Ռոբերտո Ալանիա
Ռոբերտո Ալանիա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Roberto Alagna |
Ծնվել է | հունիսի 7, 1963[1][2][3][…] (60 տարեկան) Կլիշի սու Բուա[1][4] |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | փողոցային կատարող և օպերային երգիչ |
Երգչաձայն | տենոր[1] |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Ամուսին | Aleksandra Kurzak? և Անջելա Գեորգիու |
Պարգևներ | |
Կայք | robertoalagna.net |
![]() |
Ռոբերտո Ալանիա (անգլ.՝ Roberto Alagna, հունիսի 7, 1963[1][2][3][…], Կլիշի սու Բուա[1][4]), իտալական ծագմամբ ֆրանսիացի երգիչ (տենոր)։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալանիան ծնվել է 1963 թվականին Կլիշի-սու-Բոիսում՝ Սիցիլիայի ներգաղթյալների ընտանիքներից մեկում։ Պատանեկության տարիներին երիտասարդ Ալագնան սկսեց ավտոբուս վարել և երգել փոփ Փարիզի կաբարեներում[5], հիմնականում խորհուրդներ ստանալու համար[6]։ Նրա վրա հիմնականում ազդեցություն է ունենում Մարիո Լանցի ֆիլմերը,և նա սկսում է սովորել պատմական տենորներ այնուհետև երգում է օպերա,հիմնականում ինքնակրթությամբ է զբաղվել։ 1988 թվականին երիտասարդ տենորը Ֆիլադելֆիայում կայացած Լուչանո Պավարոտտիի պատվին կայացած մրցույթում գրավում է առաջին հորիզոնականը։ Հենց այդ ժամանակ էլ Պավարոտին նշել է Ռոբերտոյին՝ կանխորոշելով իր գործում լավագույն տենորի ճակատագիրը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1988 թվականին Մեծ Բրիտանիայում, որտեղ Ռոբերտոն երգեց Ալֆրեդի հատվածը «La Traviata» օպերայում։ Ռուդոլֆի դերով Ալանան հանդես եկավ աշխարհի լավագույն բեմերում՝ Քովենթ Գարդենում, Վիեննայի Օպերայում, Մետրոպոլիտենի Օպերայում և Լա Սկալայում։ Երգչի կարիերայում տեղ է զբաղեցնում նաև կինոն։ Նա նկարահանվել է «Տոսկա» օպերային ֆիլմում, որը էկրանին հայտնվեց 2001 թվականին և հսկայական հաջողություն ունեցավ, տենորի համար դա առաջին ֆիլմն էր։
Իր գործունեության կարճ տարիների ընթացքում նա ստացել է բազմաթիվ պարգևներ և նույնիսկ Ֆրանսիայի Հանրապետության «Արժանիքի համար» պետական մրցանակը։ «Ռոբերտո Ալագնա Չանտե Լուիս Մարիանո» և «Սիցիլեն» ալբոմները ստացան պլատինե վկայագիր Ֆրանսիայում, որի տպաքանակը ավելի քան 100,000 օրինակ էր[7]։
Ռոբերտոն նաև ակտիվ մասնակցություն է ունենում միջազգային միջոցառումներին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման կապակցությամբ կազմակերպված համերգին, «Մայքլ Ջեքսոնը և ընկերները» համերգին, Կոսովոյում երեխաների աջակցության համերգին և անգլիական թագուհու հոբելյանին նվիրված համերգին։
2008 թվականին Գրվինի թանգարանում կանգնեցվեց նրա մոմե արձանը։ Նրա սկավառակների մի մասը ստացել են ոսկե, պլատինի և կրկնակի պլատինի կարգավիճակ։ Երգիչը արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 The Grove Book of Opera Singers — OUP, 2008. — P. 4. — 626 p. — ISBN 978-0-19-533765-5
- ↑ 2,0 2,1 Fuller A. E. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Clare Colvin (2012-11-11)։ «Roberto Alagna: I want to sing everything but there is no time»։ Daily Express։ Վերցված է 2015-07-06
- ↑ «Current Biography Կաղապար:Ndash Roberto Alagna»։ H.W. Wilson Company։ 1997։ էջ 8
- ↑ «Les Albums Platine»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-28-ին։ Վերցված է 2019-10-24
- ↑ «Роберто Аланья (Roberto Alagna) | Belcanto.ru»։ www.belcanto.ru։ Վերցված է 2019-09-29
|