Ջերոմ Կառլե
Ջերոմ Կառլե | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 18, 1918[1][2][3][…] Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
| Մահացել է | հունիսի 6, 2013[5][6][7][…] (94 տարեկան) Annandale, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[5][8][9] բնական մահով |
| Գերեզման | Columbia Gardens Cemetery[10] |
| Բնակության վայր(եր) | Նյու Յորք |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քիմիկոս, համալսարանի դասախոս և բյուրեղագիր |
| Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան և United States Naval Research Laboratory? |
| Գործունեության ոլորտ | ֆիզիկական քիմիա |
| Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[11] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[11] |
| Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Միչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ, Նյու Յորք քաղաքի քոլեջ և Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոց (1933) |
| Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
| Գիտական ղեկավար | Լոուրենս Օլին Բրոքվեյ[12] |
| Եղել է գիտական ղեկավար | Հերբերտ Հաուպտման |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Isabella Karle?[11] |
Ջերոմ Կառլե (անգլ.՝ Jerome Karle հունիսի 18, 1918[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 6, 2013[5][6][7][…], Annandale, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[5][8][9]), ամերիկացի ֆիզիկոքիմիկոս, 1985 թվականին եղել է Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր «նշանավոր հաջողության համար կառուցվածքի վերածանման ուղիղ մեթոդի մշակման մեջ», որտեղ նա այն կիսել է իր հին ընկերոջ` Հերբերտ Հաուպտմանի հետ։ Ավելի քան կես դար կնոջ` քիմիկոս Իզաբելլա Կառլեի հետ միասին համագործակցել է «United States Naval Research Laboratory»-ի հետ (մինչև 2009 թվականը), եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1976 թվական)[15] և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (1990 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բրուքլինի Կոնի-Այլենդ թերակղզում` հրեաների ընտանիքում[16][17][18]։ Հայրը` տարագիր Լեհաստանից` Լուիզ Կարֆունկը նկարիչ էր և ձեռնարկատեր, իսկ մայրը` Սեյդի Կունը (ծագումով Բուդապեշտից) դաշնակահարուհի և երգեհոնահար (ծնողներն ամուսնացել են 1911 թվականին)։ Ջերոմը մանկության տարիներին ստացել է երաժշտական կրթություն[19][20]։ Իր ողջ ընտանիքը սերունդներ շարունակ կապված էր արվեստի հետ (հորեղբայրներն էին՝ նկարիչ-դիմանկարիչ Իվան Օլինսկին, 1878-1962 թվական, և քանդակագործ Դավիթ Կարֆունկլը, 1880-1959 թվական)[21][22]։
Սովորել է Աբրահամ Լինքոլնի միջնակարգ դպրոցում, որը գտնվում է Կոնի-Այլենդ բրուքլինյան շրջանում։ Այնտեղ նա ապրել է մինչև տասնինը տարեկանը։ 1937 թվականին Նյու Յորքի համալսարանին կից Նյու Յորքի քաղաքային քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, որտեղ նաև ծանոթացել է Հերբերտ Հաուպտմանի հետ, իսկ 1938 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է կենսաբանության մագիստրոսի աստիճան (ուսանողներ հրեաների համար սահմանված քվոտաների պատճառով չի ընդունվել Հարվարդի բժշկական դպրոց)[23]։ Երկու տարի շարունակ աշխատել է որպես գրագիր Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտում, իսկ 1943 թվականին Միչիգանի համալսարանում պաշտպանել է ֆիզիկական քիմիայի դիսերտացիան (որտեղ նաև ծանոթացել է ապագա կնոջ հետ, նրանք ամուսնացել են 1942 թվականին)։ Նույն տարում դարձել է Չիկագոյի համալսարանի բազայի Մանհեթենյան նախագծի աշխատակից, որտեղ զբաղվել է պլուտոնիումից իր իսկ օքսիդի հեռացման հետազոտությունների ուսումնասիորւթյամբ։
1946 թվականին Կառլեն մտել է Վաշինգտոնի գիտահետազոտական լաբորատորիայի ռազմածովային նահանգ, որտեղ նորից հանդիպել է Հաուպտմանի հետ։ 1950-ական թվականներին համագործակցել է նրա հետ ռենտգենակառուցվածքային վերլուծության օգնությամբ եռաչափ մոլեկուլային կառուցվածքի վերծանման ուղիղ մեթոդի ստեղծման վրա։ Այդ աշխատանքների համար 1985 թվականին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակին։ 1981-84 թվականներին եղել է Միջազգային Բյուրեղագետների միության նախագահ։
Նա Վաշինգտոնում Ամերիկյան քիմիկների ընկերության կողմից արժանացել է Hillebrand Award (1969 թվական, Իզաբելլա Կառլեի հետ միասին) մրցանակին, ինչպես նաև արժանացել է «Navy Distinguished Civilian Service Award» (2009 թվական) մրցանակին։ Պատվավոր դոկտոր է։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին ստորագրել է «Նախազգուշացում մարդկությանը»[24]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը` (1942 թվականից) բյուրեղագետ Իզաբելլա Կառլեն է (1921-2017 թվական), երեք դստրերը` քիմիկոս-օրգանիկ Լուիզ Հենսոնը (Louise Isabella Karle Hanson, ծն. 1946 թվական), բյուրեղագետ Ջին Կառլեն (Jean Marianne Karle, ծն. 1950 թվական) և երկրաբան Մադլեն Տոնին (Madeleine Diane Tawney, ծն. 1955 թվական)[25]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #139486038 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 Week ending Saturday, June 8, 2013
- 1 2 http://www.nndb.com/lists/548/000358471/
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Jerome Karle dies at 94; Nobel winner in chemistry // Los Angeles Times — El Segundo: 2013. — ISSN 0458-3035; 2165-1736
- 1 2 http://www.michigandaily.com/node/72936
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 3 Notable Names Database — 2002.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Chemistry 1985 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Jerome Karle
- ↑ The City College of New York Արխիվացված 2013-10-05 Wayback Machine
- ↑ The International Who's Who: 2004
- ↑ Candid Science VI: More Conversations with Famous Scientists (глава 20, стр. 423)
- ↑ «Florida Atlantic University Libraries». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
- ↑ The Brooklyn Daily Eagle: Marriage Licenses (November 23, 1911)
- ↑ Автобиография на сайте Нобелевского комитета
- ↑ Иван Григорьевич Олинский
- ↑ Istvan Hargittai, Magdolna Hargittai «Candid Science VI: More Conversations with Famous Scientists» (стр. 426)
- ↑ «World Scientists' Warning To Humanity» (անգլերեն). stanford.edu. 1992 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Интервью с Изабеллой Карле
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերոմ Կառլե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունիսի 18 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հունիսի 6 մահեր
- 2013 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Չիկագոյի համալսարանում դասավանդողներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի քիմիկոսներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի գիտնականներ
- Քաղցկեղից մահացածներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Ամերիկացի երկարակյացներ