Ջովանի Գաբրիելի
Ջովանի Գաբրիելի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Giovanni Gabrieli |
Ծնվել է | 1557[1][2][3][…] Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Երկիր | Վենետիկի հանրապետություն |
Մահացել է | օգոստոսի 12, 1612[4][5][6] Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Գերեզման | Santo Stefano, Venice |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երգեհոնահար |
Գործիքներ | երգեհոն |
Giovanni Gabrieli Վիքիպահեստում |
Ջովանի Գաբրիելի (իտալ.՝ Giovanni Gabrieli, 1557[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - օգոստոսի 12, 1612[4][5][6], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի կոմպոզիտոր և Վերածննդի դարաշրջանի երգեհոնահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրիելին ծնվել է Վենետիկում։ Նա ընտանիքի հինգ երեխաներից մեկն է։ Հայրը եկել է Կարնիայի մարզից և Ջովանիի ծնվելուց անմիջապես առաջ մեկնել է Վենետիկ։ Չնայած Ջովաննիի վաղ կյանքի մասին շատ բան հայտնի չէ, նա հավանաբար սովորել է իր հորեղբոր՝ կոմպոզիտոր Անդրեա Գաբրիելիի մոտ, որը 1560-ականներից մինչև իր մահը՝ 1585թվականը, աշխատել է Սուրբ Մարկոսի տաճարում[7]։
Ջովաննին նաև մեկնել է Մյունխեն, որպեսզի սովորի հայտնի Օրլանդո դե Լասուսի մոտ` դուքս Ալբերտ V-ի արքունիքում։ Ամենայն հավանականությամբ, նա այնտեղ է մնացել մինչև 1579 թվականը։ Լասուսը պետք է դառնար իր երաժշտական ոճի զարգացման հիմնական ազդակներից մեկը[7]։
1584 թվականին նա վերադարձավ Վենետիկ, որտեղ 1585 թվականին դարձավ Սուրբ Մարկոսի տաճարի երգեհոնահար, իսկ հորեղբոր մահից հետո նա զբաղեցրեց նաև գլխավոր կոմպոզիտորի պաշտոնը։ Բացի այդ, նա սկսեց նաև խմբագրել հորեղբոր երաժշտական ստեղծագործությունների մեծ մասը։ Անդրեան, ակնհայտորեն, շատ քիչ հակում ուներ տպագրելու իր սեփական երաժշտությունը, բայց Ջովաննիի կարծիքը դրա վերաբերյալ բավական բարձր էր և նա իր իսկ ժամանակի մեծ մասը տրամադրեց այն խմբագրելու և տպագրելու համար։
Գաբրիելիի կարիերան ավելի մեծ վերելք ապրեց, երբ նա ստացավ երգեհոնահարի պաշտոն Scuola Grande di San Rocco-ում, որը նա պահպանեց իր ողջ կյանքի ընթացքում։ Սան Ռոկոն ամենահեղինակավորն էր վենետիկյան բոլոր հաստատություններից և իր շքեղությամբ զիջում էր միայն Սան Մարկոյին։ Ջովաննիի երաժշտական գործունեության վառ նկարագրությունը պահպանվում է անգլիացի գրող Թոմաս Կորյատի ճանապարհորդական հուշերում։ Նրա երաժշտության մեծ մասը գրված էր հատուկ Սան Ռոկոյի համար[8], չնայած նա հավանաբար էլ ավելի շատ ստեղծագործեց Սան Մարկոյի համար։
Գաբրիելիի աշխատանքները նրան դարձնում էին Եվրոպայի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկը։ Նորարարությունները, որն սկսվեց նրա ազդեցիկ «Սակրայի սիմֆոնիա» հատորով (1597), այնպիսին էր, որ կոմպոզիտորներ՝ ամբողջ Եվրոպայից, հատկապես Գերմանիայից, գալիս էին Վենետիկ՝ ուսանելու։ Ակնհայտ է, որ նա նաև իր նոր աշակերտներին հանձնարարեց ուսումնասիրել Իտալիայում գրված մադրիգալները, այնպես որ նրանք ոչ միայն հետ բերեցին վենետիկյան մեծ պոլիխորալական ոճը իրենց հայրենիք, այլ նաև մանդրիգալի ոճը։ Հենրիխ Շյուցը և մյուսները օգնեցին բարոկկոյի վաղ շրջանի երաժշտությունը հասցնել հյուսիս՝ Գերմանիա, որը վճռականորեն ազդեց հետագա երաժշտության պատմության վրա։ Հենց այս արմատների վրա են հիմնված գերմանական բարոկկոյի գագաթնակետի՝ Բախի ստեղծագործությունները։
