Jump to content

Ռիխարդ Ռետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիխարդ Ռետի
չեխ․՝ Richard Réti
Պետություն(ներ) Չեխոսլովակիա և  Ցիսլեյտանիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 28, 1889(1889-05-28)[1][2][3][…]
ԾննդավայրPezinok, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4]
Մահվան ամսաթիվհունիսի 6, 1929(1929-06-06)[1][2][3][…] (40 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխոսլովակիա[3]
365chessRichard_Reti
Chesstempo համար244916
ICCF համար244916
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1927[5]
 Richard Réti Վիքիպահեստում

Ռիխարդ Ռետի (չեխ․՝ Richard Réti, մայիսի 28, 1889(1889-05-28)[1][2][3][…], Pezinok, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4] - հունիսի 6, 1929(1929-06-06)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[3]), չեխոսլովակ շախմատիստ, գրոսմայստեր, շախմատային կոմպոզիտոր, շախմատային տեսաբան, ժուռնալիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեական ընտանիքում[6]։ Եղբայրը՝ Ռետի Ռուդոլֆը եղել է երաժշտագետ և դաշնակահար։

Միջնակարգ և բարձրագույն կրթությունը ստացել է Վիեննայում։ Ավարտել է Վիեննայի համալսարանը։ Իր առաջին և անհաջող միջազգային խաղն անց է կացրել ուսանողական տարիներին, զբաղեցրել է վերջին տեղը։ Նույն թվականին վստահորեն հաղթող է ճանաչվել մեկ այլ մրցաշարում։ 1909-1914 թվականներին մրցանակային տեղեր է զբաղեցրել Օպատիա, Վիեննա, Բուդապեշտ Մանհայմ քաղաքաներում տեղի ունեցած մրցաշարերում։ Ստեղծագործական ծաղկուն շրջանը եղել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1918-1929 թվականներին նա մասնակցել է մի քանի տասնյակ մրցաշարերի, որոնցից իննում զբաղեցրել է առաջին տեղը։ 1927 թվականինն Լոնդոնում տեղի ունեցած Շախմատի առաջին օլիմպիադայում Ռետին Չեխոսլովակիայի հավաքականի լավագույն խաղացուղն էր, նրա շնորհիվ հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը[7][7]։

1924 թվականի մարտի 22-ից Միխայիլ Չիգորին խորհրդանշական ակումբի անդամ է։

Ռիխարդ Ռետին ակտիվ շախմատային գործունեությամբ է զբաղվել. մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի,մի քանի անգամ անց է կացրել միաժամանակյա շախմատային սեանսներ, այդ թվում նաև՝ կույր շախմատ։ 1925 թվականի փետրվարի 7-ին շախմատիստը Սան Պաուլո քաղաքում առանց շախմատի դաշտին նայելու միաժամանակ խաղացել է 29 պարտիա (+20 −2 =7) և սահմանել համաշխարհային ռեկորդ։ Հետագայում՝ 1935 թվականին այդ ռեկորդը գերազանցել է Ալեքսանդր Ալյոխինը։

Նա նաև զբաղվել է շախմատային տեսությունով, եղել է հիպերմոդերնիզմ գաղափարի ստեծովներից մեկը, ստեղծել է Ռետի դեբյուտ (1. Ձf3 d5 2.с4) սկզբնախաղը։

Մահացել է 40 տարեկանում, ծանր հիվանդությունից, թաղված է Վիեննա քաղաքում։ 1949 թվականից Չեխոսլովակիայում անց է կացվում նրա հիշատակի մրցաշար։

Ուշագրավ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռ. Ռետի — Ս. Տարտակովեր

Վիեննա, 1910
Կարո-Կաննի պաշտպանություն

abcdefgh
8
a8 black rook
b8 black knight
c8 black bishop
e8 black king
f8 black bishop
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
c6 black pawn
e5 black queen
e4 black knight
d3 white queen
a2 white pawn
b2 white pawn
c2 white pawn
d2 white bishop
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
c1 white king
d1 white rook
f1 white bishop
g1 white knight
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Դիրքը 8-րդ քայլից հետո

1.e4 c6 2.d4 d5 3.Ձc3 de 4.Ձ:e4 Ձf6 5.Թd3 e5 6.de Թa5+ 7.Փd2 Թ:е5 8.0-0-0 Ձ:е4 (տես՝ գծապատկերը) 9.Թd8+!! Ա:d8 10.Փg5++! Աс7 11.Փd8#

Լավագույն էտյուդներից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիխարդ Ռետի
Ostrauer Morgenzeitung und Handelsblatt
դեկտեմբերի 4 1921
abcdefgh
8
h8 white king
a6 black king
c6 white pawn
h5 black pawn
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Ոչ-ոքի (2 + 2)

Այս էտյուդը աշխարհի ամենահայտնի էտյուդներից է։ Քայլը սպիտակներինն է, առաջին հայացքից թվում է, թե սևերն ունեն հաղթած դիրք՝ 1. Աh7 h4 2. Աh6 h3 3․Աh5 h2 և 4․Աh4 քայլին զինվորը մտնում է թագուհի։ Սակայն սպիտակների արքան կարողանում է գեղեցիկ հնարքներ կատարել, կամ գրավել իր զինվորի սատարման դաշտը, կամ էլ գրավել սևերի զինվորի քառակուսին․ 1. Աg7 h4 2. Աf6 h3 3․Աe6 h2 4․c7 h1= Թ 5.c8= Թ, կամ 1. Աg7 Աb6 2. Աf6 h4 3․Աe5 h3, 4.Աd6 h2 5.c7 h1= Թ 6.c8= Թ, եթե՝ 3․․․ Աxc6, ապա՝ արքան f4 քայլով մտնում է սևերի զինվորի քառակուսու մեջ և խաղն ավարտվում է ոչ-ոքի։ Էտյուդը մեծ տպավորություն էր թողել տեսաբանների վրա և ստացել «Ռետիի մանևր» անունը[8]։ Այն առաջին անգամ տպագրվել է 1921 թվականի սեպտեմբերի 11-ին «Deutsch-Österreichische Tageszeitung» օրաթերթում[9]։ Հետագայում այն օգտագործվեց այլ տեսաբանների կողմից։

abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh

Այս շախմատային էտյուդը առաջին անգամ լույս է տեսել 1922 թվականին «Tidskrift for Schack» շվեդական ամսագրում, որտեղ սպիտակները հաղթանակ են տանում։ 1.Նd1? d4! 2.Աd7 Աd5 3.Աc7 Աc5 և ոչ-ոքի։ Ոչ-ոքի է ավարտվում նաև 2.Աf7? Աe4 3.Աe6 d3, կամ 2.Նd2? Աe4 3.Աd6 Աe3 4.Նd1 d3 և ոչ-ոքի։ Այստեղ սպիտակները հաղթանակ են տանում կատարելով 1.Նd2(d3)! d4 2.Նd1! Աd5 3.Աd7 քայլերն ու սևերը հայտնվում են ցուգցվանգի մեջ՝ 3. ... Աe5 (3. ... Աc5 4.Աe6, 3. ... Աe4 4.Աd6) 4.Աc6 Աe4 5.Աc5±։

Մրցաշարերի արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՔաղաքՄրցաշար+−=ԱրդյունքՏեղ
1907Սեկեշֆեհերվար6537½-ը 147—9
1908Պրահա2133½-ը 64
Վիեննա01631½-ը 1920
1909Վիեննա6137½-ը 101
Վիեննա132113½-ը 161
1910Վիեննա122012-ը 141
1911Բուդապեշտ3424-ը 96—8
Վիեննա6406-ը 102
Սան-Ռեմո4335½-ը 106—7
Վիեննա4635½-ը 135
1912Օպատիա108311½-ը 213—4
Տիմիշոարա3566-ը 1411
Վիեննա7407-ը 112
1913Վիեննա6179½-ը 143
Մլադա Բոլեսլավ4235½-ը 94
Վիեննա115212-ը 184
Դեբրեցեն4246-ը 102—3
Բուդապեշտ2723-ը 1211
1914Վիեննա115212-ը 184
Բադեն-Բայ-Վեյն5499½-ը 186
Վիեննա7438½-ը 143—4
Մանհայմ5247-ը 11
1915Վիեննա2402-ը 64
Վիեննա4288-ը 142
1916Բուդապեշտ1322-ը 63
1918Բուդապեշտ1522-ը 85
Կոշիցե90210-ը 111
Բուդապեշտ4135½-ը 81—2
1919Բեռլին1322-ը 63—4
Տրիբերգ-իմ Շվարցվալդ1322-ը 63—4
Ռոտերդամ7007-ը 71
Ստոկհոլմ7538½-ը 153
Ստոկհոլմ3545-ը 124
1920Ստոկհոլմ4625-ը 124
Վիեննա3113½-ը 51
Ամստերդամ3034½-ը 61
Բեռլին4325-ը 94
Գյոթեբորգ7159½-ը 131
1921Քիլ2554½-ը 124
1922Պիեշտյանի74710½-ը 185
Լոնդոն5378½-ը 156—7
Տեպլիցե8329-ը 131—2
Վիեննա5457½-ը 148
1923Հասթինգս5226-ը 92—3
Մարգիտ2323-ը 76
Կառլովի Վարի73710½-ը 174—5
Օստրավա7159½-ը 132
Վիեննա6058½-ը 112
Սխեվենինգեն8208-ը 104
1924Նյու ՅորքՆյու Յորքի 1924 թվականի միջազգային մրցաշար98310½-ը 205
Բուենոս Այրես151216-ը 181
1925Բադեն-ԲադենԲադեն-Բադենի 1925 թվականի միջազգային մրցաշար66810-ը 2011—13
Մարիանսկե Լազնե8439½-ը 155
Վրոցլավ4346-ը 117
ՄոսկվաՄոսկվայի 1925 թվականի միջազգային մրցաշար74911½-ը 207
Բրատիսլավա8029-ը 101
1926Զեմերինգ8639½-ը 178
Բուդապեշտ5468-ը 157—8
1927Հասթինգս4325-ը 94—5
Թանբրիջ Ուելս2323-ը 75
Բադ-Հոմբուրգ-Ֆոր–դեր-Հյոե5236½-ը 102
ԼոնդոնՇախմատային 1-ին օլիմպիադա92411-ը 15
Լոնդոն3355½-ը 116—7
1928Բեռլին4456½-ը 136—7
Վիեննա91310½-ը 131
Գիսեն4035½-ը 71
Դորտմունդ5126-ը 82
Բադ Կիսինգեն2275½-ը 116
Տրենչին5426-ը 115—6
Բռնո5047-ը 91—2
Բեռլին3545-ը 125—7
1929Ստոկհոլմ4114½-ը 61

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 5 6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #12403117X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. ↑ OlimpBase
  6. ↑ Reti, Famous Jewish Chess Champion, Dies.
  7. 1 2 Շախմատային օլիմպիադաների պատմություն (մաս առաջին) (գերմ.)
  8. ↑ Этюд Рети
  9. ↑ Ткаченко С. «Страсти вокруг идеи Рети». // ChessPro. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]