Նիկիտա Ջիգուրդա
Նիկիտա Ջիգուրդա ուկրաիներեն՝ Микита Борисович Джигурда | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ուկրաինա և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, կինոռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կիթառահար և հեռուստահաղորդավար |
Ժանրեր | ռուսական շանսոն |
Ամուսին(ներ) | Marina Anissina? և Մարինա Եսիպենկո |
Պարգևներ և մրցանակներ | |
nikitadzhygurda.com | |
Նիկիտա Բորիսովիչ Ջիգուրդա (մարտի 27, 1961, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական և ռուսական դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և երգիչ։ Չեչնիայի ժողովրդական արտիստ (2008 թ.)[1][2] և Կարբադինո-Բալկարի ԱԽՍՀ-ի վաստակավոր արտիստ (1987 թ.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկիտա Ջիգուրդայի և իր եղբայրների՝ Սերգեյի[3] ու Ռուսլանի[4] հավաստմամբ նրանք սերում են զապորոժյան կազակներից։ Նիկիտա Ջիգուրդան հաստատում է, որ իր ազգանունը թարգմանաբար նշանակում է «իշխող երկսայր կացին»[5]։
Պատանեկության տարիներին նա շատ էր կատարում Վլադիմիր Վիսոցկու երգերը[6]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիևի ֆիզկուլտուրայի համալսարանը։ Նա եղել է Ուկրաինայի կանոեի հավաքականի անդամ։ 20 տարեկան նրան տեղափոխել են հոգեբուժարան՝ «հիպոմանիակալ պսիխոզ» ախտանիշով[7]։ Առաջին կուրսը ավարտելուց հետո լքել է համալսարանը և ընդունվել Բորիս Շուկինի թատրոնի համալսարան և 1987 թվականին ավարտել է։
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականին ավարտելով Բորիս Շուկինի թատրոնի համալսարանը ավարտելով Ջիգուրդան դառնում է Մոսկվայի նոր դրամատիկական թատրոնի դերասան։ 1989 թվականին տեղափոխվել է Ռուբեն Սիմոնովի թատրոն, ապա 1991 թվականից խաղացել է «Նիկիտայի դարպասների մոտ» թատրոնի բեմում։
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականին առաջնաելույթ է ունեցել կինոյում, խաղալով Նիկոլայ Զասեև Ռուդենկոյի «Վիավոր քարը» ֆիլմում գլխավոր դերը, որը հիմնված էր բալկար խորհրդային բանաստեղծ Կայսըն Կուլիևի նույնանուն պոեմի վրա։ 1991 թվականին արդեն հանդես է եկել, որպես կինոռեժիսոր և «Գերի Սուպերմենը» ֆիլմի սցենարիստ, այդ ֆիլմում նա խաղացել է գլխավոր դերը և կատարել իր կողմից գրված երգերը։
Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է որպես իր երգերի սեփական հեղինակ և կատարող։ Թողարկել է ավելի քան երեսուն երաժշտական ալբոմներ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկիտայի առաջին կինը ռուս դերասանուհի Մարինա Էսիպենկոն էր։ Չգրանգված ամուսնության մեջ էր գտնվում պոետ և լուսանկարիչ Յանա Պավելսկիի հետ[8][9], ումից նա ունի երկու որդի՝ Արտեմի Դոբրովլադը (2002 թ.)[10] և Իլյա Մակսիմիլիանը (2008 թ.)[11]: 2008 թվականի փետրվարից ամուսնացած է գեղասահորդուհի Մարինա Անիսինայի հետ, ումից ունի ևս երկու երեխա՝ որդի Միկա Անժելյա Կրիստան (2009 թ.) և դուստր Եվա Վլադան (2010 թ.)[12]:
Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին Նիկիտա Ջիգուրդային վստահվեց ներկայացնել Իրինա Հակամադային՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ[13][14]։ Աջակացում էր «Արդար Ռուսաստան» կուսակցությանը[15][16]։ 2013 թվականին հայտարարեց, որ ընտրություններին նա կքվեարկի Ալեքսեյ Նավալնիի օգտին, «որովհետև նա այն մարդն է, ով կարող է ստեղծել նոր համակարգ»[17]։ Հանդես է եկել «Pussy Riot» խմբի անդամներին ազատելու համար[18][19]։ Ջիգուրդան խոստովանել է, որ առաջ ունեցել է հոմոֆոբիական հայացքենր, բայց իր կնոջ՝ Մարինա Անիսինայի և նրա ընկներների շնորհիվ փոխել է դրանք[20][21]։ Մի քանի անգամ հայտարերել է, որ պատրաստ է գլխավոր գեյ շքերթները և հոմոսեքսուալ աստղերին կոչ էր անում կամինգ աութ անել[22][23][24]։ Հայտարարել է որ կաջակցի դպրոցներում սեռական դաստիարակության դասըթնացների անցկացնելուն[25][26]։
2013 թվականի դեկտեմբերին Ջիգուրդան ելույթ է ունեցել Եվրոմայդանի բեմում, որտեղ կարդացել է իր կողմից գրված բանաստեղծությունները, կատարել է Ուկրաինայի օրհներգը և առաջկցել է ցուցարարներին[27][28]։ Սակայն 2014 թվականին մասնակցել է Դոնեցկի ցույցին[29][30], հայտարարել է որ Եվրամայդանը «ներկայացում» և «դեկորացիա» էր և քաղաքական գործիչներ Տուրչինովին, Յացյենյուկային, Տիմոշենկոյին, Պորոշենկոյին ու Վիտալի Կլիչկոյին անվանել է «դավաճաններ, ովքեր Ուկրաինան վաճառել են ԱՄՆ-ին»[31]։
Հայտնիությունը համացանցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջիգուրդան հանդիսացել է առարկա բազմաթիվ ծաղրերգությունների համար։ 2012 թվականի ապրիլին համացանցում հայտնվեց մի հոլովակ, որտեղ Նիկիտային անվանում էին Չուբակկա[32]։
Իր YouTube-իալիքում Ջիգուրդան տեղադրել է PSY-ի Gangnam Style երգի ծաղրերգությունը, որը անվանել է «Օպա Ջիգուրդա»։ Նա տեղադրել է «Gentleman» երգի ծաղրերգությունը, որը անվանել է «ՋԻԳՈՒՐԴԱՄԵՆ S.W.A.G.»:
Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջիգուրդային անվանում են «ռուսական շոու բիզնեսի մեծագույն ֆրիկ»[33]։ Նրան մեղադրում են Վլադիմիր Վիսոցկիին ընդօրինակելու համար։ Որոշները նաև պնդում են, որ նրա խռպոտ ձայնը իսկական չէ[34]։ Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Ջիգուրդային անվանել է «ծերացող ապաշնորհություն»։ Իր կարծիքով չկա որևէ ֆիլմ կամ թատերական ներկայացում, որտեղ Ջիգուրդան որպես դերասան փայլում է[35]։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1987 թ.— «Վիավոր քարը» — Ասկեր
- 1991 թ.— «Վերջին հնարավորության հետևից» — «Կովկասյան խոհանոց» սրճաանի խորոված պատրաստող
- 1991 թ.— «Իվան Ֆյոդորով» — Անդրեյ Կուրբսկի
- 1991 թ.— «Սուրբ ծնունդը Փարիզում» — Էդգար
- 1993 թ.— «Վինտ» — Նիկիտա, խաղատան երգիչ
- 1993 թ.— «Գերի Սուպերմենը կամ էրոտիկ մուտանտ» — Անատոլի
- 1995 թ.— «Հորոսկոպով կարիճ» — հոգևորական
- 1995 թ.— «Սիրել ռուսական ձևով» — Վիկտոր Կուրլիգին
- 1996 թ.— «Էրմակ» — Իվան Կալցո
- 1996 թ.— «Սիրել ռուսական ձևով 2» — Վիկտոր Կուրլիգին
- 1999 թ.— «Սիրել ռուսական ձևով 3» — Վիկտոր Կուրլիգին
- 1999 թ.— «Երկարի վտանգ» — Գիվի
- 2001 թ.— Աղոթք հետման Մազեպի մասին — Կառլ XII թագավոր
- 2002 թ.— «Ներքև նայողը» — Տատարին Ռուսլան
- 2005 թ.— «Վլադիմիրյան կենտրոն»
- 2007 թ.— «Խելագարություն. մարտահրավեր և պայքար» — Թղթակից
- 2007 թ.— «Երբ աստվածները քնել են» — Ռուսլան Նեմցով
- 2011 թ.— «Գործակալ Կուպեր» — Գարիկ Բեսոնով
- 2014 թ.— «Ինչ են անում տղամարդիկ 2» — կամեո
- 2016 թ.— «Ուրբաթ» — կամեո
Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 — «Գերի Սուպերմենը կամ էրոտիկ մուտանտ» (Ստանիսլավ Գայդուկի հետ համատեղ)
