Ադամանտիոս Կորաիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադամանտիոս Կորաիս
հուն․՝ Αδαμάντιος Κοραής
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1748(1748-04-27)[1][2][3][…]
ԾննդավայրԻզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 6, 1833(1833-04-06)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
ԿրթությունEvangelical School of Smyrna? և Մոնպելիեի համալսարան
Մասնագիտությունբառարանագիր, լեզվաբան, փիլիսոփա, գրող, գրական քննադատ և բժիշկ
Ծնողներհայր՝ Joannis Korais?, մայր՝ Thomaida Korai?
ԱնդամությունComité grec de Paris?
Ստորագրություն
A-korais-signature-1815.svg
Adamantios Korais Վիքիպահեստում

Ադամանտիոս Կորաիս (հուն․՝ Αδαμάντιος Κοραής, ֆր.՝ Adamance Coray, ապրիլի 27, 1748(1748-04-27)[1][2][3][…], Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 6, 1833(1833-04-06)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), Լուսավորության դարաշրջանի հույն գրող և գրաքննադատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամանտիոս Կորաիսը ծնվել է 1748 թվականին Օսմանյան կայսրության Զմյուռնիա քաղաքում։ Սովորել է Զմյուռնիայի ավետարանական ինստիտուտում և ապա նաև Ֆրանսիայի՝ Մոնպելիեի համալսարանում։ Ապրել և ստեղծագործել է մեծ մասամբ Ֆրանսիայում։ Նրա գլխավոր վաստակը եղել է այն, որ նա զտեց հունարեն լեզուն մեծ քանակությամբ օտարածին բառերից։

Եղել է նոր շրջանի հույն գրականության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, ով եղել է ոչ միայն գրող, այլև բառարանագիր, լեզվաբան, փիլիսոփա, գրաքննադատ և անգամ բժիշկ։

Կորաիսը հրատարակել է հին հույն դասականների հայտնի փիլիսոփայական և գրական ստեղծագործություններ։ Նա եղել է Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի մեծ ջատագով և ստեղծագործական առանձին շարքեր նվիրել է Հունաստանի ազատագրությանը։

Մահացել է 1833 թվականի ապրիլի 6-ին Փարիզում։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]