Ջոաննա Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոաննա Հոֆման
Ծնվել էհուլիսի 27, 1955(1955-07-27) (68 տարեկան)
ԾննդավայրԼեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՉիկագոյի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունֆիզիկոս, ճարտարագետ և տնօրեն
ԱշխատավայրԷփլ և Sherpa
ԱմուսինԱլեն Ռոսման
Ծնողներհայր՝ Եժի Հոֆման

Ջոաննա Կարինե Հոֆման (անգլ.՝ Joanna Karine Hoffman, հուլիսի 27, 1955(1955-07-27), Լեհաստան[1]), հայկական արմատներով լեհաամերիկյան մարքեթինգային ղեկավար, Էփլ Մակինտոշ և NeXT թիմերի առաջին անդամներից[2][3]։ Այն ժամանակ, երբ նա սկսել է աշխատել Apple Computer-ում, Mac-ը «դեռ հետազոտական ծրագիր էր»[4]։ Նրա պաշտոնը «Մակինտոշի նախագծի առաջին մեկուկես տարվա ողջ մարքեթինգային թիմն էր»[4][5], որը ներառում էր արտադրանքի մարքեթինգային համագործակցությունը հենց Mac-ի արտադրանքի դիզայնի ուղղությամբ։ Նա նաև գրել է «Մակինտոշի օգտատիրոջ միջերեսի ուղեցույցի առաջին նախագիծը»[4]։ Ի վերջո Հոֆմանը ղեկավարել է MacԵվրոպայում և Ասիայում ներկայացրած միջազգային մարքեթինգային թիմը[4]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոֆմանը ծնվել է Լեհաստանում։ Կինոռեժիսոր Եժի Հոֆմանի և նրա հայ նախկին կնոջ՝ Մառլենա Նազարյանի դուստրն է։ Նա մինչև 10 տարեկանը մոր հետ ապրել է Հայկական ԽՍՀ-ում, այնուհետև հոր հետ մեկնել է Լեհաստան՝ Վարշավա։ 1967 թվականին նրա մայրն ամուսնացել է ամերիկացու հետ և տեղափոխվել Բուֆֆալո (Նյու Յորք)։ Հոֆմանը միացել է նրանց Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1968 թվականին[6]։ Հոֆմանն արագորեն յուրացրել է անգլերենը և գերազանց առաջադիմությամբ սովորել դպրոցում։

Նա ունի մարդաբանության, ֆիզիկայի և լեզվաբանության բնագավառներում աշխատանքի փորձ[5], Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT) ստացել է հումանիտար և բնական գիտությունների բակալավրի աստիճան, իսկ Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտից՝ հնագիտության ոլորտի դոկտորի կոչում (որը չի պաշտպանել)։ 1979 թվականին նա պետք է մեկներ Իրան՝ հնագիտական պեղումների։ Տատիկին տեսակցելու նպատակով նա կանգ է առել Լեհաստանում։ Շուտով Իրանից լուր է ստացվել Իրանի իսլամական հեղափոխության մասին, և այդ պատճառով նա ստիպված վերադարձել է ԱՄՆ[5]։

Մակինտոշ համակարգչի նախատիպը, Համակարգչային պատմության թանգարան, Կալիֆոռնիա

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոֆմանն արձակուրդում էր Չիկագոյի համալսարանից, երբ ընկերները խորհուրդ տվեցին մասնակցել դասախոսության Կալիֆոռնիայի Xerox PARC գիտահետազոտական ընկերությունում[7]։ Այնտեղ գտնվելու ժամանակ նա «դասախոսությունից հետո թեժ քննարկում ունեցավ» Ջեֆ Ռասկինի հետ[7]։ Քննարկման հիմնական թեման էր՝ «ինչպիսին պետք է լինեն համակարգիչները և ինչպես դրանք պետք է բարելավեն մարդկանց կյանքը»[7]։ Ռասկինն այնքան տպավորված էր Հոֆմանով, որ նրան խնդրեց հարցազրույց անցնել Apple-ում պաշտոն ստանալու համար[7]։ Հոֆմանը Macintosh նախագծում սկսեց աշխատել 1980 թվականի հոկտեմբերին[4]՝ Ռասկինի սկզբնական թիմում, որի կազմում էին նաև Բարել Սմիթը, Բադ Թրիբլը և Բրայան Հովարդը[8]։ Այդ ժամանակ Mac-ը «դեռևս հետազոտական ծրագիր էր»[4]։ Նրա պաշտոնը «Մակինտոշի նախագծի առաջին մեկուկես տարվա ողջ մարքեթինգային թիմն էր»[4][5], որը ներառում էր արտադրանքի մարքեթինգային համագործակցությունը հենց Mac-ի արտադրանքի դիզայնի ուղղությամբ։ Նա նաև գրել է «Մակինտոշի օգտատիրոջ միջերեսի ուղեցույցի առաջին նախագիծը»[4]։ Ի վերջո Հոֆմանը ղեկավարել է Mac-ը Եվրոպայում և Ասիայում ներկայացրած միջազգային մարքեթինգային թիմը[4]։ Հետագայում նա Սթիվ Ջոբսի հետ գնացել է NeXT, որպես նրա սկզբնական անդամներից մեկը[2][3]։

