Ռիչարդ Կարպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Կարպ
անգլ.՝ Richard Manning Karp
Karp mg 7725-b.cr2.jpg
Ծնվել էհունվարի 3, 1935(1935-01-03) (88 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Վաշինգտոնի համալսարան
Գործունեության ոլորտալգորիթմների տեսություն և կենսաինֆորմատիկա
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա և Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերություն[1]
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարAnthony Oettinger?[3]
Եղել է գիտական ղեկավարNoam Nisan?, Rajeev Motwani?, Narendra Karmarkar?, Barbara Simons?, Eric P. Xing?, Robert M. Keller?[3], Valerie King?[3], Raymond Reiter?[3], Dan Gusfield?[3], Michael Luby?[3], Faith Ellen?[3], Kellogg S. Booth?[3], Thomas Jerome Schaefer?[3], Kathleen Marie O'Hara?[3], Sukhamay Kundu?[3], Danny Soroker?[3], Howard Jeffrey Karloff?[3], Prabhakar Lakshman Ragde?[3], Jean-Louis Goffin?[3], George W. Hartzell, III?[3], Daniel Fasulo?[3], Lee Aaron Newberg?[3], Ysmar Vianna Silva-Filho?[3], Andrés Weintraub Pohorille?[3], Norm Zada?[3], Anne Ginzton Cottrell?[3], Robert Malcolm MacGregor?[3], Pedro Gonzalo Gazmuri?[3], Rubin Johnson?[3], James Powell Richardson?[3], Jonathan Alexander Frankle?[3], Sally Jean Floyd?[3], Phillip Baldwin Gibbons?[3], Lisa Hellerstein?[3], Yanjun Zhang?[3], Sandra S. Irani?[3], Eunice E. Santos?[3], Abhijit Sahay?[3], Amoolya Hardev Singh?[3] և Manikandan Narayanan?[3]
Պարգևներ

Թյուրինգի մրցանակ

[4][5]

Ջոն ֆոն Նեյմանի տեսական մրցանակ

Հարվարդի համալսարանի Արվեստի և գիտության բարյրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ

Հարվիի մրցանակ

[6]

Ֆալկերսոնի մրցանակ

Ազգային գիտական մեդալ

EATCS award?

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

Kyoto Prize in Advanced Technology?

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

Dickson Prize in Science?

Տեխնիոնի պատվավոր դոկտոր

Վեյցմանի ինստիտուտի պատվավոր դոկտոր

Կիոտո մրցանակ

ACM-ի անդամ

[7]

Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերության անդամ

[8]

Ֆրեդերիկ Վ․ Լանչեստերի մրցանակ

և

Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի պատվավոր դոկտոր

[9]
Commons-logo.svg Richard Karp Վիքիպահեստում

Ռիչարդ Կարպ (անգլ.՝ Richard Manning Karp հունվարի 3, 1935(1935-01-03), Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի գիտնական՝ հաշվիչ համակարգերի տեսության ոլորտում, Թյուրինգի մրցանակի դափնեկիր, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1980), ԱՄՆ Ազգային ինժեներական ակադեմիայի անդամ (1992)[10], Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ (2002)[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Կարպը ծնվել է 1935 թվականին Մասաչուսեթս (անգլ.՝ Massachusetts) նահանգի Բոստոն քաղաքում։ Հայրը՝ Էյբրահամ Լուիս Կարպը (1908-1981), միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ և տնօրեն է եղել, մայրը՝ Ռոզա Կարպը (1912-2000), Ռուսական կայսրությունից[12] գաղթած հրեա ընտանիքից էր։ Նա ունի իրենից փոքր մեկ քույր՝ Քերոլինը և երկու եղբայր՝ Ռոբերտը և Դեյվիդը (անգլ.՝ David A. Karp): Դեյվիդը ծնվել է 1944 թվականին, մասնագիտությամբ սոցիոլոգ է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո Ռիչարդն ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ 1955 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 1956 թվականին՝ գիտությունների մագիստրոսի աստիճան, և վերջապես, 1959 թվականին՝ կիրառական մաթեմատիկայի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Ուսումը ավարտելուց հետո Ռիչարդ Կարպը 9 տարի աշխատել է IBM (անգլ.՝ IBM (International Business Machines) հետազոտական կենտրոնում (Թոմաս Վաթսոն կրտսերի գլխավորած հետազոտական կենտրոնում անգլ.՝ Thomas J. Watson Research Center): 1968 թվականից նա Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և գործողությունների հետազոտության (գործողությունների հետազոտման մաթեմատիկական մեթոդներ) պրոֆեսոր է, որտեղ և աշխատում է մինչև հիմա։ Այդ ընթացում չորս տարի աշխատել է Սիեթլի Վաշինգտոնի համալսարանում։

Ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Կարպը Ջեկ Էդմոնդսի հետ մշակել է տրանսպորտային ցանցում առավելագույն հոսքը գտնելու ալգորիթմ, որը նրանց անունով անվանվել է «Էդմոնդս-Կարպ ալգորիթմ» (Edmonds–Karp algorithm): Մեկ տարի հետո Կարպը հրատարակել է իր՝ «Կոմբինատորային խնդիրների նվազողականություն» («Reducibility Among Combinatorial Problems»)[13] աշխատանքը, որտեղ նա ապացուցել է 21 լուծելիության խնդիրների NP ամբողջականությունը (Karp's 21 NP-complete problems):

1973 թվականին Կարպը և Ջոն Հոպքրոֆտը հրատարակել են Հապքրոֆտ-Կարպ ալգորիթմը, որը երկկողմ գրաֆներում տարրերի քանակի առավելագույն համապատասխանությունը գտնելու հայտնի ամենաարագ մեթոդն է[14]։

1980 թվականին Կարպը Ջոն Լիպտոնի հետ ապացուցել է Կարպ-Լիպտոնի թեորեմը (անգլ.՝ Karp–Lipton theorem):

1987 թվականին Ռիչարդը Մայքլ Ռաբինի հետ մշակել է ինֆորմացիայի որոնման ենթատող գտնելու ալգորիթմը (String-searching algorithm), որն անվանվել է նրանց պատվին[14]։

Ռիչարդ Կարպը շատ այլ կարևոր հայտագործություններ է արել ինֆորմատիկայում, օպերացիոն հետազոտություններ է կատարել համակցված արգորիթմների ոլորտում։ Այժմ նա զբաղվում է կենսաինֆորմատիկայի ոլորտի հետազոտություններով[14]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականի վերջին Ռոբերտ Կարպը զբաղեցրել է 35-րդ տեղը CiteSeer[15] նախագծի առավել մեջբերված հեղինակների ցանկում
  • 1977 թվականին՝ Ֆրեդերիկ Լանչեստերի մրցանակ (անգլ.՝ Frederick W. Lanchester Prize), ORSA
  • 1979 թվականին՝ Ֆալկերսոնի մրցանակ, Ամերիկայի մաթեմատիկական համայնքի մրցանակ
  • 1985 թվականին՝ Թյուրինգի մրցանակ՝ ալգորիթմների տեսության մեջ շարունակական ներդրումների համար, այդ թվում նաև ցանցային հոսքերում արդյունավետ ալգորիթմների և այլ համակցված օպտիմիզացման խնդիրների մշակման համար, բազմանոմիալ բարդության հաշվարկների և արդյունավետության ինտուիտիվ հասկացության համադրման համար, և, ամենագլխավորը՝ NP ամբողջականության տեսության մեջ ներդրումների համար։
  • 1987 թվականին «Ջոն ֆոն Նեյմանի լեկցիա» կիրառական մաթեմատիկայի ոլորտում ունեցած ներդրումների համար
  • 1990 թվական՝ Ֆոն Նեյմանի Տեսության մրցանակ, ORSA
  • 1994 թվական՝ ACM Պատվավոր անդամություն
  • 1995 թվական՝ Չարլզ Բեբբիջի մրցանակ
  • National Medal of Science1996 թվական՝ ԱՄՆ Ազգային գիտական մեդալ
  • 1998 թվական՝ Հարվի մրցանակ, Իսրայելի տեխնիկական ինստիտուտ
  • Logo awards.jpg2004 թվական՝ Բենջամին Ֆրանկլինի մեդալ
  • 2008 թվական՝ Կիոտոյի մրցանակ
  • 2008 թվական՝ Դիքսոնի մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]