Ռեյչել Մեդոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյչել Մեդոու
Rachel Maddow (2018).jpg
Ծննդյան թիվ՝ապրիլի 1, 1973(1973-04-01)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր՝Castro Valley, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝լրագրող
Պարգևներ՝
IMDb։ID 1882629
rachelmaddow.com

Ռեյչել Մեդոու (անգլ.՝ Rachel Anne Maddow, ապրիլի 1, 1973(1973-04-01)[1][2], Castro Valley, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի հաղորդավարուհի և քաղաքական մեկնաբան[3]։ Air America ցանցով հեռարձակվող The Rachel Maddow Show ռադիոհաղորդման և MSNBC-ով հեռարձակվող համանուն գիշերային հեռուստաշոուի հեղինակն է։ Եղել է «Հետհաշվարկ Քեյթ Օլբերմենի հետ» (Countdown with Keith Olbermann) և «Սպիտակ տան մրցավազքը» (Race for the White House) ծրագրերի հաղորդավարուհին։ Մեդոուն դարձել է առաջին բաց լեսբուհի հաղորդավարուհին, որն ամուր հաստատվել է նորությունների փրայմ-թայմ թողարկումներում[4][5][6]։

Իր քաղաքական հայացքների մասին հարցին Ռեյչելը պատասխանել է. «Ես անկասկած լիբերալ եմ և գրեթե լիովին համաձայն եմ Էյզենհաուերի դարաշրջանի Հանրապետական կուսակցության քաղաքականության հետ»[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդոուն ծնվել է 1973 թվականի ապրիլի 1-ին Կալիֆոռնիա նահանգի Կաստրո Վալի քաղաքում։ Նրա հայրը՝ Ռոբերտ Մեդոուն, ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին կապիտան է, որը պաշտոնաթող Է եղել Մեդոուի ծնվելուց մեկ տարի առաջ և հետագայում փաստաբան է դարձել, իսկ մայրը՝ Էլեյն Մեդոուն (Հոսե), Կանադայի Նյուֆաունդլենդից դպրոցական ծրագրի ադմինիստրատոր է[8][9][10]։ Ռեյչելի հայրն ունի ռուս-հոլանդական արմատներ, իսկ մայրը՝ անգլո-իռլանդական։ Մեծացել է կաթոլիկների ընտանիքում, ինչպես հետագայում նկարագրել է նրա մայրը, «շատ պահպանողական» հասարակության մեջ[11][12]։

Ավարտել է Կաստրո-Վալիի միջնակարգ դպրոցը, իսկ 1994 թվականին՝ Սթենֆորդի համալսարանի հանրային քաղաքականության ֆակուլտետը[13]։ Նրան շնորհվել է Ջոն Գարդների կրթաթոշակ, ինչպես նաև Ռոդսի կրթաթոշակ, որով նա 1995 թվականին ընդունվել Է Օքսֆորդի համալսարանի ասպիրանտուրա։ 2001 թվականին ստացել է Օքսֆորդի փիլիսոփայության դոկտորի աստիճան[14]։ Նրա ատենախոսությունը գրվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և բրիտանական ու ամերիկյան բանտերում առողջապահական համակարգի բարեփոխումների թեմայով։ Նա դարձել է Ռոդսի կրթաթոշակի առաջին դափնեկիրը, որը չի թաքցնում իր միասեռականությունը[15][16]։

Առաջին ռադիոկայանը, որտեղ Մեդոուն հաղորդավար է աշխատել, Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում գտնվող WRNX (100,9 FM)-ն էր, որտեղ աշխատել է եթերի անցկացման համար նոր դեմքերի որոնման մրցույթում հաղթելուց հետո։ Նա դարձել է «The Dave in the Morning Show» առավոտյան շոուի երկրորդ հաղորդավարը։ Այնուհետև Մասաչուսեթս նահանգի Նորթհեմփթոն քաղաքում դարձել է «Մեծ նախաճաշ» հաղորդման հաղորդավար, որտեղ աշխատել է երկու տարի։ 2004 թվականի մարտին նա լքել է նախագիծը և միացել «Air America» նոր կայանին[14]։ 2005 թվականի մարտին սկսվել է «Rachel Maddow Show»-ի երկժամյա ռադիոհաղորդումը, իսկ 2008 թվականի մարտին ստացել է ևս մեկ ժամ հաղորդման համար (6-ից մինչև 9-ը)։ 2008 թվականի սեպտեմբերին, երբ Ռեյչելը MSNBC-ում դարձել է գիշերային շոուի հաղորդավար, շոուն կրկին դարձել է երկժամյա։

