Պորտալ:Տավուշի մարզ
|
Ներածություն
Տավուշի մարզ, մարզ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է: Տավուշի մարզը իր մեջ ներառում 4 աշխարհների գավառներ ու գավառամասեր: Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջանը) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը` (Իջևանի տարածաշրջանը)` Կայեն և Կանգարք գավառներին: Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջանը) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջանի) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Փառիսոս և Արցախ աշխարհի Քուստի գավառներում:
Ընտրյալ հոդված
Տավուշի հրետանային կամավորական ջոկատ, Արցախյան պատերազմի ընթացքում Շամշադինի շրջանում տեղի ունեցած մարտերին մասնակցած ռազմական կազմավորում: Ձևավորվել է 1989 թվականին Տավուշի շրջանում տեղակայված հակակարկտային հրանոթների հրետանավորներից: Ունեցել է շտաբ և հենակետեր Վերին Կարմիրաղբյուր (հրամանատար՝ Հ. Միրցախանյան), Նավուր (Մ. Նիգոյան), Չինչին (Ա. Պետրոսյան), Պառավաքար (Խ. Բուլղադարյան) գյուղերում: 1989-1994 թթ. մասնակցել է շրջանի ինքնապաշտպանական մարտերին՝ օգտագործելով հակակարտային հրանոթներ: Ընդհանուր հրամանատար՝ Մ. Նիգոյան, շտաբի պետ՝ Շ. Գաբրիելյան: Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ:
Ընտրյալ վայր
Նոր Վարագավանք, հայկական վանական համալիր է Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված: Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թթ-ին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել թոռ՝ Վասակ Բ-ն 1234-1237 թթ-ին: Կյուրիկյանները Բագրատունիների կրտսեր ճյուղն են, և նրանց Տաշիր-Ձորագետի թագավորությունը ընդգրկել է պատմական Գուգարք, Արցախ և Ուտիք նահանգները: Նոր Վարագավանքը Կյուրիկյան իշխանատոհմի տապանատուն է: Շքեղ ձևավորում ունի գավթի շքամուտքը: Այստեղ առկա է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զույգ արծիվներով զինանշանը: Հավանաբար Վաչե Ա-ն մեծարժեք նվիրատվություն է կատարել Նոր Վարագավանքին և դրան ի պատասխան նրա զինանշանը փորագրվել է գավթի պատին:
Ընտրյալ անձ
Արտավազդ Արշակի Ավագյան, հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան: ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ 1946 թվականից։ Արտավազդ Ավագյանը ուսումնասիրում էր բույսերի զարգացումը: Նրա հետազոտությունները նվիրված են բուսական օրգանիզմների աճման ու զարգացման նպատակադիր ղեկավարման խնդիրներին, բույսերի բեղմնավորման երևույթների բացահայտմանը, ստադիականության տեսությանը, վեգետատիվ հիբրիդացմանը: Տվել է բուսական օրգանիզմների երիտասարդացման երևույթի նոր մեկնաբանություն:
Նոր հոդվածներ
Գիտե՞ք դուք արդյոք
- Տավուշի մարզը Հայաստանի Հանրապետության միակ մարզն է, որ սահմանակից է թե´ Վրաստանին, թե´ Ադրբեջանին:
- Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանը ունենալով մոտ 350 կմ² Հայաստանում ամենաերկարն է Ադրբեջանի հետ :
- Տավուշը Հայաստանի Հանրապետության ամենաանտառաշատ մարզն է, տարածքի համարյա կեսը անտառապատ է:
- Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած:
- Տավուշի մարզի բնակչության զգալի ներգաղթ տեղի է ունեցել 18-րդ դարի սկզբին, երբ Արցախի գավառներից զգալի թվով հայեր են վերաբնակվել մարզի ստորին գոտու գյուղերում:
Ընտրյալ պատկեր
Կատեգորիաներ
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք օգնել Հայերեն Վիքիպեդիային Տավուշի մարզին վերաբերվող նոր հոդվածներ ստեղծելով և բարելավելով արդեն գոյություն ունեցողները: Դու կարող եք հոդվածները թարգմանել նաև օտարալեզու Վիքիպեդիաներից (անգլերեն, ռուսերեն և այլն), չնայած որ այնտեղ այդքան էլ շատ տեղեկություն չկա մարզի մասին: Հիմնական աղբյուր է հանդիսանում գրականությունը, որի ցանկը դուք կարող եք գտնել համապատասխան էջում: