Ջեք Փելանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեք Փելանս
անգլ.՝ Jack Palance
Jack Palance 1974.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1919(1919-02-18)[1][2][2][…]
ԾննդավայրHazleton, Լուզերն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 10, 2006(2006-11-10)[3][1][2][…] (87 տարեկան)
Մահվան վայրՄոնտեսիտո, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՍտենֆորդի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, բռնցքամարտիկ և մոդել
Ժանրերվեսթեռն
Երեխա(ներ)Holly Palance? և Brooke Palance?
Պարգևներ և մրցանակներՕսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար և Թատերական համաշխարհային մրցանակ

Ուոլթեր Ջեք Փելանս (Փալանս, Փելենս, անգլ.՝ Walter Jack Palance, ծնունդով՝ Վլադիմիր Իվանի Փալագնյուկ (ուկր.՝ Володимир Іванович Палагнюк)[4], փետրվարի 18, 1919(1919-02-18)[1][2][2][…], Hazleton, Լուզերն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 10, 2006(2006-11-10)[3][1][2][…], Մոնտեսիտո, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ուկրաինական ծագմամբ ամերիկացի դերասան[5][6]։

Ջեք Փելանսը ստացել է ճանաչում որպես վեստերն ժանրի դերասան և 1950-ական թվականներին անվանակարգվել է «Օսկար» մրցանակի և մրցանակը ստացել է միայն 1992 թվականին «Քաղաքային խուլիգաններ» ֆիլմում կատակերգական դեր խաղալու համար։ Նաև եղել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Փալագնյուկը ծնվել է 1919 թվականի փետրվարի 18-ին (ուրիշ տվյալներով՝ 1920 թվականի փետրվարի 18-ին) Փենսիլվանիա նահանգի Լատիմեր-Մայնզ քաղաքում՝ ԱՄՆ-ից տեղափոխված ուկրաինական ներգաղթյալների ընտանիքում[5]: Իվան Փալանգլյուկ՝ Տերնոպոլի մարզի Իվանե-Զոլոտոե գյուղի բնիկ, Աննա Գրամյակ՝ Լվովի բնիկ։ Վլադիմիրի հայրը աշխատել է հանքափոր և մահացել է թոքի քաղցկեղից։

Հոր նման Վլադիմիրը որոշ ժամանակ աշխատել է ածխի հանքում, և երիտասարդին կարող էր սպասվել նույն ճակատագիրը, ինչ հորը, բայց նրան օգնեց սպորտը. Վլադիմիրը հաղթել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ֆուտբոլային չեմպիոնատը, և հաջողությունը տաղանդավոր երիտասարդին նետել է պրոֆեսիոնալ սպորտի մեջ։ 1930-ական թվականների վերջերին Վլադիմիրը Ջեք Բրացո կեղծանունով սկսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան[7] և ծանր քաշային կարգում հասել է զգալի հաջողությունների: Ըստ որոշ չհաստատված տեղեկությունների՝ նա գերազանցել է այդ ժամանակվա ռեկորդը՝ տանելով 15 անընդմեջ հաղթանակ, որից 12-ը ձեռք է բերել նոկաուտով չորրորդ փուլի ավարտին: Մենամարտերից մեկի ընթացքում Ջեքը հարված է ստացել ադամախնձորին, որից հետո մինչև իր մահը մնացել է խռպոտ ձայնով: 1940 թվականի դեկտեմբերի 17-ին այս բոլոր մենամարտերը, բացառությամբ վերջինի, թույլատրված չեն եղել նահանգի սպորտային ատյանի կողմից: Բռնցքամարտի պաշտոնական վիճակագրությամբ գրանցվել է Ջեքի միայն մեկ քառափուլային մարտ, որը միավորներով պարտվել է 1940 թվականի դեկտեմբերի 14-ին Ուայթ Փլեյնսում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին ավարտել է բռնցքամարտիկի կարիերան և ընդունվել է ԱՄՆ ռազմաօդային ուժեր, որտեղ «B-24» ռմբակոծիչի վրա ուսուցողական թռիչքի ժամանակ նրա ինքնաթիռն այրվել է: Վլադիմիրը կարողացել է փրկվել պարաշյուտով. նա ստացել է դեմքի այրվածքներ: Բուժումից և մի քանի պլաստիկ վիրահատություններից հետո Վլադիմիր Փալագնյուկը կրկին մասնակցել է ռազմական գործողություններին, ստացել մրցանակներ և զորացրվել 1944 թվականին:

Օգտվելով պատերազմի վետերանների արտոնություններից՝ Վլադիմիրը ընդունվել է Սթենֆորդի համալսարանի դերասանական արվեստի ֆակուլտետ: Ուսման ընթացքում ապրուստ է վաստակել՝ աշխատելով ռեստորաններում, աշխատելով որպես պահակ և ֆոտոմոդել:

Համալսարանն ավարտելուց հետո՝ 1947 թվականին, որոշ ժամանակ աշխատել է «The San Francisco Chronicle» թերթում և ռադիոյում: Առաջին դերասանական աշխատանքը Ջեքը ստացել է Բրոդվեյում՝ հայտնի ամերիկացի դերասան Մառլոն Բրանդոյի հետ խաղալով ««Ցանկություն» տրամվայ» պիեսի ներկայացման մեջ: Հետո Ջեքն ինքն է խաղացել այս պիեսի Սթենլի Կովալսկիի գլխավոր դերը: Այն բանից հետո, երբ դարձել է դերասան, Վլադիմիրն իր անունը փոխել է Ուոլտեր Ջեք Պելանս (անգլ.՝ Walter Jack Palance):

