Ջեյքոբ Սարտարիուս
Ջեյքոբ Սարտարիուս | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Rolf Jacob Sartorius |
Ծնվել է | հոկտեմբերի 2, 2002 (21 տարեկան) Թալսա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ և հիփ-հոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, ինտերնետային հայտնիություն, ստուդիական երաժիշտ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | RCA |
Կայք | jacobsartorius.com |
Jacob Sartorius Վիքիպահեստում |
Ռոլֆ Ջեյքոբ (Հակոբ) Սարտարիուս (անգլ.՝ Rolf Jacob Sartorius, հոկտեմբերի 2, 2002, Թալսա), ամերիկացի երգիչ և ինտերնետ աստղ, որը դարձել է հայտնի սոցիալական ցանցերում, այնպիսին ինչպիսին են TikTok-ը և Musical.ly–ին՝ հրապարակելով այնտեղ կարճ հոլովակներ, որտեղ վերջինս կատարում է տարբեր հիթեր հնչյունագրի ներքո։ 2016 թվականին նա թողարկել է իր առաջին սինգլը՝ Sweatshirt, որին հաջողվել է նորամուտը նշել Կանադական և ամերիկյան Billboard Hot 100 բաժիններում։ 2016 թվականի արդյունքներով Ջեյքոբը Google-ում երաժշտական կատարողների շրջանում որոնողական հարցումների թվով 9-րդ տեղում Էր[1]։
2017 թվականի հունվարի 20-ին Սարտարիուսը թողարկում է իր դեբյուտային մինի ալբոմը՝ The Last Text անվանումով, որն իր մեջ պարունակում է 8 երգ։ Վերջինս կարողացել է մտնել Կանադայի, ԱՄՆ–ի, Նոր Զելանդիայի, Շոտլանդիայի, Ավստրալիայի և Իռլանդիայի գլխավոր երգերի ցանկ։ Նույն տարում նա մեկնում է իր առաջին համաշխարհային շրջագայության[2]։ Դրանից հետո նա թողարկում է իր երկրորդ մինի ալբոմը Let Me Hangin' անվանումով, իսկ 2018 թվականի նոյեմբերին երրորդը, որը ստացել է Better with You անվանումը։ Վերջիններս չեն կարողացել ունենալն առաջին մինի ալբոմի հաջողությունները։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարտարիուսը ծնվել է Թալսայում, Օկլահոմայում։ Ծնվելուց անմիջապես հետո նրան մեկ այլ ընտանիք է որդեգրել Վիրջինիայից, քանի որ նրա կենսաբանական ծնողները չեն կարողացել հոգ տանել երեխայի մասին[3]։ Ջեյքոբը մեծացել է Ռեսթոն փոքր քաղաքում։ Յոթ տարեկան հասակում նա սկսել է խաղալ երաժշտական թատրոնում, որտեղ հասկացել է, թե որքան է սիրում ելույթ ունենալ հանդիսատեսի առջև։ Այնտեղ էլ նա հանդիպել է իր նկատմամբ առաջին վիրավորանքներին[4]։
Իր առաջին տեսահոլովակը Ջեյքոբը գցել է Vine 2014 թվականին, երբ ընդամենը 11 տարեկան էր։ Իր տեսահոլովակից հետո նա մեծ հայտնիություն է ձեռք բերել Vine–ում և հենց այնտեղ էլ խնդրել է վերջացնել իր հանդեպ վիրավորանքները։ Մեկ տարի անց նա գրանցվել է musical.ly –ում, որտեղ նրա հաջողությունները սկսել են մեծ թափ հավաքել։ Նրա տեսահոլովակները, որտեղ նա կատարում է բազմաթիվ հիթեր հնչյունագրի ներքո դարձան շատ հայտնի և հենց դրանց շնորհիվ նա դարձավ միակ մարդը, ով musical.ly–ում ունեցել է ավելի քան 14 միլիոն բաժանորդ[5][6]։
Իր հայտնիության պատճառով Ջեյքոբը փոխել է երեք դպրոց։ Դրա պատճառը վիրավորանքներն էին նրա համադասարանցիների կողմից, ովքեր հրում էին Ջեյքոբին, հետապնդում և բարոյապես նվաստացնում[7]։ Այնուամենայնիվ, ըստ Ջեյքոբի խոսքերի, սոցիալական ցանցերը ելք են դարձել այս իրավիճակից։
« Մինչ musical.ly ես շփվող չէի։ Այն օգնեց ինձ զբաղվելլ նրանով, ինչով ուզում եմ՝ մի փոքր ծուլանալ։ Այնտեղ շատ քչերին էր հետաքրքրում քո կյանքը տեսախցիկից այն կողմ »։
