Ռոբերտինո Լորետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտինո Լորետի
Robertino Loreti.jpg
Բնօրինակ անունիտալ.՝ Roberto Loreti
Ի ծնե անունիտալ.՝ Roberto Loreti
Նաև հայտնի է որպեսRobertino
Ծնվել էհոկտեմբերի 22, 1947(1947-10-22) (73 տարեկան)
Հռոմ, Իտալիա
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունդերասան և երգիչ
ԵրգչաձայնԴիսկանտ
Գործիքներվոկալ
ԼեյբլCarosello
Կայքrobertinoloreti.eu
Robertino Loreti Վիքիպահեստում
Ռոբերտինո Լորետին 1961 թվականի դեկտեմբերի 5-ին

Ռոբերտո Լորետի, (իտալ.՝ Roberto Loreti[1][2][3], առավել հայտնի է Ռոբերտինո փաղաքշական անվամբ, հոկտեմբերի 22, 1947(1947-10-22), Հռոմ, Իտալիա[4]), իտալացի երգիչ, դեռահաս տարիքում (1960-ական թվականների առաջին կեսին) համաշխարհային հռչակ է ձեռք բերել։ Մանուկ հասակում երգել է դիսկանտ, չափահաս տարիքում դարձել է բարիտոն։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտինո Լորետին և Մարիո Տրևին 1964 թվականին

Ռոբերտո Լորետին ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 22-ին Հռոմում՝ գաջագործ Օռլանդո Լորետիի ընտանիքում, որն արդեն ուներ 4 երեխա (Ռոբերտինոյից հետո ծնվել են ևս երեքը)։ Տղայի երաժշտական տաղանդը չափազանց վաղ է դրսևորվել, բայց քանի որ ընտանիքը հարուստ չէր, Ռոբերտինոն երաժշտությամբ զբաղվելու փոխարեն փորձել է փող վաստակել՝ երգելով փողոցներում և սրճարաններում։

Վաղ մանկությունում էպիզոդիկ դերերով նկարահանվել է «Աննա» (1951) և «Դոն Կամիլոյի վերադարձը» (1953) ֆիլմերում։ 6 տարեկանում դարձել է եկեղեցական խոռի մենակատար, որտեղ ստացել է երաժշտական գրագիտություն, իսկ 8 տարեկանում երգել է Հռոմի օպերային թատրոնի երգչախմբում։ Մի անգամ Վատիկանում կոմպոզիտոր Իլդեբրանդո Պիցետիի «Սպանություն Մայր տաճարում» օպերային ներկայացման ժամանակ Հռոմի Պապ Հովհաննես 23-րդն այնքան էր հուզվել Ռոբերտինոյի՝ մենակատարի մասի կատարմամբ, որ ցանկացել է անձամբ հանդիպել նրան։

Երբ Ռոբերտոն 10 տարեկան էր, նրա հայրը հիվանդացել է, և տղան սկսել է հացավաճառի օգնական աշխատել։ Նա մատուցել է պատրաստի թխածը, երգել, և շուտով տեղական սրճարանի սեփականատերերն սկսել են մրցել միմյանց հետ, որ երգիչը ելույթ ունենա հենց նրանց մոտ։ Մի անգամ Ռոբերտինոն երգել է տպագրության տոնին և ստացել իր առաջին մրցանակը՝ «Արծաթե նշանը»։ Այնուհետև նա մասնակցել է ոչ պրոֆեսիոնալ երգիչների ռադիոմրցույթին, որտեղ գրավել է առաջին հորիզոնականը և արժանացել ոսկե մեդալի։

1960 թվականի ամռանը՝ Հռոմում տեղի ունեցած Ամառային օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ, «Գրանդ Իտալիա» սրճարանում նրա՝ «O sole mio» երգի կատարումը Էսեդրա հրապարակում լսել է դանիացի հեռուստապրոդյուսեր Սայր Վոլմեր-Սյորենսենը (1914-1982), որն էլ խթան է հանդիսացել երգչի պրոֆեսիոնալ երաժշտական գործունեության համար («Robertino» անվան տակ)։ Նա ապագա համաշխարհային «աստղին» հրավիրել է Կոպենհագեն, որտեղ բառացիորեն մեկ շաբաթ անց ելույթ է ունեցել հեռուստաշոուում և դանիական «Triola Records» լեյբլի հետ կնքել է ձայնապնակ ձայնագրելու և թողարկելու մասին պայմանագիր։ Շուտով «O sole mio» երգի հետ թողարկվել է սինգլ, որը դարձել է ոսկե։ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում հյուրախաղերը մեծ հաջողությամբ են անցկացվել։ Իտալիայում նրան համեմատել են Բենիամին Ջիլիի հետ, իսկ ֆրանսիական մամուլը նրան անվանել է ոչ այլ կերպ, քան «նոր Կարուզո»։ Ֆրանսիա կատարած առաջին այցի ժամանակ նախագահ Շառլ դը Գոլը նրան հրավիրել է ելույթ ունենալ Շանսելրի պալատում կայանալիք համաշխարհային աստղերի հատուկ գալա համերգին։ Շուտով Ռոբերտինոյի հայտնիությունը հասել է նաև Արևելյան Եվրոպայի երկրներ՝ ներառյալ ԽՍՀՄ-ը, որտեղ նույնպես թողարկվել են նրա ձայնապնակները՝ չնայած նրան, որ այնտեղ երգչի առաջին ուղևորությունը տեղի էր ունեցել 1989 թվականին։

Մեծանալուն զուգընթաց Ռոբերտինոյի ձայնը փոխվել է՝ կորցնելով մանկական տեմբրը (դիսկանտ), սակայն երգիչը շարունակել է էստրադային գործունեությունն արդեն բարիտոնային տեմբրի հետ։ 1964 թվականին տասնյոթամյա պատանին «Un bacio piccolissimo» երգով անցել է Սան Ռեմոյի 14-րդ փառատոնի եզրափակիչ փուլ։ 1973 թվականին Լորետին որոշել է փոխել զբաղմունքը։ 10 տարի զբաղվել է կինոարտադրությամբ և առևտրով, իր տան հարևանությամբ բացել է պարենամթերքի խանութ։ Սակայն 1982 թվականին Ռոբերտո Լորետին վերադարձել է հյուրախաղային գործունեություն։

Ռոբերտինո Լորետին շարունակել է երգել, համերգներով շրջել է Ռուսաստանում, Նորվեգիայում, Չինաստանում, Ֆինլանդիայում։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Jamaica»
  • «O sole mio»
  • «Un bacio piccolissimo»
  • «Mama»
  • «Torna a Surriento»
  • «Era la donna mia»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]