Հենրիխ Շյուց
Հենրիխ Շյուց | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Heinrich Schütz |
Նաև հայտնի է որպես | Henricus Sagittarius |
Ծնվել է | հոկտեմբերի 8 (18), 1585[1] Բադ Կյոստրից, Greiz, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3] |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 6 (16), 1672[4][2][5][…] (87 տարեկան) Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3] |
Ժանրեր | օպերա, Մոտետ, Կանտատ և Մադրիգալ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար, independent publisher, Կապելմայստեր և court chapel master |
Գործիքներ | երգեհոն |
![]() |
Հենրիխ Շյուց (գերմ.՝ Heinrich Schütz, հոկտեմբերի 8 (18), 1585[1], Բադ Կյոստրից, Greiz, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3] - նոյեմբերի 6 (16), 1672[4][2][5][…], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3]), գերմանացի երգահան և երգեհոնահար, երաժշտական մանկավարժ։
Երգել է Կասսելի պալատական երգչախմբում (1599 թվականից), կոմպոզիցիա ուսումնասիրել Ջ․ Գաբրիելի մոտ (1609–1612, Վենետիկ)։ Գերմանական երաժշտության շատ ժանրերի հիմնադիրն է։ Գրել է բազմաթիվ հոգևոր երկեր (պասսիոններ, օրատորիաներ, կանտատներ, «Գերմանական մագնիֆիկատ» ևն)՝ նախապատրաստելով Յո․ Ս․ Բախի, և Գ․ Ֆ․ Հենղելի մի շարք հայտնագործություններ։ Շյուցի գրչին են պատկանում գերմաներեն առաջին օպերան («Դափնե», 1627) և բալետը («Օրփեոս և Էվրիդիկե», 1638), որոնք չեն պահպանվել։
Համարվում է 17 դարի առավել կարևոր գերմանացի կոմպոզիտորը (մինչև Բախը)։ Գրել է «Դափնե» առաջին գերմանական օպերան (կատարվել է 1627 թ., երաժշտությունը չի պահպանվել) և հոգևոր ու աշխարհիկ բնույթի 500-ից ավել այլ ստեղծագործություններ։
Հիմնական ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Il primo libro de madrigali (Մադրիգալների առաջին գիրք, 1611)
- Psalmen Davids (Դավիթի սաղմոսներ, գիրք 1, 1619)
- Historia der frölichen und siegreichen Aufferstehung ... (1623)
- Cantiones sacrae (Սրբազան երգեր, 1625)
- Psalmen Davids (Դավիթի սաղմոսներ, գիրք 2, 1628)
- Symphoniae sacrae (Սրբազան սիմֆոնիաներ, 1629)
- Musikalische Exequien (1636)
- Kleine geistliche Konzerte (գիրք 1, 1636)
- Symphoniae sacrae (գիրք 2, 1647)
- Geistliche Chor-Music (1648)
- Symphoniae sacrae (գիրք 3, 1650)
- Zwölf geistliche Gesänge (1657)
- Psalmen Davids (գիրք 2-ի վերախմբագրում, 1661)
- Weihnachtshistorie (Սուրբծննդյան օրատորիա, 1664)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Риман Г. Шютц (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1467—1468.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 528)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Շյուց» հոդվածին։ |
|