Կաթարևուսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կաթարևուսան 19-րդ դարի վերջի աթենական թերթում:

Կաթարևուսա (հուն․՝ καθαρεύουσα - «մաքուր»), հունարենի ավանդական տարբերակ, որը 19-20-րդ դարերում Հունաստանում եղել է պետության, հասարակական կյանքի և գրականության հիմնական լեզուն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբում, երբ Հունաստանի Օսմանյան կայսրությունից անջատվելու և ազգային հունական պետության հեռանկար էր առաջացել, հարց էր ծագել, թե ինչ պաշտոնական լեզու կլինի այնտեղ[1]: Կաթարևուսան, որպես այդ հարցի պատասխան, ենթադրում էր հունարենն ազատել փոխառություններից և նրա մեջ ավելացնել հնամենի ոճ: Դա հունարեն լեզվի բնական ձևի՝ դիմոտիկայի (հուն․՝ δημοτική - «ազգային») օգտագործման և հին հունարենին անցում կատարելու միջև ընկած ժամանակն էր:

Այս մոտեցման հիմնական գաղափարախոսներից մեկը Ադամանտիոս Կորաիսն էր[2], որը կարծում էր, որ հունարենը փչացել է օսմանյան տիրապետության ընթացքում և անտիկ օրինակով ուղղման կարիք ուներ: Նրա «մաքրված» լեզվի տարբերակը նման էր նրա այլ ժամանակակիցների առաջարկներին, սակայն ավելի հետևողական էր և ավելի էր համապատասխանում դիմոտիկայի շարահյուսությանը: Միևնույն ժամանակ Կորաիսը առաջարկում էր լեզվի մեջ վերադարձնել ինչքան հնարավոր է շատ հնեցված կառույցներ, ինչպիսին է անորոշ դերբայը, որը այդ ժամանակ վերացել էր հունարենից:

Կաթարևուսի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ կաթարևուսին բնորոշ է բառապաշարի փոխարինում (հատկապես փոխառված), օրինակ՝ թուրքերենից, սակայն կան բառեր, որոնք վերցվել են անմիջապես հին հունարենից կամ առաջացել են դրա հիման վրա, օրինակ՝ ὕδωρ νερό բառի փոխարեն - ջուր, ἰχθύς ψάρι բառի փոխարեն - ձուկ, χρηματοκιβώτιον κάσσα բառի փոխարեն - չհրկիզվող պահարան, ἀδιέξοδον τυφλοσόκακο բառի փոխարեն - փակուղի: Նոր հասկացությունների համար ստեղծվում էր պատճենում՝ πόλεμος ἀστραπῆς կայծակնային պատերազմ, διαστημόπλοιον տիեզերանավ, և այլն: Այդ նոր բառերից շատերը փոխառվել են դիմոտիկայի կողմից, իսկ պատճենումը նոր հունարենում շարունակվում է մինչ օրս՝ Διαδίκτυο համացանց, ἱστοσελίδα կայքէջ:

Կաթարևուսի որոշ քերականական առանձնահատկություններ՝

  • Տրական հոլով
  • Ներգործական սեռի հոլովված դերբայներ
  • տառով վերջավորությունները գոյականների եզակի թվի հայցական հոլովում,
  • -ον վերջավորությունները չեզոք սեռի գոյականներում և ածականներում (դիմոտիկայում՝ -ο),
  • -ως վերջավորություններով մակբայներ (դիմոտիկայում՝ ),
  • Հնացված նախդիրների օգտագործումը, օրինակ՝ εἰς մեջ, վրա, πρό առաջ,
  • Տարբերություններ բայական պարադիգմաներում և այլն:

Մերօրյա օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլադական ուղղափառ եկեղեցին և այլ հունական եկեղեցիներ մինչ օրս կաթարևուսան օգտագործում են պաշտոնական հաղորդակցություններում[3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Adamantios Korais, Αδελφική Διδασκαλία, pages 3sq.
  2. Stavro Skendi (April 1975)։ «Language as a Factor of National Identity in the Balkans of the Nineteenth Century»։ Proceedings of the American Philosophical Society 119 (2): 186–189։ JSTOR 986634 
  3. Argyropoulou, Christina (2015): Γλώσσα και εξουσία μέσα από ποικίλα κείμενα στην καθαρεύουσα και τη δημοτική μορφή της ελληνικής γλώσσας. Έρκυνα: Επιθεώρηση Εκπαιδευτικών 7: 52–69.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Companion to the Ancient Greek Language / Под ред. Egbert J. Bakker. — Wiley-Blackwell, 2010. — С. 564—587. — 696 с. — ISBN 978-1-4051-5326-3
  • Robert Browning. Medieval and Modern Greek. — Cambridge University Press, 1983. — С. 100—118. — 164 с. — ISBN 0-521-29978-0
  • Geoffrey Horrocks. Greek: A History of the Language and Its Speakers. — Wiley-Blackwell, 2010. — С. 438—470. — 524 с. — ISBN 978-1-4051-3415-6