Հնչյունավորված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990 թ.— «Կոմինո» — որսորդ, գազաններ
- 1995 թ.— «Պոլիֆեմ, Ակիդ և Գալատեա» — Պոլիֆեմ
- 2002 թ.— Serious Sam: The Second Encounter — Սեմ
- 2005 թ.— «Վիվեսեկտոր. Գազանը ներսում» — Առյուծ
- 2007 թ.— «Նիկո. Ճանապարհ դեպի աստղեր» — Գայլ
- 2009 թ.— «Տարաս Բուլբա» — Մորուքավոր
- 2011 թ.— «Բարբարոս Ռոնալը» — Վոլկազար
- Warcraft: Orcs & Humans; Warcraft III: Reign of Chaos (ռուսերեն հնչյունավորում) — Մի քանի օրկերի և նագերի ձայն
Ալբոմներ և երգերի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
- Песни Владимира Высоцкого 1 (1984)
- Песни Владимира Высоцкого 2 (1984)
- Песни Владимира Высоцкого 3 (1984)
- Песни Владимира Высоцкого 4 (1984)
- Отречёмся от старого мира (1986)
- На стихи Владимира Высоцкого 1 (1987)
- На стихи Владимира Высоцкого 2 (1987)
- Перестройка (1987)
- Гласность (1988)
- Ускорение (1989)
- Утопия (1990)
- Плюрализм (1991)
- Концерт Никиты и Сергея Джигурды в Киеве (1991)
- Веровать (1992)
- Лунная женщина (1993)
- После спектакля запись для Бархатова (1994)
- Огонь любви (1995)
- Лунная женщина (переиздание) (1996)
- Фиолетовая роза (1996)
- Если свистнут проститутки (1996)
- Венок из песен в память о Высоцком (2000)
- Актёр и песня (2001)
- Волчья кровь (2001)
- Иллюзия любви (От Фрейда к Юнгу) (2003)
- Раздвигая горизонты (2004)
- Лови настроение Рок-Н-Ролл (2006)
- Золотая сорвиголова (2006)
- Глюоновые танцы (2006)
- Хулиган я, хулиган (2006)
- Իվան Ֆրանկոյի «Страшный суд» աուդիոգիրք (2007, ուկրաիներեն)
- Монадные стихи (2008)
- Любить по-русски — падать в небо. DVD (2009)
- #оппаджигурда (gangnam style երգի ռեմիքս) (2012)
- #ДжигурдаМэн S.W.A.G (PSY — gentleman երգի ռեմիքս) (2013)
- Пираты астральных морей (#КапитанДжигурда) (2013)
- #СантаДжигурда (2013)
- Прощание славянки Mix (2014)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չեչնիայի ժողովրդական արտիստ (2008) — պրոֆեսիոնալ բեմանակն արվեստի, ստեղծագործական գործունեության զարգացման և Չեչնիայում մեծ համբավ ձեռք բերելու համար[1][2]։
- «Արծաթե կրկնակոշիկ» (2009) — Մարինա Անիսինայի ծննդաբերության կարճամետրաժ ֆիլմի համար։
- «Արծաթե կրկնակոշիկ» (2009) — «Տարվա Ջիգուրդա» անվանակարգում իր մեծ ավանդի համար[36]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Указ Президента Чеченской Республики от 14 июня 2008 года № 201 «О присвоении почётного звания „Народный артист Чеченской Республики" Джигурде Н. Б.»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ 2,0 2,1 Мария Мацур (2008 թ․ հունիսի 16). «Звёздный «Ковчег»». «Российская газета».
- ↑ «Сегодня в «Доме актёра» Сергей Джигурда». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Шансон Плюс ™ -> ШАНСОНЬЕ, КАК ОН ЕСТЬ (Руслан Джигурда)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Передача «Ты не поверишь» канала НТВ от 26 сентября 2009
- ↑ rusactors.ru — Джигурда
- ↑ Никита Джигурда: «В психиатрической больнице мне кололи по семь транквилизаторов в день» «Вокруг ТВ», 20 октября 2012 г.