Էկրանին նրա առաջնաելույթը եղել է «Խուճապ փողոցներում» (անգլ.՝ Panic in the Streets, 1950) ֆիլմի հանցագործի դերը։ Նրա դերերի մեծ մասը կոպիտ ու դաժան հանցագործներ էին (ինչին նպաստել են նրա խռպոտ ձայնը և դեմքի այրվածքի հետևանքները), թեև Ջեքը անձնական կյանքում փափուկ մարդ էր և զբաղվում էր արվեստով ու պոեզիայով: Ջեք Փելանսը որոշ ժամանակ աշխատել է նաև Եվրոպայում, որտեղ օգտվել է ավելի հաճելի և մարդկային դերեր կատարելու հնարավորությունից, որոնց սովոր չէր ամերիկյան լսարանը: Դեր, որը նա եվրոպական կինոյում խաղացել է ամենալավը. դա այն դերն է, որը նա խաղացել է «Արհամարհանք» կինոֆիլմում (ֆր.՝ Le Mépris

Ջեք Փելանսը փոշմանել էր, որ դերերի մեծամասնությունը, որոնք նա խաղացել է, եղել են բացասական կերպարներ։ Նա բավական քննադատաբար էր արտահայտվում Հոլիվուդում իր կատարած աշխատանքների մասին՝ իր ֆիլմերի մեծ մասը անվանելով «աղբ», իսկ ռեժիսորներին՝ անտաղանդ։ Ջեքին միշտ դուր է եկել կատակերգությունը, և հենց «Քաղաքային խուլիգաններ» (անգլ.՝ City Slickers) կատակերգական ֆիլմում կատարած դերի համար 1992 թվականին ստացել է «Օսկար»։ «Օսկարի» հանձնման ժամանակ նա հիշել է, որ նախկինում իրեն Վլադիմիր էին կոչում։ Ինչպես նաև որոշել է ցույց տալ, որ վառոդամանում դեռ վառոդ կա. 4 անգամ հրում է կատարել մեկ ձեռքի վրա։ Այս կինոֆիլմի կատակերգական համբավի և պարգևատրման արարողության ժամանակ աշխուժության և ոչ սովորական վարքի շնորհիվ Ջեք Փելանսը նկարահանվել է ևս մի քանի հեռուստակատակերգություններում։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1950 ֆ Խուճապ փողոցներում Panic in the Streets Բլեքի
1952 ֆ Անսպասելի վախ Sudden Fear Լեսթեր Բլեյն
1953 ֆ Շեյն Shane Ջեք Ուիլսոն
1953 ֆ Երկրորդ հնարավորություն Second Chance Կեպի Գորդոն
1954 ֆ Արծաթե գավաթ The Silver Chalice Սիմոն կախարդ
1955 ֆ Մեծ դանակ The Big Knife Չարլզ Կասլ
1957 ֆ Թվորի տուն House of Numbers Արնի Ջադլոու / Բիլ Ջադլոու
1958 ֆ Մարդը ներսից The Man Inside Միլո Մարչ
1960 ֆ Աուստերլիցի ճակատամարտը Austerlitz գեներալ Ֆրանց ֆոն Վեյրոտեր
1961 ֆ Ահեղ դատաստան Il giudizio universale պարոն Մաթեոնե
1961 ֆ Բարաբբա Barabba Տորվալդ
1963 ֆ Արհամարհանք Le Mépris Ջերեմի Պրոկոշ
1966 ֆ Պրոֆեսիոնալները The Professionals Հեսուս Ռասա
1969 ֆ Չէ՛ Che! Ֆիդել Կաստրո
1969 հֆ Ժյուստինա կամ առաքինության դժբախտությունը Justine, ovvero le disavventure della virtù Հայր Անտոնին
1973 ֆ Դրակուլա Dracula Կոմս Դրակուլա
1980 ֆ Նախազգուշացում Without Warning Ջո Թեյլոր
1987 ֆ Սրճարան «Բաղդադ» Bagdad Café Ռուդի Կոքս
1988 ֆ Երիտասարդ սլաքներ Young Guns Լորենս Ջ. Մյորֆի
1989 ֆ Տանգո և Քեշ Tango & Cash Իվ Պերե
1989 ֆ Բեթմեն Batman Կարլ Գրիսոմ
1991 ֆ Քաղաքային խուլիգաններ City Slickers Կյորլի Ուոշբուրն
1993 ֆ Կիբօրգ 2։ Ապակե ստվեր Cyborg 2: Glass Shadow Մերսի
1994 մֆ Փարավոններ և Ռոբերսոններ Cops And Robbersons Ջեյք Սթոուն
1994 ֆ Արքայադուստրը և կարապը The Swan Princess Ռոտբարտ
1999 ֆ Գանձերի կղզին Treasure Island Ջոն Սիլվեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/6138310.stm
  4. «Jack Palance (1919-2006) - Auteur - Ressources de la Bibliothèque nationale de France» (ֆրանսերեն)։ data.bnf.fr։ Վերցված է 2018-01-16 
  5. 5,0 5,1 «Veteran western star Palance dies» (անգլերեն)։ 2006-11-11։ Վերցված է 2018-01-16 
  6. «The Last Role of an American "City Slicker" with a Ukrainian Soul»։ www.ukemonde.com։ Վերցված է 2018-01-16 
  7. В Хезлтоне, где он тогда проживал, уже был боксёр с таким именем, выступавший в лёгкой весовой категории ранее (с 1913 по 1921 гг.) и завершивший карьеру за двадцать лет до выхода Палагнюка на ринг.