Անջելա Գեորգիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անջելա Գեորգիու
Անջելա Գեորգիուն 2012 թվականին
Բնօրինակ անունռումիներեն՝ Angela Gheorghiu
Ի ծնե անունռումիներեն՝ Angela Burlacu
Ծնվել էսեպտեմբերի 7, 1965 (58 տարեկան)
Ռումինիա Աջուդ, Վրաչնա, Ռումինիա
ԵրկիրՌումինիա Ռումինիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի (սոպրանո)
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլEMI Classics
ԿրթությունԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան
ԿապվածՌոբետո Ալանյա
ԱմուսինՌոբերտո Ալանիա
Պարգևներ
Կայքangelagheorghiu.com
 Angela Gheorghiu Վիքիպահեստում

Անջելա Գեորգիու (ռումիներեն՝ Angela Gheorghiu, ծնվել է՝ 7 սեպտեմբերի, 1965, Աջուդ, Վրաչնա, Ռումինիա), ռումինացի օպերային երգչուհի, սոպրանո[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելա Գեորգիուն օպերայի բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել Բուխարեստում 1988 թվականին։ 1990 թվականին Վիեննայում մեներգիչների «Բելվեդեր» միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի[2]։ Միջազգային օպերային բեմում առաջին անգամ հանդես է եկել 1992 թվականին (Քովենթ Գարդեն, Լոնդոն)[3]։ Գեորգիուն ելույթներ է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող թատերախմբերի բեմականացումներում, համագործակցել է Մետրոպոլիտեն Օպերայի, Քովենթ Գարդենի, Լա Սկալայի, Վիեննայի պետական օպերայի և այլ հանրահայտ թատրոնների հետ։ 1998 և 2009 թվականներին համերգային շրջագայություններ է ունեցել Ռուսաստանում։

Անջելա Գեորգիուի երկրորդ ամուսինն է եղել (1996 թվականից մինչ 2009 թվականը[4]) տենոր Ռոբերտո Ալանյան։ Իրենց համագործակցութունը Գեորգիուն ու Ալանյան վերսկսել են 2011 թվականին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելա Գեորգիուն Ջակոմո Պուչչինիի «Տոսկա» օպերայի գլխավոր դերում, «Սան Ֆրանցիսկոյի օպերա» (ԱՄՆ), նոյեմբեր, 2012 թվական

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - ֆիլմ-օպերա «Տոսկա» - Տոսկա
  • 2002 - ֆիլմ-օպերա «Ռոմեո և Ջուլիետ» - Ջուլիետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John Warrack and Ewan West, 'Gheorghiu, Angela', The Concise Oxford Dictionary of Opera, Oxford University Press, 1996; Nicolas Slonimsky and Laura Diane Kuhn, Baker's Biographical Dictionary of Musicians, Gale Group, 2001, p. 1264; David M. Cummings, 'Gheorghiu, Angela', International Who's Who in Classical Music, Routledge, 2003, p. 274
  2. Vienna Chamber Opera: International Hans Gabor Belvedere Singing Competition
  3. «Biography on Official website (2004)»։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-28-ին։ Վերցված է 2015-05-03 
  4. Հոդված Ռոբետո Ալանյայի՝ Անջելա Գեորգիուից բաժանվելու մասին 08.10.2009, Le Figaro.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]