- ↑ «Фотограф Яна Павелковская». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Джигурда стал «бывшим»
- ↑ «Никита Джигурда: «Деньги нужны, чтобы баловать близких»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Джигурда бросил беременную жену». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Биография Никиты Борисовича Джигурды». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Презентация книги Ирины Хакамада «Я работаю политиком»». Официальный сайт Ирины Хакамада. 10 марта 2004 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Никита Джигурда приедет в Кострому читать оду в честь Ирины Хакамады». Regnum. 11 марта 2004 года.
- ↑ «Римма Маркова и Никита Джигурда рассказали барнаульцам о том, почему они поддерживают «Справедливую Россию»». Политсиб. 25 июня 2007 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ ««Справедливая Россия» ударила по электорату Джигурдой». Эхо русского севера. 4 октября 2010 года.
- ↑ «Навальный: да или нет?». Московские новости. 5 апреля 2013 года.
- ↑ «Никита Джигурда встал на защиту Pussy Riot». РБК. 19 июня 2012 года.
- ↑ «Джигурда призвал поддержать Pussy Riot». Московский комсомолец. 19 июня 2012 года.
- ↑ «Никита Джигурда: «Геи – это десятиклассники, в то время как мы все — первоклассники»». GayRussia.Ru. 27 марта 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Никита Джигурда: Марина Анисина изменила мое отношение к геям». Gay.ru. 28 марта 2011 года.
- ↑ «Джигурда согласен возглавить ближайший гей-парад в Москве». Росбалт. 18 апреля 2012 года.
- ↑ Сорокин, Денис (28 июня 2012 года). «Никита Джигурда: Мечтаю возглавить гей-парад». Собеседник.
- ↑ Морозова, Даяна (18 февраля 2013 года). «Никита Джигурда готов возглавить гей-парад». Московский комсомолец.
- ↑ Норкин, Андрей (1 февраля 2013 года). «Никита Джигурда: «Кому, как не геям, учить шовинистов любовью, а не драками»». Коммерсантъ.
- ↑ «Никита Джигурда: «Кому, как не геям, учить шовинистов любовью, а не драками»». GayRussia.Ru. 4 февраля 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Джигурда на «евромайдане» прочитал оду Украине». Взгляд. 4 декабря 2013 года.
- ↑ Александрова, Ольга (4 декабря 2013 года). «Джигурда поддержал украинцев на Евромайдане в Киеве песней и стихами». Կոմսոմոլսկայա պրավդա.
- ↑ Птницкая, Саша (9 мая 2014 года). «Джигурда на митинг 9 мая в Донецке прискакал на коне». Կոմսոմոլսկայա պրավդա.
- ↑ «Джигурда в Донецке поддержал пророссийский митинг». Gazeta.ua. 9 мая 2014 года.
- ↑ «Джигурда: Я вызвал Турчинова и Яценюка на астральную дуэль, потому что они – запроданці». Гордон. 10 мая 2014 года.
- ↑ YouTube — Джигурда — Чубака vs. Хипстер Ботаник
- ↑ Москва 24 ― Ток-шоу Евгения Додолева: Никита Джигурда о шоу-бизнесе
- ↑ «fandeeff.narod.ru — Джигурда». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Киркоров превратил женщин в роботов
- ↑ «Сообщение о номинантах СК-2013 на сайте РБК». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկիտա Ջիգուրդա Թվիթթերում
- Նիկիտա Ջիգուրդա Ֆեյսբուքում
- Նիկիտա Ջիգուրդա (անգլ.) Internet Movie Database կայքում
- Նիկիտա Ջիգուրդան Sobaka.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիտա Ջիգուրդա» հոդվածին։ |
|
- Մարտի 27 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կիև քաղաքում ծնվածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Եվրամայդանի մասնակիցներ
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Ուկրաինացի դերասաններ
- Ուկրաինացի երաժիշտներ
- Ուկրաինացի երգահաններ
- Ուկրաինացի երգիչներ
- Ուկրաինացի կիթառահարներ
- Ուկրաինացի կոմպոզիտորներ
- Ուկրաինացի ռեժիսորներ
- Ուկրաինացի սցենարիստներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս կոմպոզիտորներ