Պտղոմայիս (Հունաստան)
Քաղաք | |||
---|---|---|---|
Պտղոմայիս | |||
հուն․՝ Πτολεμαΐδα | |||
| |||
![]() Քաղաքի տեսարանն օդից | |||
Երկիր | ![]() | ||
Պերիֆերիա | Արևմտյան Մակեդոնիա | ||
Նոմոս | Կոզանի | ||
Մունիցիպալիտետ | Պտղոմայիս | ||
Մակերես | 217 901 կմ² | ||
ԲԾՄ | 600 մետր, 609 մետր | ||
Կլիմայի տեսակ | ցամաքային կլիմա | ||
Բնակչություն | 37,289 մարդ (2011) | ||
Խտություն | 170 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | (+30) | ||
Փոստային ինդեքս | 502 00 | ||
Փոստային դասիչ | 502 00 | ||
Պաշտոնական կայք | ptolemaida.gr | ||
| |||
Պտղոմայիս[1] (հուն․՝ Πτολεμαΐδα), քաղաք Հյուսիսային Հունաստանում։ Գտնվում է Կոզանի պրեֆեկտուրայում (նոմոս), որը համարվում է Արևմտյան Մակեդոնիա պերիֆերիայի շարունակությունը։ Հայտնի է իր ածխային (գորշ ածուխ) հանքահորերով և էլեկտրակայաններով։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժամանակակից հունարեն` Πτολεμαΐδα Ptolemaida
- Katharevousa (կաթարևուսա) («իդեալական» հունարեն)` Πτολεμαΐς Ptolemais
- Թուրքերեն` Kayılar, Kaylar, Kayalar,
- Բուլղարերեն` Կայլյարի, Kaylyari: Գոյություն ունեն նաև այլ ձևեր։
- Մակեդոնական սլավոներեն` Кајлари — Kajlari կամ Кајљар — Kajljar
Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում քաղաքն անվանվել է Kaylar: Այդ անվանումը հունարենում պահպանվել է որպես Kailaria (Καϊλάρια) մինչ 1927 թվականը։ Kaylar բառը գալիս է Kayı բառից։ Ժամանակակից Ptolemaida անվանումը ներկայացվել է 1927 թվականի հունվարի 20-ի հրամանով` Պտղոմեոս Լագոսի որդու և նրա զինակից Ալեքսանդր Մակեդոնացու և նրա դուստր Պտղոմայիսի (հուն․՝ Ptolemaïs) պատվին[2]։ Նրա արձանը գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակում։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է էորդեա հարթավայրում (Eordaia): Այն գտնվում է Կոզանից հյուսիս, Կաստորիայից արևելք, Ֆլորինայից հարավ, Էդեսսայից արևմուտք։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Արևմտյան Մակեդոնիայի Էորդեա հարթավայրի կենտրոնական մասում և ունի ցամաքային կլիմա։ Ամառը կարող է շոգ լինել, իսկ ձմեռները` ցուրտ։ Հենց այստեղ է գրանցվել Հունաստանի ռեկորդային ցածր ջերմաստիճանը (-27,8 º С, 1963 թվականի հունվարի 27)[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագետների խոսքերով Պտղոմայիսի շրջանը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 6000 թվականից[4]։
Նեոլիթի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագետները 2005 թվականի նոյեմբերին հայտնաբերել են նեոլիթի ժամանակաշրջանին պստկանող երկու գյուղերի մնացորդներ։
Հին ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Պտղոմայիսի շրջանում բազմաթիվ հնագիտական պեղումներ հայտնաբերվել են վերջին 30 տարիների ընթացքում` օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում։ Մ.թ.ա. 6-րդ դարին պատկանող կերամիկական գտածոներ հայտնաբերվել են Գրեվենի և Պտղոմայիսի մոտակայքում։ Հնագետները հայտնաբերել են նախապատմական երկու բնակավայրերի հետքեր։ Երկու հնադարյան մակեդոնական գերեզմանոցներ նույնպես հայտնաբերվել են Պտղոմայիսի շրջանում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 5-րդ դարին։
