Jump to content

Ջոբս։ Գայթակղության կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոբս․ Գայթակղության կայսրություն
անգլ.՝ Jobs
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաՍթիվ Ջոբս
Թվական2013
Լեզուանգլերեն
ՌեժիսորJoshua Michael Stern?
ՊրոդյուսերMarcos A. Rodriguez?
ԴերակատարներԷշթոն Քաթչեր[1], Ջոշ Գադ[1], Դերմոթ Մալրունի[1], Մեթյու Մոդայն[1], Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[1], Լուկաս Հաաս[1], Վիկտոր Ռասուկ[1], Ռոն Էլդարդ[1], Դևիդ Դենման[1], Ջոն Գեթց, Լեսլի Էնն Ուորեն[1], Էլդեն Հենսոն[1], Քևին Դան[1], Ջեյմս Վուդս[1], Ամանդա Քրյու[1], Scott Krinsky?, Անա Օ'Ռեյլի[1], Eddie Hassell?[1], Էբի Բրամել[1], Բրեդ Ուիլյամ Հենկե[1], Ուիլյամ Մեփոթեր[1], Ջոել Մյուրեյ[1], Քլեյթոն Ռոներ[1], Մարկ Կասեն[1], Մասի Օկա[1], Օլիվիա Ջորդան[1], Ռոնի Ջին Բլևինս[1], Ջայլս Մեթի[1], Ռոբերտ Փայն, Նելսոն Ֆրանքլին, Lenny Jacobson?, Brett Gelman? և Ավա Ակրես
ՕպերատորՌասել Քարփինթեր
ԵրաժշտությունՋոն Դեբնի
Պատմվածքի վայրԴելի, Հնդկաստան, Կալիֆոռնիա և ԱՄՆ
Նկարահանման վայրԿալիֆոռնիա և Դելի
Տևողություն122 րոպե
Բյուջե12 000 000 $[2]
Շահույթ35 931 410 $[2]
Պաշտոնական կայքէջ
 Jobs (film) Վիքիպահեստում

«Ջոբս․ Գայթակղության կայսրություն» (անգլ.՝ Jobs, ոճավորված է, ինչպես jOBS), Ջոշուա Մայքլ Շթերնի գեղարվեստական ֆիլմ, 1974-ից 2001 թվականներին ընկած ժամանակահատվածում ամերիկյան գործարարի, բիզնեսմենի, մենեջերի, դիզայների և ներդրողի՝ Սթիվ Ջոբսի կյանքի մասին։ Այսինքն այն ժամանակահատվածը, երբ նա դեռ եղել է Ռիդ քոլեջի ուսանող և ներկայացրել է առաջին iPod-ը 2001 թվականին[3]։ Պրեմիերան կայացել է 2013 թվականի հունվարի 27-ին Սենդես կինոփառատոնի փակման ժամանակ[4]։

Ֆիլմը կենտրոնանում է դրա վրա, թե ինչպես Սթիվ Ջոբսը հիպպիյից դարձավ Apple ընկերության համահիմնադիրը։

Ֆիլմը սկսվում է հետևյալ կերպ՝ 2001 թվականին, արդեն ոչ երիտասարդ Սթիվ Ջոբսը ներկայացնում է առաջին iPod-ը Apple Town Hall-ում։

Այնուհետև ֆիլմը պատմում է Ռիդ Քոլեջում Սթիվ Ջոբսի ուսանողական կյանքի մասին (1974 թվական)։ Սթիվը հեռացավ քոլեջից մեծ ծախսերի պատճառով, սակայն նախկինի պես կարող էր հաճախել դեկան Ջեք Դադմանի դասերին։ Ջոբսին հատկապես հետաքրքրում էր գեղգրության կուրսը։ Նա հանդիպում է իր ընկեր՝ Դենիել Քոթքեյի մոտ։ Այդ ժամանակ Ջոբսը ուներ իր ձեռքերին Ռամա Դասսի «Լինել այստեղ և հիմա» գրքի պատճենը։ Այդ գրքի ճնշման տակ և նրանց փորձերը ԼՍԴ-ի հետ, Ջոբսը և Քոթքեն անց են կացնում ժամանակը Հնդկաստանում։