Գաբրիելիի առողջական վիճակը սկսեց վատթարանալ 1606 թվականից հետո, այդ ժամանակ նա թողեց եկեղեցու ղեկավարությունը՝ այլևս չկարողանալով կատարել իր պարտականությունները։ Նա մահացավ 1612 թվականին Վենետիկում՝ երիկամի քարի բարդություններից։
Երաժշտությունը և ոճը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Գաբրիելին ստեղծագործում էր ժամանակին բնորոշ շատ ոճերում, նա նախընտրում էր հոգևոր երգերն ու գործիքային երաժշտությունը։ Նրա ամբողջ աշխարհիկ վոկալ երաժշտությունը պատկանում են իր կարիերայի համեմատաբար վաղ շրջանին։ Նա երբեք չի գրել ավելի թեթև ոճերում, ինչպիսիք են պարերը, իսկ ավելի ուշ ամբողջությամբ կենտրոնացավ հոգևոր վոկալ և գործիքային երաժշտության վրա[9]։ Նրան վերագրվող նորարությունների շարքում, և չնայած նա միշտ չէ, որ առաջինն էր օգտագործում դրանք, մեծ կարևորություն ունի դինամիկան, որը պետք է լիներ բարոկկո կոնցերտի հիմքը, և որը արագորեն տարածվեց դեպի հյուսիսային Եվրոպա՝ ինչպես Վենետիկ այցելուների զեկույցներով, այնպես էլ Գաբրիելիի ուսանողների կողմից, ովքեր էին Հանս Լեոն Հասլերը և Հենրիխ Շյուցը[10][11]։
Ինչպես մյուս կոմպոզիտորները, նա նույնպես օգտագործեց Սան Մարկոյի եկեղեցու անսովոր դասավորությունը՝ իր երկու երգչախմբային վերնահարկերով՝ միմյանց դիմաց, տպավորիչ տարածական էֆեկտներ ստեղծելու համար։ Նրա երաժշտական ստեղծագործությունների մեծ մասը գրված է այնպես, որ մի կողմում նախ երգչախումբ կամ նվագախումբ լսվի, իսկ մյուս կողմում հնչի պատասխանը։ Հաճախ եկեղեցու կենտրոնի բեմում գտնվում էր մի երրորդ խումբ[12]։ Այստեղ մեծ ուշադրության է արժանի հստակ ու ճիշտ գործիքավորումը։ Եկեղեցում ակուստիկան այնպիսին էր, որ գործիքները կատարյալ պարզությամբ լսվում էին հեռավոր կետերում։ Այսպիսով, գործիքավորումը, որը տարօրինակ է թվում թղթի վրա, օրինակ՝ մեկ լարային գործիքը, որը դրված է փողային գործիքների մեծ խմբի դեմ, կարող է Սան Մարկոյում հնչել կատարյալ հավասարակշռությամբ։
Գաբրիելիի առաջին ստեղծագործությունները հրատարակվել են հորեղբոր՝ Անդրեայի ստեղծագործությունների կողքին, իր «Համերգներ» հատորում (1587)։ Այս ստեղծագործություններում զգացվում է հորեղբոր ոճի մեծ ազդեցությունը երկխոսության և արձագանքման էֆեկտների օգտագործման գործում[13]։ Կան ցածր և բարձր երգչախմբեր, և դրանց բարձրության տարբերությունը երևում է գործիքային նվագակցությամբ։ Ջովաննիի 1597թվականի Sacrae Symphonia-ում տպագրված մոտետները կարծես հեռանում են այս տեխնիկայից՝ հասնելով մի մոդելի, որի երաժշտական նյութը զարգանում է երգչախմբում։ Որոշ մոտետների մեջ, ինչպիսիք են Omnes Gentes-ը, գործիքային կազմը երաժշտական նյութի բաղկացուցիչ մասն է կազմում[13]։
1605թվականից հետո Գաբրիելիի ստեղծագործությունները շատ ավելի հոմոֆոնիկ ոճով էին։ Նա գրեց գործիքային ստեղծագործություններ (սիմֆոնիա), մենակատար գործիքների համար ստեղծագործություններ, մոտետներ, որոնց մեջ կա սերտ երկխոսություն երգչախմբերի և մենակատարների միջև։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկում՝ «Ecclesiis»-ում, օգտագործվել է գործիքային կազմի և երգչախմբի 4առանձին խմբեր, որոնք հնչում են երգեհոնի և continuo-ի շարունակական նվագակցությամբ։
Canzon բառը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական canzon տերմինը (canzoni-հոգնակի), ինչպես օգտագործել են Գաբրիելին և այլք, բխում է ֆրանսիական «շանսոն» բառից, և Գաբրիելիի ժամանակից անմիջապես հետո այն ամբողջությամբ ներգրավվում է իտալերենի մեջ canzona ձևով (canzone-հոգնակի)։ Անգլերենում օգտագործվում է իտալական երկրորդ ձևը՝ canzone:
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգևոր երաժշտություն.