Հոֆմանը և՛ Apple-ում, և՛ NeXT-ում այն քչերից մեկն էր, ով վայելում էր Սթիվ Ջոբսի հետ հաջողությամբ համագործակցելու համբավ։ Ե՛վ 1981, և՛ 1982 թվականներին նա արժանացել է Apple-ի երգիծական մրցանակին, որը տրվել է «այն մարդուն, ով լավագույնս հակազդել է Ջոբսին» (Ջոբսը տեղյակ է եղել և հավանել է այդ մրցանակը)[2]։

1990-ական թվականների սկզբին Ջոաննա Հոֆմանը եղել է General Magic-ի մարքեթինգի փոխնախագահը։ 1995 թվականին, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար, նա անցել է թոշակի։ Երբեմն նա հրապարակային դասախոսություններ է կարդացել՝ քննարկելով իր վաղ կյանքը Apple-ում և աշխատանքը Սթիվ Ջոբսի հետ[4]։

2020 թվականին նա աշխատանքի է ընդունվել արհեստական բանականության իսպանական Sherpa ընկերությունում որպես նրա հիմնադիր և գործադիր տնօրեն Չաբի Ուրիբե Էչեբարիայի խորհրդատու և աջ ձեռք[9]։

Հոֆմանը շատ բացասական վերաբերմունք ունի Facebook-ի նկատմամբ[10]։ Հարցազրույցում նա ասել է, որ Facebook-ը «քանդում է ժողովրդավարության կառուցվածքը, ոչնչացնում է մարդկային հարաբերությունների կառուցվածքը և վաճառում է կախվածություն առաջացնող թմրանյութ, որը կոչվում է զայրույթ»[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոֆմանն ամուսնացած է ծագումով ֆրանսիացի Ալեն Ռոսմանի հետ, որը նույնպես աշխատել է AppleMac թիմում։ Նրանք ունեն երկու որդի[7]։

Կերպարը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբիգեյլ Մաքքոնելը[11] մարմնավորել է Ջոաննա Հոֆմանին 2013 թվականի «Ջոբս։ Գայթակղության կայսրություն» ֆիլմում։

Անգլիացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը մարմնավորել է Հոֆմանին 2015 թվականի «Սթիվ Ջոբս» ֆիլմում։ Այդ դերի համար Ուինսլեթն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի[12][13] և «BAFTA» մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, ինչպես նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի և «Screen Actors Guild» մրցանակի նույն անվանակարգում[14]։

Ինչ վերաբերում է Հոֆմանի և Ջոբսի հարաբերությունների բնույթին, Ուինսլեթը նրան նկարագրել է որպես Ջոբսի «աշխատանքային կին», և որ «նա արտասովոր, հանդուգն արևելաեվրոպական անձնավորություն էր, որը գրեթե միակ մարդն էր, ով կարող էր իրականում խելքի բերել Սթիվին»[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Joanna Hoffman public record accessed 11-7-2015
  2. 2,0 2,1 2,2 Isaacson, Walter (2011). Steve Jobs. Simon & Schuster. էջ ebook.
  3. 3,0 3,1 Patton, Phil (1989 թ․ օգոստոսի 6). «Steve Jobs: Out for Revenge». New York Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Hertzfeld, Andy (2005). Revolution in the Valley: The Insanely Great Story of How the Mac Was Made. O'Reilly Media. էջ xxii.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «The Wizards behind the Macintosh». Mac-history.net. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. Joanna Hoffman Interview at Makers Conference 2016 accessed 2-7-2015
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Terdiman, Daniel (2009 թ․ հունվարի 22). «Recollections of the Mac's creators». CNET. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. Hertzfeld, Andy (2005). Revolution in the Valley: The Insanely Great Story of How the Mac was Made. O'Reilly Media. էջ xxiii.
  9. Jiménez, Marimar (2020 թ․ մարտի 6). «La española Sherpa ficha a Joanna Hoffman, mano derecha de Steve Jobs». Cinco Días (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  10. 10,0 10,1 Grothaus, Michael (2020 թ․ հունիսի 12). «Steve Jobs's right-hand woman unleashes on Facebook, likening it to a drug dealer». Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին.
  11. «Abigail McConnell». IMDb.com, Inc. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  12. Մելքումյան, Հրաչ (2016 թ․ հունվարի 13). «Քեյթ Ուինսլեթը «Սթիվ Ջոբս» ֆիլմում խաղացած դերի համար արժանացավ «Ոսկե գլոբուս»-ի». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. «Ազատություն» ռադիոկայան.
  13. «Սթիվ Ջոբսի մասին ֆիլմում հայուհու դերի համար հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը «Ոսկե Գլոբուսի» է արժանացել». archive3.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  14. June 23, Jeff Labrecque Updated; EDT, 2015 at 05:47 PM. «What Kate Winslet would tell her 19-year-old self today». EW.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. Kachka, Boris (2015 թ․ օգոստոսի 26). «How Kate Winslet Won a Role in Steve Jobs and Managed All That Sorkin Dialogue». Vulture. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]