The Vamps

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The Vamps
The Vamps Wake Up World Tour London 2016.jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄեծ Բրիտանիա
Ժանրերփոփ երաժշտություն
Գործունեություն2012
ԼեյբլEMI
Կայքthevamps.net
thevamps.net

The Vamps-բրիտանական փոփ և ռոք խումբ, որի մասնակիցներն են Բրեդ Սիմփսոնը (լիդ-վոկալ,կիթառ), Ջեյմս Մաքվեյը (լիդ-կիթառ,վոկալ), Քոնր Բոլլը (բաս-կիթառ,վոկալ) և Թրիստան Իվանսը (հարվածային գործիքներ և վոկալ)[1]: Նրանք հայտնիություն ձեռք բերեցին 2012 թվականի վերջին՝Յութուբում տեղադրելով իրենց cover տարբերակով երգերը: Խումբը նույնիսկ համեմատվեց One Direction խմբի հետ[2]: Նրանք պայմանագիր կնքեցին Mercury Records-ի հետ 2012 թվականի նոյեմբերին[3]: Նրանք աջակցեցին McFly-ին իրենց Memory Lane շրջագայության ընթացքում 2013 թվականի սկզբին և խումբը Մեծ Բրիտանիայում ներկայացավ համերգներում աջակցելու այնպիսի արտիստների, ինչպես Դեմի Լովատոն, The Wanted-ը, JLC-ն, Little Mix-ը և Lawson-ը:

2013 թվականի սեպտեմբերի 29-ին, The Vamps-ը թողարկեց իր "Can We Dance" դեբյուտային երգը, որը հայտնվեց Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում[4]: Երկրորդ երգը "Wild Heart"-ը թողարկվեց 2014 թվականի հունվարի 18-ին և հասավ մինչև երրորդ հորիզոնական: Իրենց երրորդ երգը Last Night-ն առաջին անգամ մարդկանց դատին հանձնվեց Մեծ Բրիտանիայի ռադիոյով 2014 թվականի փետրվարի 24-ին, իսկ երգը ներբեռնել հնարավոր էր 2014 թվականի ապրիլի 6-ից: Իրենց դեբյուտային ալբոմը Meet the Vamps-ը դուրս եկավ 2014 թվականի ապրիլի 14-ին[5]: 2014 թվականի փետրվարին "Wild Heart" երգը հայտնի դարձավ նաև ԱՄՆ-ում և Կանադայում:The Vamps-ը թողարկեց իր երկրորդ ալբոմը Wake Up-ը 2015 թվականի նոյեմբերի 25-ին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-12. Կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև խմբի ստեղծումը Ջեյմս Մաքվեյը «Prestige Management»-ի կազմակերպության ներկայացուցիչների՝ Ռիչարդ Ռաշմանի և Ջոն Օ`Նեյլի ղեկավարությամբ էր առաջնորդվում: Որոշելով խումբ ստեղծել՝ նա ավելի ուշ Յութուբի միջոցով հայտնաբերում է Բրեդ Սիմփսոնին: Միասին նրանք երգեր են գրել, իսկ հետագայում Սիմփսոնը դարձել է վոկալիստ: 2012 թվականին նրանք գտան Թրիստան Իվանսին Ֆեյսբուքի միջոցով, հետագայում էլ նրանք հանդիպեցին Քոնր Բոլլին և խումբը սկսեց քավեր տարբերակով երգեր թողարկել իրենց Յութուբյան էջում: Նրանք արդեն 2012 թվականի հոկտեմբերին նոր բոյ բենդ էին համարվում: Երկրպագունների աջակցության շնորհիվ մեծ հռչակ ձեռք բերեցին[2]:

2013–14: Meet the VampsSomebody to You: Առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 22-ին խումբը թողարկեց առաջին պաշտոնական երգը "Wildheart"-ն իրենց Յութուբյան ալիքում. տեսահոլովակը 2 օրում հավաքեց 42000 դիտում[6][7]: 2013 թվականի օգոստոսի 6-ին դուրս եկավ "Can We Dance" երգի տեսահոլովակը, որը 2 շաբաթում հավաքեց 1 միլլիոն դիտում[8]: Այն հասավ երկրորդ հորիզոնական Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում, նույնիսկ գերազանցելով OneRepublic խմբի "Counting Stars" երգին[4]: 2013 թվականին խումբը հայտնեց, որ իրենց ձայնասկավառակը կթողարկվի մոտ Զատկի օրերին[9]: 2013 թվականին նոյեմբերի 22-ին The Vamps-ը հայտարարեց իրենց երկրորդ երգի մասին և ավելի ուշ թողարկեց "Wild Heart" երգը[10]:

