XVI դարի երկրորդ կեսին Պուցկն ունեցել է թագավորական քաղաքի կարգավիճակ և ընդգրկված է եղել Պոմերանյան վոյեվոդության կազմում[7]։ 1975–1998 թվականներին եղել է Գդանսկի վոյեվոդությունում[8]։
Պուցկի ներկայիս տարածքում շուկա ունեցող բնակավայր ու նավահանգիստ է եղել դեռևս 7-րդ դարում։ Միջնադարյան փաստաթղթերում այդ բնակավայրի անվանումը տարբեր կերպ է հիշատակվել. 1277 թվականի մի փաստաթղթում՝ Putzc, 1277 թ.՝ Pusecz, 1288 թ.՝ Puczse և Putsk, 1289 թ.՝ Pucz: Լեհաստանի կազմում գտնված բնակավայրը 1309 թվականին անցել է Դանցիգի (ներկայիս Գդանսկի) տևտոնյան ուխտի ասպետների տիրապետության տակ։ 1348 թվականին վերադարձվել է Լեհաստանին, քաղաքի կարգավիճակ ստացել։ 14-րդ դարի երկրորդ կեսին այստեղ կառուցվել է առաջին հիվանդանոցը[20], դարավերջին կամ 15-րդ դարի սկզբներին՝ ամրոցը։
1440 թվականին քաղաքը մտել է Պրուսական համադաշնության կազմի մեջ, որը պայքարում էր տևտոնների իշխանության դեմ[21], 14 տարի անց՝ Կազիմիր IV Յագելոն թագավորի օրոք վերադարձել Լեհաստանի կազմ։ Լեհ թագավորները բազմիցս փորձել են այստեղ նավահանգիստ կառուցել ռազմական նավատորմի համար, սակայն թշնամական միջամտությունների պատճառով նրանց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Վերսալյան պայմանագրի համաձայն՝ Լեհաստանին դեպի ծով ելք է տրամադրվել (այսպես կոչված՝ Լեհական միջանցք), Պուցկը վերստին հայտնվել է Լեհաստանի տարածքում և հենց այդտեղ էլ 1920 թվականիփետրվարի 10-ին տեղի է ունեցել ծովի հետ Լեհաստանի պսակադրության խորհրդանշական ծեսը։
1939 թվականիսեպտեմբերի 1-ին՝ Երկրորդ աշխարհամարտի առաջին իսկ օրը, Պուցկը ռմբակոծվել է ֆաշիստական Գերմանիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Նացիստների տիրապետության տարիներին Պուցկում գործել է Շտուտհոֆի համակենտրոնացման ճամբարի մասնաճյուղը։ Պատերազմից հետո քաղաքը հայտնվել է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության կազմում։
Պուցկը հիշատակվում է Քրիստինա Պրոնկոյի կատարմամբ հնչող «Բալլադ Պուցկի մասին» („Ballada o Pucku”) երգում[22], որի տեքստի հեղինակը Մարեկ Գաստն է, երաժշտությանը՝ Յացեկ Միկուլան[23]։
↑Hans Prutz: Geschichte des Kreises Neustadt in Westpreussen, Danzig 1872, S. 171.
↑August Eduard Preuß: Preußische Landes- und Volkskunde. Königsberg 1835, S. 412, Nr. 28.
↑Preußisches Finanzministerium: Die Ergebnisse der Grund- und Gebäudesteuerveranlagung im Regierungsbezirk Danzig. Berlin 1867, 7. Kreis Neustadt, S. 18, Nr. 140.
↑ 16,016,116,2Verwaltungsgeschichte.de|pfad=dan_putzig.html|name=Provinz Westpreußen, Landkreis Putzig
↑Gemeindelexikon für die Provinz Westpreussen: auf Grund der Materialien der Volkszählung vom 1. Dezember 1905 und anderer amtlicher Quellen (Berlin 1908), S. 100–101 f.
Johann Friedrich Goldbeck: Volständige Topographie des Königreichs Preußen. Teil II: Topographie von West-Preußen. Marienwerder 1789, S. 52–53, Nr. 3.)
August Eduard Preuß: Preußische Landes- und Volkskunde. Königsberg 1835, S. 412, Nr. 28.
Hans Prutz: Geschichte des Kreises Neustadt in Westpreußen. Danzig 1872 (Digitalisat).
Franz Schultz: Geschichte der Kreise Neustadt und Putzig. 1907.