Ռադու Բելիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Ռադու Բելիգան
Radu Beligan.jpg
Ծնվել էդեկտեմբերի 14, 1918(1918-12-14)[1][2]
ԾննդավայրFilipești, Bacău County, Ռումինիա
Մահացել էհուլիսի 20, 2016(2016-07-20)[3][2] (97 տարեկանում)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Մասնագիտությունդերասան, theatre manager և կինոռեժիսոր
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան
ՊարգևներOrder For Merit?, Ռումինիայի Աստշի շքանշան, Order of Cultural Merit?, Order of the Yugoslav Flag? և Պատվավոր Լեգեոնի շքանշան
IMDbID 0067871
Պաշտոնական կայքէջradubeligan.ro
Radu Beligan Վիքիպահեստ

Ռադու Բելիգան (ռում.՝ Radu Beligan, դեկտեմբերի 14, 1918(1918-12-14)[1][2], Filipești, Bacău County, Ռումինիա - հուլիսի 20, 2016(2016-07-20)[3][2], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի թատերական և հասարակական գործիչ, կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասան, ռեժիսոր, մանկավարժ, թատրոնի և կինոյի համալսարանի պրոֆեսոր Բուխարեստում 1950-1965 թվականներին։ Ռումինիայի ակադեմիայի պատվավոր անդամ 2004 թվականից։ Ռումինիայի ժողովրդական արտիստ։ 2013 թվականի դեկտեմբերին նա գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում որպես «ամենածեր ակտիվ թատերական դերասանը» աշխարհում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադու Բելիգանը ռումինացու և հույնի որդի է։

1937-1938 թվականներից սովորել է իրավունքները Բուխարեստի համալսարանում։ Ավարտել է երգի և դրամատիկական մշակույթի թագավորական ակադեմիան (այժմ Բուխարեստի կոնսերվատորիա)։ Լյուսի Սթրուջ-Բուլանդի և գրող Էժեն Իոնեսկոյի աշակերտն է։

Հանդես էր գալիս սիրողական ներկայացումներում։ Իսկ 1938 թվականին ընդունվեց բանվորական թատրոն, այնուհետև Բուխարեստի Ազգային թատրոն։

1939 թվականից աշխատել է թատրոնում և նկարահանվում եր կինոյում։ 1940-ականների վերջին Բակեույում դարձավ թատրոնի ռեժիսոր։

Բուխարեստում կատակերգական թատրոնի հիմնադիրն է։ Որտեղ եղել է տնօրեն 1961-1969 թվականներին։ 1968 - 1990 թվականներին կառավարել է Կարաջալե անվան Ազգային թատրոնում։

Թատերական բեմում ստեղծեց մի շարք անմոռանալի կերպարների խաղալով դասական ու ժամանակակից դերերում։ Հանդես է եկել ռումինական և համաշխարհային դասականների դրամատուրգիայում։ Ինչպես՝ Յոն Լուկա Կարաջալեի, Կամիլ Պետերսկուի, Միքայել Սեբաստյանի, Աուրել Բարանգի, Ուիլյամ Շեքսպիրի, Կառլո Գոլդոնիի, Նիկոլայ Գոգոլի, Անտոն Չեխովի, Ջորջ Բեռնարդ Շոուի, Մաքսիմ Գորկու, Ալբեր Կամյուի, Էժեն Իոնեսկոյի, Ժան Անույի, Ֆրիդրիխ Դյուրենմաթ, Էդուարդ Օլբիի, Փիթեր Շեֆերի, Պատրիկ Զյուսքինդի, Նիլ Սայմոնի, Ումբերտո Էկոյի։

Որպես թատերական ռեժիսոր՝ Բելիգանը բեմադրեց Ժան Անույի «էգոիստ»-ը, Յոն Լուկա Կարաջալեի «Կորցրած պատվոգիրը», Մոլյերի «Ակամա բժիշկները», Էրիկ Ասսույի «Անծանոթը գիշերում» և ուրիշները։

Մինչև այժմ Ռադու Բելիգանը դուրս է գալիս բեմ․ 2007-2008 թվականներին խաղացել է «Take, Ianke şi Cadâr Egoistul» ներկայացումի մեջ։

1943 ովականներին առաջնելույթ ունեցավ Ժանա Գեորգսկի «Բուռն գիշեր» կատակերգության մեջ՝ կատարելով գլխավոր դերերից մեկը։

Կինոէկրաններին Բելիգանը կատարում էր լիրիկա-կատակերգական դերերը։

1969-1989 թվականներին նա եղել է Ռումինիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեյի անդամ, իսկ 1961-1975 թվականներին դարձավ Ռումինիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր։

1971 թվականին դարձավ միջազգային թատրոնի ինստիտուտի նախագահ, իսկ 1977 թվականին՝ պրեզիդենտ։ Le Muse ակադեմիայի անդամ է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]