- 93 մոտետ
- պիեսներ Simphoniae sacrae ժողովածուից
- 7 մագնիֆիկատ
Աշխարհիկ երաժշտություն.
- 30 մագնիֆիկատ
Գործիքային երաժշտություն.
- 50 անսամբլ կանցոն և սոնատ
- 60 ռիչերկարներ, կանցոն, տոկկատ երգեհոնի համար
Concerti (1587)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Concerti di Andrea, et di Giovanni Gabrieli, organisti della Serenissima Signori di Venetia». 77 ստեղծագործությունների հավաքածու, որոնց մեծ մասը Ջովաննիի հորեղբորը՝ Անդրեա Գաբրիելիի գործերն են, բայց պարունակում է նաև կրտսեր Գաբրիելիի մոտետներից մի քանիսը`
- 9.) Inclina Domine aurem a 6
- 19.) Ego dixi Domine a 7
- 33.) O magnum mysterium a 8
- 37.) Deus meus ad te de luce a 10
- 40.) Angelus ad pastores ait a 12
- 77.) Sacri di Giove augei a 12
Sacrae Symphoniae (1597)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքածու, որի մեջ ներառված է 45 մոտետ 6, 7, 8, 10, 12, 14, 15 կամ 16 ձայների համար,14 կանցոնա 8, 10, 12 կամ 15 երաժշտական տողերի համար և երկու սոնատ երաժշտական 8 և 12տողերի համար։
- Motet “Cantate Domino” a 6, Ch. 6
- Exaudi Domine, justitiam meam, Ch.7
- Motet “Beata es virgo Maria” a 6, Ch. 8
- Motet “Miserere mei Deus” (Psalm 51) a 6, Ch. 9
- O quam suavis est, Domine, Ch.10
- Benedixisti Domine terram tuam, Ch.11
- Motet “Exaudi Deus orationem meam” (Psalm 55) a 7, Ch. 12
- Motet “Sancta Maria succurre miseris” a 7, Ch. 13
- O Domine Jesu Christe, Ch.14
- Domine exaudi orationem meam, Ch.15
- Jubilate Deo, omnis terr, Ch.16
- Misericordias Domin, Ch.17
- Beati immaculati, Ch.18
- Laudate nomen Domini, Ch.19
- Jam non dicam vos servos, Ch.20
- Beati omnes, Ch.21
- Domine, Dominus noster, Ch.22
- Angelus Domini descendit, Ch.23
- Motet “O Jesu mi dulcissime” a 8, Ch. 24
- Motet “Sancta et immaculata virginitas” a 8, Ch. 25
- Diligam te, Domine, Ch.26
- Exultate justi in Domino, Ch.27
- Hoc tegitur, Ch.28
- Ego sum qui sum, Ch.29
- In te Domine speravi, Ch.30
- Jubilemus singuli, Ch.31
- Magnificat, Ch.32
- Canzon per sonar primi toni a 8, Ch.170
- Canzon per sonar septimi toni a 8, Ch.171
- Canzon per sonar septimi toni a 8, Ch.172
- Canzon per sonar noni toni a 8, Ch.173
- Canzon per sonar duodecimi toni a 8, Ch.174
- Sonata pian e forte, Ch.175
- Benedicam Dominum, Ch.33
- Domine exaudi orationem meam, Ch.34
- Motet “Maria virgo” a 10, Ch. 35
- Motet “Deus qui beatum Marcum” a 10, Ch. 36
- Surrexit Pastor bonus, Ch.37
- Judica me, Domine, Ch.38
- Quis est iste qui venit, Ch.39
- Motet “Hodie Christus natus est” a 10, Ch. 40
- Canzon per sonar primi toni a 10, Ch.176
- Canzon per sonar duodecimi toni a 10, Ch.177
- Canzon per sonar duodecimi toni a 10, Ch.178
- Canzon per sonar duodecimi toni a 10, Ch.179
- Canzon in echo duodecimi toni à 10, Ch.180
- Canzon sudetta accommodata per concertar con l’Organo a 10, Ch.181
- Plaudite, psallite, jubilate Deo omnis terra, Ch.41
- Virtute magna, Ch.42
- Kyrie (primus), Ch.43
- Christe, Ch.44
- Kyrie (tertius), Ch.45 (Ch.43–45 are a single composition)
- Gloria, Ch.46
- Sanctus, Ch.47
- Magnificat, Ch.48
- Regina cœli, lætare, Ch.49
- Canzon per sonar septimi & octavi toni a 12, Ch.182
- Canzon per sonar noni toni a 12, Ch.183