Բյուզանդական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբեր ժամանակներում Պտղոմայիսը համարվում էր Լատինական կայսրության, Թեսալոնիկի թագավորության, Նիկիայի կայսրության և Էպիրոսի բռնապետության մասը։ Լատինական կայսրության, Նիկիայի կայսրության, Տրապիզոնյան կայսրության և Էպիրոսի բռնապետության միջև սահմաններն անորոշ էին։
Օսմանյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսմանյան ժամանակաշրջանում Պտղոմայիսը կոչվում էր Kailar և բաղկացած էր երկու մասից` Ashai Kayılar և Ukarı Kayılar:
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պտղոմայիսի ֆուտբոլային ակումբը կոչվում է «Eordaikos» (հուն․՝ Εορδαϊκός): Գործում է նաև А. Е. Ptolemaidas ակումբը։ Քաղաքում կան դպրոցներ, վարժարաններ, եկեղեցիներ, բանկեր (Ազգային բանկ, Պիրեյի բանկ, ALFA BANK և այլն), հնագիտական թանգարան, քաղաքային հիվանդանոց, մասնագիտական քոլեջներ, քաղաքային մշակութային կենտրոն, փոստ, երկաթուղային կայարան (Կոզանի - Ֆլորինա), ոստիկանական բաժանմունք, քաղաքային կոյուղի (1930 թվականից) և այլն։ 2005 թվականին կառուցված լողավազանն իր մեծությամբ երրորդն է ամբողջ Հունաստանում։ Պլանավորվում է մոտ ապագայում հիմնել պետական համալսարան։ Քաղաքում գործում է 9 ուղղափառ եկեղեցի։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պտղոմայիսը համարվում է բարձր զարգացած արդյունաբերական շրջան։ Այստեղ տեղակայված 4 էլեկտրակայաններն ապահովում են Հունաստանի էլեկտրաէներգիայի 70 %-ը` որպես վառելիք օգտագործելով գորշ ածխի խոշոր հանքավայրերը։ Գործարանները պատկանոմ են Հունաստանի պետական էներգետիկական կորպորացիային (DEI), որը քաղաքի հիմնական գործատուն է։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկա դրությամբ Պտղոմայիսի մունիցիպալիտետի մեջ մտնում են Պտղոմայիսի քաղաքները և 12 ոչ մեծ համայնքներ, որոնք միասին զբաղեցնում են 2179 քառակուսի կիլոմետր տարածք։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում էր 30 017 մարդ, իսկ 2011 թվականի դրությամբ` 37 289 մարդ։
Էթնիկ խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների զգալի մասը Sourmene (կամ թուրքերեն՝ Sürmene) բնակավայրի Պոնտոսի հույներ են կամ նրանց ժառանգները, ինչպես նաև փոքրասիական հույներ։ Նրանք Փոքր Ասիայից փախստականներն են, որոնք առաջին անգամ եկել են Մակեդոնիա 1920-ական թվականներին Լոզանի պայմանագրի համաձայն բնակչության փոխանակման արդյունքում։ Բացի այդ քաղաքում բնակվում են մակեդոնացիներ և վլախներ։ Ժամանակավոր բնակչության զգալի մասն են կազմում ալբանացիները, որոնք եկել են վերջին 20 տարիների ընթացքում։ Նրանց թվում կան վրացիներ, հայեր, չինացիներ, պակիստանցիներ, ռուսներ, ուկրաինացիներ և այլ ազգեր։
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Топокарты Генштаба
- ↑ «Ptolemaida Web Portal»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-15-ին։ Վերցված է 2008-01-10 (հուն.)
- ↑ e-kairos.com Archived 2009-09-19 at the Wayback Machine.. Retrieved on 10 January 2009.
- ↑ Kantouris Costas (փետրվարի 16, 2006)։ «Greek Hiker Finds 6,500-Year-Old Pendant»։ AP։ Արխիվացված օրիգինալից 2006-03-03-ին։ Վերցված է 2016-09-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|