Էնդի Հերցֆելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդի Հերցֆելդ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6, 1953(1953-04-06) (71 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Harriton High School?
Մասնագիտությունcomputer engineer
ԱշխատավայրԷփլ և Գուգլ
Կայքfolklore.org
 Andy Hertzfeld Վիքիպահեստում

Էնդի Հերցֆելդ (անգլ.՝ Andy Hertzfeld, ապրիլի 6, 1953(1953-04-06), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), ամերիկացի ծրագրավորող և գյուտարար, ավագ ծրագրավորային ՕՍ ճարտարապետ Macintosh–ի համար 1981 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականին, Ֆիլադելֆիայում։ 1975 թվականին ստացել է ինֆորմատիկայի բակալավրի աստիճան Բրաունի համալսարանում և ընդունվել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարան։ 1978 թվականին նա հայտնագործել է Էփլ II անհատական համակարգիչը և սկսել է դրա համար ծրագրեր գրել։ 1979 թվականին նա աշխատանքի է անցել Apple Computer ընկերությունում` որպես համակարգային ծրագրավորող և այնտեղ մշակել է Apple Silentype տպիչ սարքի և Sup'R'Terminal վիդեոքարտեզի ծրագիրը։ 1980-ական թվականների սկզբին հրավիրել է համալսարանի իր ծանոթին` Սյուզեն Կերին, մասնակցելու Apple Computer ընկերության աշխատանքներին որպես գրաֆիկական դիզայներ[2]։

1981 թվականի փետրվարին Ստիվ Ջոբսը Էնդի Հերցֆելդի խնդրանքով ընդգրկել է նրան Macintosh մշակողների խմբում։ Բիլլ Աթքինսոնի և Բարելլ Սմիթի հետ աշխատելով Գայ Տրիբբլի մոտ` Հերցֆելդը դառնում է Mac OS-ի ավագ ծրագրային ճարտարապետը, հեղափոխություն անելով այն բանի շնորհիվ, որ դրա մեջ ներմուծվել էր օգտատիրոջ գրաֆիկական ինտերսեյֆ։

1984 թվականին Էնդի Հերցֆելդը հեռացել է Apple Computer-ից։ Դրանից հետո նա մասնակցել է ևս երեք` Radius (1986 թվական), General Magic (1990 թվական) և Eazel (1999 թվական) ընկերությունների հիմնադրմանը։ Eazel-ում նա օգնել է ստեղծել Nautilus ֆայլային մենեջեր` ԳՆՕՄ աշխատասեղանի համար։ 2002 և 2003 թվականին նա կամավոր աշխատել է Open Source Applications Foundation-ի համար` գրելով առաջին Chandler անձնական ինֆորմացիոն մենեջեր նախատիպը։ 2004 թվականի սկզբին Հերցֆելդը ստեղծել է folklore.org կայքը, որտեղ հրատարակել են հուշեր (խմբի այլ անդամների մասնակցությամբ) առաջին Macintosh-ի ստեղծման գործընթացի մասին։ 2005 թվականի օգոստոսից սկսել է աշխատել Գուգլում։ Մասնակցել է Գուգլ+ սոցիալական կայքի ստեղծմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Artists + Artworks
  2. Alexandra Lange The Woman Who Gave the Macintosh a Smile(անգլ.). — 2018-04-19. — ISSN 0028-792X.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Հերցֆելդ» հոդվածին։