- Sonata octavi toni a 12, Ch.184
- Nunc dimittis, Ch.50
- Jubilate Deo, omnis terra, Ch.51
- Canzon quarti toni a 15, Ch.185
- Omnes gentes plaudite manibus, Ch.52
Canzoni per sonare (1608)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքածու, որն իր մեջ ներառում է Գաբրիելիի, Ջիրոլամո Ֆրեսկոբալդիի և այլոց 36 կարճ գործերը։ Ցիկլի առաջին 4, ինչպես նաև 27-րդ և 28-րդ համարները պատկանում են Գաբրիելիի գրչին[14][15]։
- Canzon (I) a 4 “La spiritata,” Ch. 186
- Canzon (II) a 4, Ch. 187
- Canzon (III) a 4, Ch. 188
- Canzon (IV) a 4, Ch. 189
- Canzon (XXVII) a 8 “Fa sol la re,” Ch. 190
- Canzon (XXVIII) a 8 “Sol sol la sol fa mi,” Ch. 191
Canzoni e Sonate (written nlt. 1612, publ. 1615)
[խմբագրել | խմբագրել կոդը]16 կանցոնի և 5 սոնատների հավաքածու։ Հրատարակվել է 1615 թվականին՝ հետմահու։
- Canzon prima (item I) a 5, Ch. 195
- Canzon (II) a 6, Ch. 196
- Canzon (III) a 6, Ch. 197
- Canzon (IV) a 6, Ch. 198
- Canzon (V) a 7, Ch. 199
- Canzon (VI) a 7, Ch. 200
- Canzon (VII) a 7, Ch. 201
- Canzon (VIII) a 8, Ch. 202
- Canzon (IX)† a 8
- Canzon (X)† a 8
- Canzon (XI)† a 8
- Canzon (XII) a 8, Ch. 205
- Sonata (item XIII) a 8, Ch. 206
- Canzon (item XIV) a 10, Ch. 207
- Canzon (XV) a 10, Ch. 208
- Canzon (XVI) a 12, Ch. 209
- Canzon (XVII) a 12, Ch. 210
- Sonata (item XVIII) a 14, Ch. 211
- Sonata (XIX) a 15, Ch. 212
- Sonata (XX) a 22, Ch. 213
- Sonata (XXI) per tre violini e basso (a 4), Ch. 214
Sacrae Symphoniae II (written nlt. 1612, publ. 1615)
[խմբագրել | խմբագրել կոդը]Sacrae symphoniae Liber secundus. Լույս է տեսել 1612 թվականին՝ հետմահու։
- Exultavit cor meum
- Congratulamini mihi
- Ego dixi Domine
- Sancta et immaculata
- O Jesu mi dulcissime
- Hodie completi sunt
- O quam suavis
- Deus in nomine tuo
- Attendite popule meus
- Cantate Domino
- Benedictus es Dominus
- Litania Beatae Mariae Virginis
- Deus Deus meus
- Vox Domini
- Iubilate Deo
- Motet “Surrexit Christus” a 11, Ch. 66
- Exaudi Deus
- O gloriosa virgo
- Misericordia tua Domine
- Suscipe clementissime Deus
- Kyrie
- Sanctus
- Magnificat 12 vocum
- Confitebor tibi Domine
- Motet “Quem vidistis pastores” a 14
- Motet “In ecclesiis” a 14
- Magnificat 14 vocum
- Salvator noster
- O quam gloriosa
- Exaudi me Domine
- Magnificat 17 vocum
- Buccinate
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 opac.vatlib.it
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 6,2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 7,0 7,1 Bryant, Grove online
- ↑ Knighton, Tess (1997). «G.Gabrieli Music for San Rocco (record review)». Gramophone.
- ↑ Selfridge-Field, p. 81
- ↑ Grout, pp. 289–291
- ↑ Selfridge-Field, p. 81, p. 99
- ↑ Ongaro et al., Venice, Grove online
- ↑ 13,0 13,1 Arnold, Grove (1980)
- ↑ «Canzoni per sonare con ogni sorte di stromenti». Alessandro Raverii. 2018 թ․ հունիսի 6 – via Google Books.
- ↑ «Canzoni per sonare con ogni sorte di stromenti (Raverii, Alessandro) - IMSLP/Petrucci Music Library: Free Public Domain Sheet Music». imslp.org.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Գաբրիելի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 634)։ |