներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Խորհրդահայեր