2019 թվականի փետրվարի 2-ին Սարտորիուսը Instagram-ում իր գրառումներից մեկի տակ պատմել է, որ հակադեպրեսանտներ և թերապիա է ընդունել տասնմեկ տարեկան հասակում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ, T3MG և All My Friends Tour (2016)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ Ջեյքոբը դառնում է իսկական աստղ սոցիալական ցանցերում, նա պայմանագիր է կնքում T3 Music Group-ի հետ և 2016 թվականի մայիսի 3-ին թողարկում է իր դեբյուտային սինգլը՝ Sweatshirt–ը ։ Երգի համար առավելագույն դիրք է զբաղեցրել 90-րդ և 81-րդ հորիզոնականները համապատասխանաբար Billboard Hot 100 ամերիկյան և կանադական բաժանմունքներում։ Այս երգով առաջին անգամ նա ելույթ է ունենում մայիսի 7-ին Բալթիմորում ՝ 'Magcon շրջագայության ժամանակ, որտեղ երկրպագուները կարող էին հանդիպել իրենց կուռքերի հետ և դիտել նրանց ելույթները[8]։ Միևնույն ժամանակ, Business Insider ամսագիրը կանխատեսում է, որ Սարտարիուսը "հեշտությամբ կարող է դառնալ նոր Ջասթին Բիբեր"[9].
Ելույթից որոշ ժամանակ անց Ջեյքոբը թողարկում է երկու նոր սինգլ՝ All My Friends և Hit or Miss, որոնցից երկրորդը հասնում է 72-րդ հորիզոնականին Միացյալ Նահանգների ազգային հիթ-շքերթում։ Այս պահին երգն Ջեյքոբի կարիերայում ամենաբարձր պիկ դիրքերն ունի[10]։ 2016 թվականին Ջեյքոբը մեկնում է մենահամերգով մինի-շրջագայության՝ All My Friends Tour անունով, որի ընթացքում կարողացել է այցելել 6 քաղաք[11][12].
The Last Text, RCA Records և Left Me Hangin' (2017 — մինչ այսօր)
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք ամիս անց Սարտարիուսը հայտարարում է The Last Text World Tour-ի մասին՝ ի պաշտպանություն իր առաջիկա մինի-ալբոմի, որի ընթացքում նա պլանավորում է հաջորդ տարի այցելել 7 երկիր։ Երգչի երկրորդ մինի ալբոմը թողարկվել է 2017 թվականի հունվարի 20-ին[13]։
2017 թվականի կեսերին՝ հոկտեմբերի 6-ին, Ջեյքոբը նոր պայմանագիր է կնքում, բայց արդեն RCA Records-ի հետ՝ թողարկելով երկրորդ մինի ալբոմը՝ Left Me Hangin'–ը։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին թողարկվում է ամանորյա երգը Cozy վերն
2018 թվականի մարտին Սարտարիուսը Լոս Անջելեսում մասնակցում է March for Our Lives-ի բողոքի ակցիային ։
2018 թվականի նոյեմբերի 1-ին թողարկվում է Ջեյքոբի ՝ Better with You անվանումով մինի-երրորդ ալբոմը, որին չի հաջողվում մտնել որևէ ալբոմային հիթ-շքերթում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինի–ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Թողարկման մանրամասներ | Պիկ դիրքերը տարբեր վայրերում | |||||
---|---|---|---|---|---|---|---|
US[14] | CAN | NZ | IRL | AUS | SCO | ||
The Last Text |
|
32 | 33 | 4 | 61 | 49 | 54 |
Left Me Hangin' |
|
— | — | — | — | — | — |
Better with You |
|
— | — | — | — | — | — |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարի | Պիկ դիրքերը տարբեր տեղերում | Հավաստագրում | Մինի–ալբոմներ | |
---|---|---|---|---|---|
US [15] |
CAN [16] | ||||
Sweatshirt | 2016 | 90 | 81 | The Last Text | |
Hit or Miss | 72 | 76 | |||
All My Friends | — | — | |||
Last Text | — | — | |||
Bingo | 2017 | — | — | ||
Hit Me Back | — | — | Left Me Hangin' | ||
Skateboard | — | — | |||
Chapstick | — | — | |||
Cozy | — | — | Ոչ ալբոմային սինգլ | ||
Up With It | 2018 | — | — | Better With You | |
Better With You | — | — |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրվել է | Արդյունք |
---|---|---|---|---|
2016 | Teen Choice Awards | Նախընտրելի կատարող | Նա | Անվանակարգ |