2014 թվականի մարտի 13-ին խումբը հայտարարեց, որ իրենց դեբյուտային ձայնասկավառակը դուրս կգա 2014 թվականի ապրիլի 14-ին։ Մարտի 22-ին հայտնի էր ձայնասկավառակի վերնագիրը՝ Meet the Vamps[5]: Ապրիլի 6-ին նրանք թողարկեցին "Last Night" երգը (որպես իրենց ալբոմի երրորդ երգ)։ 2014 թվականի մայիսի 18-ին Meet the Vamps ձայնասկավառակում թողարկվեց Somebody to you երգը ամերիկյան երգչուհի Դեմի Լովատոյի հետ միասին։ Համագործակցության շնորհիվ երգը դարձավ առաջնահերթ իրենց ձայնասկավառակում, որին հաջորդեց տեսահոլովակ, որը մինչ այժմ հավաքել է մոտ 143 միլլիոն դիտում Յութուբում։

2014 թվականի հոկտեմբերի 12-ին The Vamps-ը թողարկեց իր ձայնասկավառակիի չորրորդ և վերջին երգը՝ "Oh Cecilia (Breaking My Heart)" նոր տարբերակով՝ կանադացի երգիչ Շոն Մենդեսի հետ։ Այն բարձրացավ 9-րդ տեղ Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում։ Այն թողարկվեց "Hurricane" երգի հետ միասին։ Երկու երգերի տեսահոլովակները թողարկվեցին մեկ ամիս ավելի շուտ։

2014 թվականի նոյեմբերի 4-ին Meet the Vamps ձայնասկավառակը պաշտոնապես թողարկվեց Հյուսիսային Ամերիկայում և ձայնասկավառակը վերաթողարկվեց որպես Meet the Vamps (Christmas Edition), որը ներառում էր 8 հավելյալ Սուրբ ծննդի մասին երգեր և իրենց Somebody to you երգը դարձավ աշխարհահռչակ։

Wake Up[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 15-ին խումբը հայտարարեց իրենց նոր երգի մասին, որը կոչվեց "Wake Up" և թողարկվեց 2015 թվականի հոկտեմբերի 2-ին և 2015 թվականի նոյեմբերի 27-ին դուրս եկավ իրենց երկրորդ ձայնասկավառակը, տեղի ունեցան նաև ֆան հանդիպումներ ներկայացնելու երկրպագուներին իրենց նոր ձայնասկավառակը և նախագծվեց աշխարհով մեկ շրջագայություն, որը սկսվեց 2016 թվականի հունվարին։ Երգը բարձրացավ 12 տեղ Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում, իսկ ձայնասկավառակը 10 տեղը՝ վաճառելով 27000 օրինակ առաջին շաբաթը։ Ձայնասկավառակի երկրորդ երգը "Rest Your Love"-ը թողարկվեց նույն օրը, ինչպես ձայնասկավառակը։

2016 թվականի ապրիլի 1-ին The Vamps-ը թողարկեց իր ձայնասկավառակի երրորդ և վերջին երգը՝ "I Found a Girl" նոր տարբերակով համագործակցելով Ջամայկական ռեպպեր Օմիի հետ։

2016 թվականի հունվարին The Vamps-ը թողարկեց "Kung Fu Fighting"-ի իրենց տարբերակը անիմացիոն ֆիլմ Kung Fu Panda 3-ի համար, որն ուղեկցում էր տեսահոլովակով։

2016 թիվ: Ինքնակենսագրություն All Night և Night & Day[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի 7-ին The Vamps-ը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտարարեց, որ իրենց երրորդ ձայնասկավառակի առաջին երգը, որի անունը չբացահայտեց, կթողարկվի 2016 թվականի հոկտեմբերի 14-ին: Նույն օրը երգի անվանումը և բառերը սկսվեց հրատարակվել խմբի սոցիալական էջերում և Spotify-ում, որին հաջորդեց "Wake Up" երգի ոճով մի երգ: Նաև բացահայտվեց, որ նոր ձայնասկավառակը դուրս կգա 2017 թվականի ամռանը: 2016 թվականի հոկտեմբերի 12-ին խումբը ուղիղ եթերով հայտարարեց, որ երգը կկոչվի "All Night" համագործակցելով նորվեգացի դիջեյ Matoma-ի հետ: Երգը Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում հասավ 24-րդ տեղ, 6-րդ տեղ IRMA-ում, 13-րդ տեղ VG-Lista-ում, և 12-րդ տեղ RMNZ-ում:

2016 թվականի հոկտեմբերի 20-ին The Vamps-ը հրատարակեց իրենց ինքնակենսագրությունը, որը կոչվում էր Վամփս:

"Middle of the Night"-ը համարվում էր ձայնասկավառակի երկրորդ երգը, որը համագործակցություն էր դանիացի դիջեյ Մարտին Ջենսենի հետ: Շրջագայության շրջանակներում հայտարարված էր իրենց երրորդ ձայնասկավառակը՝ Night & Day և այն թողարկվելու էր 2 մասով: Առաջին մասը Night-ը թողարկվեց 2017 թվականի հուլիսի 14-ին, իսկ երկրորդը՝ Day-ը 2017 թվականի դեկտեմբերին: 2017 թվականին մայիսի 3-ին, տեսանյութը, որում պատմվում էր ավելի շատ ինֆորմացիա՝ հրատարակվեց իրենց սոցիալական էջերում: Խումբը հրատարակեց "Personal" երգը՝ համագործակցելով Maggie Lindemann-ի հետ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]