Սալլի Բազբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալլի Բազբի
անգլ.՝ Sally Buzbee
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1965(1965-06-07)[1][2] (58 տարեկան)
ԾննդավայրWalla Walla, Walla Walla County, Վաշինգտոն, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿանզասի համալսարան (1988)[4][5], Ջորջթաունի համալսարան (1997)[4][6] և Olathe South High School?
Մասնագիտությունլրագրող և խմբագիր
ԱշխատավայրԱսսոշեյթեդ պրես[4] և Վաշինգտոն Փոստ[4][7]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
 Sally Buzbee Վիքիպահեստում

Սալլի Ստրեֆ Բազբի (անգլ.՝ Sally Streff Buzbee, հունիսի 7, 1965(1965-06-07)[1][2], Walla Walla, Walla Walla County, Վաշինգտոն, ԱՄՆ[3]), ամերիկացի լրագրող, «The Washington Post» թերթի գլխավոր խմբագիր[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալլի Ստրեֆ Բազբին ծնվել է 1965 թվականի հունիսի 7-ին Ուոլլա քաղաքում (Վաշինգտոն նահանգ) և մեծացել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքի Դալլաս և Կանզաս-Սիթի արվարձաններում[9]։ Նրա հայրը՝ Էլդին Ստրեֆը, աշխատել է ամերիկյան տեխնիկա արտադրող «International Harvester» ընկերությունում, իսկ մայրը՝ Մոնիկա Ստրեֆը, Սուրբ Մարիամ բժշկական կենտրոնում։ Սալլի Բազբին ավարտել է Կանզասի Օլեյթ քաղաքի ավագ դպրոցը, այնուհետև լրագրության բակալավրի աստիճան է ստացել Կանզասի համալսարանից և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Ջորջթաունի համալսարանից[10]։

1988 թվականին Բազբին Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքում սկսել է աշխատել որպես «Associated Press» լրատվական գործակալության թղթակից[9]։ Այնտեղ նա լուսաբանել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հետ կապված թեմաներ[10]։ 1955 թվականին տեղափոխվել է Վաշինգտոնի «Associated Press» բյուրո[11]։ 2004 թվականին տեղափոխվել է Կահիրե և զբաղեցրել Միջին Արևելքի տարածաշրջանային տնօրենի պաշտոնը[9][12]։ 2010 թվականի սկզբին նշանակվել է Նյու Յորքի «Associated Press» բյուրոյի գլխավոր խմբագիր տեղակալ և մասնակցել «Associated Press»-ի գլոբալ նորությունների համակարգման և հաճախորդների հետ հաղորդակցության կենտրոնի ստեղծմանը[12][13]։ 2010 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականը կատարել է «Associated Press»-ի վաշինգտոնյան բյուրոյի ղեկավարի պարտականությունները[14][15]։

2017 թվականի հունվարին դարձել է «Associated Press»-ի ավագ փոխնախագահ և գլխավոր խմբագիր[13][16]։ Նրա գործունեության ընթացքում գործակալությունը ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում՝ Պուլիտցերյան մրցանակ միջազգային ռեպորտաժի համար և Պուլիտցերյան մրցանակ՝ գեղարվեստական լուսանկարչության համար[12]։

2021 թվականի մայիսի 11-ին Բազբին նշանակվել է «The Washington Post»-ի թերթի գլխավոր խմբագիր՝ նրան դարձնելով այդ պաշտոնում առաջին կինը։ 2021 թվականի հունիսի 1-ին նա ստանձնել է իր պարտականությունները[15], նրա ղեկավարության ներքո աշխատում է ավելի քան հազար մարդ[17]։ 2021 թվականին նրա թեկնածությունը քննարկվել է նաև «Լոս Angeles Times» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում[9]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին ստացել է «Ականավոր լրագրողական ծառայություն» մրցանակ, որը կրում էր նրա անունը[16][18]։

2021 թվականին Բազբին ընդգրկվել է InStyle ամսագրի կազմված «Աշխարհն ավելի լավը դարձնող» 50 կանանց ցուցակում[19][20]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազբին ունի երկու դուստր՝ Էմման և Մարգարեթը։ Ամուսինը՝ Սալլի Ջոն Բազբին (1966-2016), դիվանագիտական ծառայության աշխատակից է և Միջին Արևելքի գծով մասնագետ[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 John C. Sally Buzbee’s Family: Facts about the Veteran Journalist’s Family — 2021.
  2. 2,0 2,1 Eveland A. C. Walla Walla native is first woman executive editor of the Washington Post
  3. 3,0 3,1 3,2 Abrams R., Robertson K. Washington Post Names A.P. Editor, Sally Buzbee, as Its Top EditorThe New York Times, 2021.
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.washingtonpost.com/lifestyle/media/sally-buzbee-washington-post-editor/2021/05/11/63491212-b25d-11eb-ab43-bebddc5a0f65_story.html
  5. http://archive.boston.com/news/nation/washington/articles/2010/10/01/sally_buzbee_named_ap_washington_bureau_chief/
  6. https://www.linkedin.com/in/sally-buzbee-12282a103/
  7. Washington Post Names A.P. Editor, Sally Buzbee, as Its Top Editor / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2021. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  8. Редакция Forbes Woman (2021 թ․ մայիսի 13). «Салли Базби стала первой женщиной — главным редактором The Washington Post». Forbes.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Abrams, Rachel; Robertson, Katie (2021 թ․ մայիսի 11). «Washington Post Names A.P. Editor, Sally Buzbee, as Its Top Editor». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. 10,0 10,1 Charnley Eveland, Annie (2021 թ․ մայիսի 16). «Walla Walla native is first woman executive editor of the Washington Post». union-bulletin.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. Bauder, David (2021 թ․ մայիսի 11). «AP's Sally Buzbee named exec editor of The Washington Post». Ассошиэйтед Пресс (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. 12,0 12,1 12,2 Сотрудники The Guardian и агентства (2021 թ․ մայիսի 11). «Washington Post names Sally Buzbee as executive editor, replacing Marty Baron». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. 13,0 13,1 Byers, Dylan; Ассошиэйтед Пресс (2021 թ․ մայիսի 11). «Washington Post names Sally Buzbee as top editor». NBC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. Ассошиэйтед Пресс (2010 թ․ հոկտեմբերի 1). «Sally Buzbee named AP Washington bureau chief». boston.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  15. 15,0 15,1 Flynn, Kerry (2021 թ․ մայիսի 11). «Sally Buzbee will be first woman to lead Washington Post as new executive editor». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  16. 16,0 16,1 «2019 William Allen White award goes to AP's Sally Buzbee». Ассошиэйтед Пресс (անգլերեն). 2019 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  17. Farhi, Paul (2021 թ․ մայիսի 11). «Sally Buzbee of the Associated Press named executive editor of The Washington Post, the first woman to lead the newsroom». The Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  18. «Congratulations, Sally Buzbee». Канзасский университет (անգլերեն). 2019 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  19. WashPostPR (2021 թ․ հուլիսի 14). «Washington Post Executive Editor Sally Buzbee featured in InStyle's 2021 'Badass 50' list». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  20. «50 Women Making the World a Better Place Right Now». instyle.com (անգլերեն). Meredith Corporation. 2021 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  21. Ассошиэйтед Пресс (2016 թ․ սեպտեմբերի 15). «John Buzbee, Foreign Service officer, dies at 50». The Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալլի Բազբի» հոդվածին։