2017 | iHeart Radio Music Awards | Սոցիալական ցանցերի աստղ | ||
Kids' Choice Awards | Սիրված հայտնի երաժիշտ | |||
Radio Disney Music Awards | Սիրված ինտերնետ աստղ | |||
Shorty Awards | Տարվա երաժիշտ | |||
Teen Choice Awards | Նախընտրելի երաժիշտ |
Տուրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես հեդլայներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- All My Friends Tour (2016)
- The Last Text Wourld Tour (2017)
- The Left Me Hangin' Tour (2017)
Ելույթ ջերմությունով
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Vamps — Night & Day Tour (2018)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Todd Sprangler (14 декабря 2016 года). «Google top searches 2016: Pokemon Go, Prince, Donald Trump, iPhone...». Superior Telegram. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Lyndsey Havens (5 января 2017 года). «Jacob Sartorius Will Sing You To Sleep In New Video For 'Last Text': Exclusive». Billboard.
- ↑ Noelle Devoe (24 августа 2016 года). «Jacob Sartorius Reveals He Was Adopted in Uplifting New Video Blog». Seventeen. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
{{cite news}}
: More than one of|work=
and|newspaper=
specified (օգնություն) - ↑ Chris Martins (20 октября 2016 года). «Musical.ly's Teenage Revolution: How the Trend-Setting Lip-Sync App Is Changing the Music Industry». Billboard.
- ↑ Ariel Nagi (11 августа 2016 года). «Jacob Sartorius's "Hit or Miss" Music Video Will Bring Back Those 2009 Bieber Feels». Seventeen.
- ↑ Colleen Broomall. «EXCLUSIVE COVER STORY: Jacob Sartorius». YSBnow. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Jacob Sartorius (30 июля 2016 года). «Jacob Sartorius on Twitter». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին – via Twitter. «I tried 3 different schools last school year and still got verbally attacked, pushed, and teased for things as small as my ears...»
- ↑ «MAGCON Tour». www.facebook.com. 6 мая 2016 года.
- ↑ Melia Robinson (12 августа 2016 года). «Teens are totally divided on this social media star who could be the next Justin Bieber». Business Insider. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Jacob Sartorius - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Mike Wass (13 сентября 2016 года). «Jacob Sartorius Announces "All My Friends"». Idolator. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Jacob Sartorius». 14 октября 2016 года. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Jacob Sartorius». web.archive.org. 20 декабря 2016 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Jacob Sartorius – Chart history (Billboard 200)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Jacob Sartorius Song Chart History - The Hot 100». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Jacob Sartorius Song Chart History - Canadian Hot 100». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «American single certification: Jacob Sartorius – "Sweatshirt"». Recording Industry Association of America. 2018 թ․ մայիսի 14. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյքոբ Սարտարիուս» հոդվածին։ |
|