Երկու տարի անց, Ջոբսը վերադառնում է Լոս-Ալտոս, Կալիֆոռնիա, վերադառնում է տուն՝ իրեն խնամող ծնողների՝ Փոլի և Կլառեյի մոտ։ Նա աշխատում է Atari ընկերության վրա և զարգացնում է իր ընկերոջ՝ Սթիվ Վոզնյակի հետ գործընկերությունը, դրանից հետո, երբ տեսնում է, որ Վոզնյակը պատրաստեց (Apple I)-ը։ Նրանք միասին ստեղծում են ընկերություն և անվանում են Apple Computer, չնայած դրան, որ արդեն կա ձայնագրման լեյբլ՝ Apple Records, որը հիմնվել է The Beatles խմբի կողմից։ Վոզնյակը ներկայացնում է Apple I -ը Ինքնարար համակարգիչների ակումբում։ Շուտով Ջոբսին մոտենում է Փոլ Թերելը, ով հետաքրքրվում է Apple ընկերությամբ։ Իմանալով, որ նրանց պետք կլինի ինչ-որ տեղ, որտեղ նրանք կկարողանային տեղադրել աշխատանքային տեղերը, Ջոբսը համոզում է իր հորը՝ Փոլին, թույլատրել օգտագործել ընտանեկան ավտոտնակը իր նոր ընկերության համար։ Հասկանալով, որ նրանք չեն կարող մենակ ստեղծել այդ համակարգիչները՝ Ջոբսը ներգրավում է իր ընկերության մեջ Քոթքեյին, Բիլ Ֆեռնանդեսին և Քրիս Էսփիզոույին[5]։ Սակայն Թերելը հիասթափված է Apple I-ով։ Այդ ռեակցիան ներշնչում է Ջոբսին երկրորդ մոդելի ստեղծմանը։ Նա վարձատրում է Ռոդ Հոլթին, սնուցման համակարգի հայեցակարգը փոխելու համար։ Դրանից բացի, մի քանի անհաջող փորձերից հետո, Ջոբսը վերջապես հետաքրքրում է շահագրգիռ կապիտալիսին՝ Մայք Մարքուլային, որը նույնպես միանում է Apple-ին։ Նրանք թողարկում են Apple II -ը 1977 թվականին և ներկայացնում են վերջինս West Coast Computer Faire-ում, որտեղ նրանց սպասում է հաջողությունը։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ջոբս․ Գայթակղության կայսրություն» ֆիլմի նկարահանման խումբը Սթիվ Ջոբսի մանկական տանը, Լոս Ալտոս, Կալիֆոռնիա

Արտադրությունը սկսվել է 2012 թվականի հունիսին Ջոբսի մանկական տանը՝ Լոս Ալտոսում, Կալոֆոռնիա, Ջոբսի խորթ մոր՝ Մեռլին Ջոբսի օգնությամբ[6]։

Նրան նույնպես նկատել է իր քույր՝ Փեթին[7]։

Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Լոս ԱՆջելեսի տարածաշրջանում[8][9].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=jobs.htm
  3. Peter Canavese (August 16, 2013). «Palo Alto Online Film Review: Jobs»(չաշխատող հղում). Palo Alto Online
  4. «Sex, politics and Steve Jobs highlight Sundance Film Festival» (անգլերեն). The New Age. 19 января 2013. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  5. Early Apple Employees Talk Memories of Steve Jobs, New Movie — Dice Insights
  6. Taylor Bigler (2013 թ․ օգոստոսի 16). «'Jobs' producer on 'the rise, the fall and the triumphant return of Steve Jobs'». Dailycaller.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  7. «Lights! Camera! Action! Film crews descend on Los Altos to chronicle the life of Steve Jobs». Contracostatimes.com. 2012 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  8. McCollum, Charlie (2013 թ․ օգոստոսի 12). «Ashton Kutcher, Steve Jobs and the making of 'Jobs'». San Jose Mercury News. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Jobs (2013)». IMDb.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոբս։ Գայթակղության կայսրություն» հոդվածին։