2008 թվականի հունվարին Մեդոուն ստացել Է MSNBC-ի քաղաքական վերլուծաբանի տեղը և եղել է «Մրցավազք Սպիտակ տան համար» շոուի քննարկումների մշտական մասնակից և մասնակցել է նախագահական ընտրությունների լուսաբանմանը[17]։ Նա այդ ժամանակ հաճախ է հայտնվել նաև «Հետհաշվարկ Քեյթ Օլբերմենի հետ» շոուում։

2010 թվականի հունվարի 21-ին «Air America»-ում տեղի է ունեցել նրա «Rachel Maddow Show» շոուի վերջին թողարկումը, որից երկու շաբաթ առաջ ընկերության սեփականատերերը հայտ էին ներկայացրել սնանկացման մասին[18]։

Մեդոուն իր կնոջ՝ նկարչուհի Սյուզան Միկուլայի հետ, որը Մասաչուսեթսից է, ապրում է Նյու Յորքում՝ Մանհեթենում[19]։ Նրանք ծանոթացել են 1999 թվականին, երբ Միկուլան վարձել է Մադոուին՝ այգում աշխատանքներ կատարելու համար։ Ռեյչելն այդ ժամանակ գրել է իր ատենախոսությունը։ Չնայած Մասաչուսեթսի նահանգի՝ նույնասեռ ամուսնությունները ճանաչելուն՝ Մեդոուն և Միկուլան չեն ամուսնացել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Notable Names Database — 2002.
  3. Jon Carroll (August 11, 2009)։ «Rachel Maddow» (անգլերեն)։ Hearst Communications Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  4. «Congrats to Rachel Maddow; Knock 'em Dead Tonight!» (անգլերեն)։ Lesbiatopia։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  5. Ted Johnson (Mar. 6, 2009)։ «Maddow's unique style spikes ratings» (անգլերեն)։ RBI։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  6. «The Greatest & Gayest Headlines Of 2008» (անգլերեն)։ The Frisky։ December 18, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  7. Tom Sturm (May 06, 2010)։ «Wonk and Circumstance» (անգլերեն)։ The Valley Advocate։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  8. «Rachel Maddow» (անգլերեն)։ Comedy Partners։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  9. Louise France (փետրվարի 8, 2009)։ «'I'm not a TV anchor babe. I'm a big lesbian who looks like a man'» (անգլերեն)։ Guardian News։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  10. «Water supply, water rights and other legal issues at the East Bay Municipal Utility District, 1972-1993 : oral history transcript / 2003» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  11. Julia Baird։ «When Left is Right» (անգլերեն)։ The Newsweek/Daily Beast Company LLC։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  12. Cricket, Xander Rachel Maddow: A Neowonk Guide to the Leftist, Lesbian Pundit. — 2009. — ISBN 978-14421-2267-3
  13. Barrett Sheridan։ «Making Airwaves» (անգլերեն)։ Stanford Alumni Association։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  14. 14,0 14,1 AARON BARNHART (Jun. 14, 2008)։ «MSNBC’s Chuck Todd and Rachel Maddow are young, geeky and hot» (անգլերեն)։ Kansas City Star։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-19-ին։ Վերցված է 2011-10-11 
  15. Sarah Warn (August 20, 2008)։ «Rachel Maddow Becomes First Out Lesbian to Host Prime-Time News Show» (անգլերեն)։ Afterellen.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  16. Christopher Goodwin (սեպտեմբերի 28, 2008)։ «Gay TV host is liberal queen of US news» (անգլերեն)։ Guardian News։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  17. «Rachel Maddow» (անգլերեն)։ msnbc.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  18. «Air America Files for Chapter 7 Liquidation After Sales Drop» (անգլերեն)։ Bloomberg։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 
  19. Eric Goldscheider։ «WEEKDAY BANTERING IS BALANCED BY QUIET NEW ENGLAND WEEKENDS» (անգլերեն)։ February 24, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-10-11 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]